Ֆրանսիական Mirage-ներն առաջիկայում կլինեն Ուկրաինայի երկնքում. ԱԳ նախարար
ՔաղաքականությունՓարիզը մտադիր է Կիևին Mirage 2000-5 կործանիչներ մատակարարել մինչև այս տարվա առաջին եռամսյակի վերջը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Sud Radio ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն։
«Ֆրանսիական Mirage-ներն առաջիկայում կլինեն Ուկրաինայի երկնքում: Դա տեղի կունենա առաջին եռամսյակի վերջում», - ասել է արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն:
2024 թվականի հունիսի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը կսկսի ուկրաինացի օդաչուների վերապատրաստման ծրագիր և պլանավորում է համակարգել Mirage 2000-5 կործանիչների փոխանցումը Կիևին։ Նա պարզաբանել է, որ օդաչուների վերապատրաստումը կտևի հինգից վեց ամիս։ Հոկտեմբերին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն պարզաբանել էր, որ ինքնաթիռների մատակարարումները նախատեսված են 2025 թվականի առաջին կիսամյակում։