Բալեկյանը գոլի հեղինակ է դարձել Արգենտինայում
ՍպորտՖուտբոլի Արգենտինայի գավաթի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում «Ուրականը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Վելես Սարսֆիլդին»:
«Ուրականի» կազմում աչքի է ընկել Հայաստանի հավաքականի 24-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը 42-րդ րոպեին հաշիվը դարձրել է 1:1: Նա մեկնարկային կազմում խաղացել է 84 րոպե: