Զանգում են ձեզ բջջային օպերատորի, առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G
ՀասարակությունՏեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Զգուշացում։ Զանգում են ձեզ բջջային օպերատորի (էս պահին ռուսերեն ա, բայց հաստատ հայ օպերատոր էլ կգտնեն հետո), առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G. Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չի, կեղծվում է զանգը)։ Կարճ ասած, նման դեպքերում հիշում եք. եթե ձեզ ինչ-որ բան են առաջարկում լրացնել, կամ կոդ տրամադրել, ավել պակաս տվյալ են ուզում, անում եք հետեւյալը.
Անջատում եք զանգը
Հետ եք զանգում, ճշտվում
Մերսի Armen Mober Suqiasyan հայտնաբերելու համար, ու մանրամասն դրանց զննելու համար զանգի ընթացքում»