Լրահոս
Կարևոր


«Թուրք-ադրբեջանական տանդեմի՝ ռուսական զորքերը հայ-թուրքական սահմանից դուրս բերելու պահանջն ամենավտանգավորներից մեկն է». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին քննարկումներ շատ եղան: Իր վերջին հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե նման հարց իրենց օրակարգում չկա: Սա ներքին մտավախությունների և գիտակցման արդյո՞ւնք է, որ հնարավոր է ազատ և արդար ընտրությունների պարագայում իշխող քաղաքական թիմն անհրաժեշտ ձայներ չհավաքի, որքան էլ ամեն կերպ փորձում է ապացուցել, որ մեր երկրում ամեն ինչ կարգին է, և ուր որ է՝ մուտք կգործենք Եվրոպական միություն: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հիշեցնում է՝ այնպես չէ, որ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդար և ազատ են եղել: «Արդեն 2021 թվականից սկսել են «նախկինից» ստացած բոլոր լծակներն օգտագործել ընտրությունները կեղծելու նպատակով: Ժամկետային բազմաթիվ զինծառայողների հետ զրույցների ընթացքում պարզվում էր, որ իրենց ուղղակի պարտադրել են ընտրել ՔՊ-ին: Իսկ դա «+40 հազար» ձայն է, եթե բանակի բոլոր ներկայացուցիչները քվեարկում են ՔՊ-ի օգտին: Այն, որ հիմա ունեն խնդիրներ պարզ մեծամասնություն կազմելու հետ, փաստ է: Այս մասշտաբի և քանակով հանցագործություն գործելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ, իհարկե, քայլիստներն ամեն ինչ պետք է անեն, որ պահեն իշխանությունը: Եթե իշխանություն չպահեցին, շատ լավ գիտեն, որ չեն կարողանալու նույնիսկ ապրել Հայաստանի Հանրապետությունում այն ամենից հետո, ինչ արել են այս ժողովրդի և պետության գլխին:

Ինչ վերաբերում է մեր՝ Եվրոպա գնալուն, նշեմ մեկ ու շատ կարևոր հանգամանք՝ ԵՄն արհամարհած, իսկ ավելի կոպիտ ասած՝ թքած ունի, թե այս առումով ով ու ինչ ցանկություն ունի: Այստեղ ամենակարևորն այն է, թե ԵՄն ցանկություն ունի՞ մեզ տեսնել իր կազմի մեջ: Իսկ այն, որ այդ ցանկությունը չկա և չի էլ լինելու, կարող ենք փաստերով հավաստել: Վրաստանը և Ուկրաինան հազարապատիկ, անգամ միլիոնապատիկ ավելի կարևոր էին ԵՄ-ի համար, բայց դրա անդամ չեն դարձել ու չեն էլ դառնա»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը:

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նվազող վարկանիշի հիմքում ոչ միայն 44-օրյա պատերազմն ու դրա հետևանքներն են, ոչ միայն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու միանձնյա որոշումն է, այլ նաև գլուխ բարձրացնող սոցիալական խնդիրները: Դրանք կարո՞ղ են իշխանափոխությանը նպաստող գործոններից մեկը դառնալ: «Կարող է գործոն լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան հասարակության զգալի մասը ստամոքսով է մտածում, և նրա համար բացարձակ կարևոր չէ ո՛չ պետությունը, ո՛չ պետականությունը, ո՛չ հայրենիքը, և դրա վառ օրինակը Նիկոլի կողմից Արցախի՝ երկու փուլով Ադրբեջանին նվիրելն էր: Նիկոլ Փաշինյանը հիանալի գիտի այս հասարակության լայն շերտերի մտածելակերպը: Նա կատարել է երկու կարևոր քայլ: Նախ՝ բարձրացրեց իրավապահ համակարգի աշխատավարձերը, որպեսզի վերջիններս իր և իր իշխանության շահերը սպասարկեն մինչև վերջ, և բարձրացրեց, այսպես կոչված, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձերը: Հիմա, երբ նա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, Ցեղասպանության ինստիտուտի տնօրենն արդեն որերորդ օրն է ծպտուն չի հանում, պատմության կամ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողները ծպտուն չեն հանում, որովհետև Նիկոլն այս երկու թիրախային ուղղություններով շատ պրոֆեսիոնալ աշխատել է՝ «գնել» է և՛ իրավապահ համակարգին, և՛, այսպես ասած, մտավորականությանը:

Իրականում Հայաստանի Հանրապետությունը մտավորականություն չունի: Պրոֆեսորների, ակադեմիկոսների կոչումներ ունեցողները, որոնք իրենց կաբինետներում շարունակում են աշխատություններ գրել Ցեղասպանության մասին, վաղը Նիկոլի կողմից դուրս են շպրտվելու, եթե հանկարծ չընդունեն նրա հակացեղասպանային գիծը»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերադառնալով վերջին օրերին իրականացվող բողոքի ակցիաներին՝ նա ընդգծում է, որ կա համակարգված գործելու անհրաժեշտություն: «Բողոքները կազմակերպված չեն: Շատ դեպքերում բողոքի նույն ակցիայի ժամանակ իրարամերժ ելույթներ ենք լսում, երբ իրարից երկու-երեք մետր հեռավորության վրա կանգնած մարդիկ, որոնք նույն թիմով են բողոքում, կարող են տարբեր լրատվամիջոցների համար տարբեր հայտարարություններ անել կամ տարբեր կարծիքներ հայտնել նույն թեմայի վերաբերյալ: Իշխանություններն օգտվում են այս ցաքուցրիվությունից և անկազմակերպվածությունից»,-հավելում է նա:

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այլևս զարմանալի չեն, ցավալի է փաստել՝ անգամ կանխատեսելի են: Եթե, որպես Հայաստանի վարչապետ, նա ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ չի կարող կասկածի տակ դնել Ցեղասպանության իրողությունը կամ էլ քննարկման առարկա դարձնել այն, թե ով և ինչու օրակարգ բերեց դրա միջազգային ճանաչման հարցը: Շատերի մտավախությունն այն է, որ նա տարբեր հարցերի քննարկումով օրակարգեր է ստեղծում երկրի ներսում, վերհանում թեմաներ, որոնց փորձագետները չարձագանքել չեն կարող, իսկ հրատապ հարցերը դուրս են մնում մարդկանց ուշադրությունից: «Ցեղասպանության ժխտումը կամ դրա փաստը կասկածի տակ դնելը թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների կատարում է: Այդ տանդեմը շատ վաղուց է բազմաթիվ պահանջներ դրել Հայաստանի իշխանությունների առաջ, որոնք կատարելուց հետո ինչ-որ բան են շպրտելու Նիկոլի երեսին:

Օրինակ՝ օրերս Գարո Փայլանը՝ թուրքական գործակալական ցանցի ներկայացուցիչը, հարցազրույցի ժամանակ ասել է՝ եթե «Խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, գազի 40 տոկոսն Ադրբեջանը մեզ կվաճառի, իսկ ցորենի 40 տոկոսը Թուրքիայից կներկրենք: Այսինքն՝ Էրդողանն ու Ալիևը հայ ներկայացող տականքների միջոցով, ինչպիսին Գարո Փայլանն է, մեզ հասկացնում են, որ սոված չենք մնա ու սառնամանիքից չենք մեռնի: Բայց դա անելու համար պետք է հրաժարվեք Հայոց ցեղասպանությունից, Արարատ սարից և, ամենավտանգավորը, պետք է դուրս բերեք ռուսական զորքերը հայ-թուրքական սահմանից: Մի քանի օր առաջ ԱԺ-ում ևս մեկ անգամ այս հարցը բարձրաձայնվեց, և այդ մասին գրեթե դրական պատասխան տվեց փոխարտգործնախարարներից մեկը: 1921 թ. մարտին և հոկտեմբերին Մոսկվայում և Կարսում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրերի արդյունքում ձևավորված հայ-թուրքական սահմանից ռուսական զորքերի դուրսբերումն իրավական ռիսկեր է պարունակում: Միջազգայնորեն այդ սահմանը ոչ լեգիտիմ է: 1921 թվականին ստորագրված պայմանագրերի հեղինակները՝ բոլ շևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան, միջազգային հանրության կողմից ճանաչված չեն եղել: Հայ-թուրքական սահմանն իրականում հայ-ռուսական սահման է: Եթե Հայաստանի Հանրապետությունն այդ սահմանից դուրս է բերում ռուս սահմանապահներին, Անկարայի համար բացարձակ որևիցե խնդիր չէ այդ սահմանը խախտելը, որովհետև նա պայմանագիրը ստորագրել է ռուսների հետ։ Թուրքիան շատ վաղուց է նախապատրաստվում այս քայլերին և վաղուց Հայաստանի Հանրապետությանը մեղադրում է իր տարածքում քրդական-բանվորական կուսակցության բազաներ պահելու մեջ: Սա պատահական չէ, սա անում են, որպեսզի ապագայում, եթե ռուս սահմանապահները դուրս բերվեն հայ-թուրքական սահմանից, նա Հայաստանի Հանրապետությանը մեղադրի ահաբեկիչներին հովանավորելու մեջ և լեգիտիմ իրավունք ստանա այդ հիմքով ներխուժել Հայաստանի տարածք, ինչպես բազմիցս արել է հարևան երկրների, օրինակ՝ Իրաքի և Սիրիայի նկատմամբ: Շատ հպանցիկ և վատ ենք պատկերացնում այս ամենը: Մեր խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների: Ունենք շատ կարևոր և այս պահի դրությամբ չլուծվող վտանգավոր փաստ. հայաստանյան ընդդիմադիրները մեկը մյուսին են լսում, իշխանականները՝ մեկը մյուսին: Նիկոլին երկրպագող զանգվածը հետևում է Նիկոլին սպասարկող լրատվամիջոցներին, ընդդիմադիրները՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցներին: Նիկոլն իրեն երկրպագող մասսային պահում է տեղեկատվական բլոկադայի մեջ և, հաշվի առնելով նաև նրանց մտավոր կարողությունները, մանիպուլացնում է և կեղծում իրականությունը: Նիկոլական զանգվածը չի հետևում, օրինակ՝ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին և ապրում է իշխանական լրատվամիջոցների ազդեցության տակ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի հզորագույն պետություն՝ Շվեյցարիայի և Սինգապուրի մակարդակի երկիր»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն է