Իսրայելը և ԱՄՆ-ն պետք է խելագար լինեն` Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար. Աբբաս Արաքչի
ՔաղաքականությունԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին ասել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն պետք է խելագար լինեն, որպեսզի հարձակվեն Իրանի միջուկային օբյեկտների վրա, և հավելել է, որ դա «շատ լուրջ աղետ» կնշանակի տարածաշրջանի համար, գրում է Mehr-ը։
Այդ մասին Իրանի մայրաքաղաքում Sky News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը:
Նրա խոսքով՝ ցանկացած նման հարձակում պատասխան է ենթադրելու։
«Մենք հասկացրել ենք, որ ցանկացած հարձակում մեր միջուկային օբյեկտների վրա կհանգեցնի անհապաղ և վճռական պատասխանի: Բայց ես չեմ կարծում, որ նրանք նման խելագարություն կանեն։ Դա իսկապես խենթություն է: Եվ դա ամբողջ տարածաշրջանը կներքաշի շատ լուրջ աղետի մեջ»,- ասել է նա: