Լրահոս
Կարևոր


Որ «քարի» վրա կգայթի, ի վերջո. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքն ու պահվածքը, այդ թվում՝ «լեզվավարժությունները», շատ են նմանվում անծանոթ ու ջրառատ գետը հատել փորձողի հուսահատ գործողություններին: Ըստ որում, «գետը» հատել փորձողը գոնե ապահովության համար ինքզինքը ճոպանով մի ծառաբնից չի էլ կապել: Ոտքով շոշափելով փորձում է արագահոս գետի հատակում ինչ-որ քար գտնել, հենվել դրա վրա, մի կերպ պահում է հավասարակշռությունը, հետո մեկ այլ քար է փնտրում: Ու լինում է, որ չի գտնում, մինչև ծունկը խրվում է ինչ-որ տիղմով լցված փոսի մեջ:

Բայց իսկապես, նման է, չէ՞:

Նախ՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ասելիք չունի: Նա արդեն համառորեն կրկնում է ավելի վաղ շրջանառածները: «Մեղավորներ» գտնելու, իր բերած ձախողումները մե՛կ «նախկինների», մե՛կ ռուսների, մե՛կ առհասարակ ժողովրդի, բանակին զինվոր տված ծնողների վրա բարդելու քարոզչական հնարքներն այլևս չեն «անցնում»: Ավելին, մարդկանց ճնշող մեծամասնությունն այլևս չի էլ լսում, առհասարակ, թե ինչ է ասում Փաշինյանը: Չեն լսում, չեն հետևում, չեն ընդունում: Իսկ հիմա նաև չեն ուզում ենթարկվել նրա իշխանության գրպանահատային կանոններին («ներքևինները չեն ուզում...»): Ավելին, քարոզչական «հզոր» գաղափարները, «պրոյեկտները» հենց վերոնշյալի արդյունքում անընդհատ «գցում է ոտքին»:

Փաշինյանական թեզերն այլևս չեն ազդում մարդկանց վրա: Լավ, գոնե բացարձակ մեծամասնության վրա:

Արտաքին հարաբերություններում խնդիրներ ունի, ներքին քաղաքականության մեջ ծայրեծայր խնդիրներ են: Տնտեսության մեջ փլուզումներ են ու անընդհատ մարդկանց գրպանը մտնելու գործողություններ:

Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության վարկանիշը չափազանց ցածր է, նույնիսկ արևմտյան հարցումներով՝ հազիվ 10 կամ 11 տոկոս, այսինքն՝ մոտենում է իր «պատմական» 7 տոկոսանոց վարկանիշին:

Տրանսպորտի թանկացում, հարկային բեռի կտրուկ ավելացում, համընդհանուր հայտարարագրման լուծ: Պարզ է, որ երկրում սոցիալական բունտ (խռովություն) է հասունանում:

Եթե գումարենք սրան երկրի գլխին նորանոր մարտահրավերներ ու սպառնալիքներ բերելը, այն հանգամանքը, որ այլ երկրների ղեկավարներն իրեն լուրջ չեն ընդունում, պատկերն առավել պարզ կդառնա:

Դա ցուգ-ցվանգ է՝ ցայտնոտի պայմաններում: Այսինքն, Փաշինյանին արդեն ժամանակը չի բավականացնում, ի լրումն՝ ցանկացած հաջորդ քայլ բերում է էլ ավելի վատ դիրքի: Այստեղ հարցը մեկն է. որ «քարի» վրա կգայթի Փաշինյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին