«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» խաղացողին
Սպորտ
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբայի ծառայություններով, հաղորդում է RMC Sport-ը։
Եթե 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխությունը տեղի ունենա, նա կդառնա ամենաթանկ ֆուտբոլիստը պատմության մեջ։
Ուիլյամ Սալիբայի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամ Սալիբան մասնակցել է 33 հանդիպման, խփել է 2 գոլ։