Լրահոս
Կարևոր


Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչ-ինչ, բայց կրոնի, հավատի հետ կապված թեմաների մեջ «խորանալու», Աստվածաշունչը կամայականորեն մեկնաբանելու հարցերում Նիկոլ Փաշինյանն առնվազն տարածաշրջանում և գործող ղեկավարների շարքում հավասարը չունի: Փաշինյանն այնպիսի պաթոսով ու ցուցադրական ինքնամոռացությամբ է տրվում այդ թեմաներին, որ կողմնակի դիտորդը լրջորեն կկասկածի՝ այս անձնավորությունը պետության վարչապե՞տ է, թե՞ ոչ կանոնիկ կրոնական կազմակերպության հովվապետ:

Ճիշտ է, երբ նա, որի ընդունած որոշումների և գործունեության հետևանքով հազարավոր տղաներ են զոհվել, սկսում է Աստվածաշնչից մեջբերումներ անել կամ սաղմոսներ արտասանել, այդ ամենից կիլոմետրերի հեռավորության վրա կեղծավորության հոտ է գալիս: Նրա «Աստվածաշնչյան ընթերցումները» նույնքան կեղծ, արհեստական ու վանող տպավորություն են թողնում, ինչպես Հայրենիքի համար զոհված մեր լուսավոր տղաների շիրիմներին նրա տեսանկարահանումային «խոնարհումները»:

Բայց տպավորությունները դնենք մի կողմ: Ի վերջո, դրանք տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել: Կենտրոնանանք բուն փաստերի, եղելությունների վրա:

Այսպես. հարկատուների հաշվին ԱՄՆ շրջագայելու մեկնած Նիկոլ Փաշինյանը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթաժողովի ժամանակ ելույթ է ունեցել և ասել. «Ինձ համար շատ կարևոր են Սուրբ Աստվածաշնչի, Նոր Կտակարանի արժեքները, և իրականում իմ քաղաքական գործունեությունն ի սկզբանե հիմնված է եղել դրանց վրա»:

Սա ամենը չէ: Փաշինյանը նաև նշել է. «Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որն օգնեց ինձ հաղթահարելու այս մարտահրավերը: Ինձ համար շատ կարևոր է ունենալ Աստվածաշունչը, Նոր Կտակարանը, որպես առաջնորդություն՝ առօրյա աշխատանքում վարվելու վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի բանտային կարճաժամկետ անցյալին ու այդ մարտահրավերները հաղթահարելուն, ապա իրոք հետաքրքիր է Աստվածաշնչին նրա արած հղումը: Իսկ հետաքրքիր է, քանզի հանրահայտ է, որ այդ մարտահրավերը հաղթահարելու հարցում Փաշինյանին ամենից շատ աջակցել են ԱՄՆ դեսպանատունը, արևմտյան այլ երկրների դեսպանատները, որոնք ուղղակիորեն ճնշումներ էին գործադրում օրվա իշխանությունների վրա՝ ամեն գնով ցանկանալով Փաշինյանին ազատել բանտարկությունից: Բայց սա՝ իմիջիայլոց:

Փաշինյանը հայտարարում է, թե իր քաղաքական գործունեությունը հիմնված է աստվածաշնչյան, նորկտակարանային արժեքների ու սկզբունքների վրա, քիչ չէ, դեռ մի բան էլ՝ առօրյա աշխատանքում էլ է առաջնորդվում դրանցով: Սա արդեն իսկապես հետաքրքիր լինելուց էլ այն կողմ է: Ինչո՞վ է աչքի ընկել Փաշինյանն իր գործունեության ընթացքում: Առաջինը՝ ստելով, անընդհատ ու անընդմեջ, այդ թվում՝ չստուգված տեղեկություններ տարածելով ու պնդելով, այդ թվում՝ եղելությունները նենգախեղելով ու խեղաթյուրելով, այդ թվում՝ իր իսկ խոսքերը պարբերաբար փոխելով, այդ թվում՝ սուտ խոստումներ տալով, այդ թվում՝ որպես կառավարության ծրագիր ամրագրված խոստումները դրժելով և այսպես շարունակ:

Հարց. թվարկված արատները Աստվածաշնչի, առավել ևս՝ Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքը, պատվիրանը կամ սկզբունքն են արտացոլում (մեղա, Տեր):

Էլ ինչո՞վ է աչքի ընկել Նիկոլ Փաշինյանն իր գործունեությամբ: Ամենից շատ Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկել մեր հասարակության ներսում ատելություն, ներքին թշնամանք, անհանդուրժողականություն սերմանելով, այդ թվում՝ մարդկանց կյանքեր խլած բախումներ հրահրելով: Քրիստոնեական ուսմունքի գերխտացված բանաձևն այն է, որ Աստված Սեր է: Հարց. Փաշինյանի կողմից ատելության սերմանումը, մարդկանց սև սպիտակի բաժանելը ու նման դրսևորումները Նոր Կտակարանով առաջնորդվե՞լ է նշանակում, թե՞ աստվածաշնչյան արժեքների մերժում, ոտնահարում:

Շարունակենք: Փաշինյանի իշխանավարումը աչքի է ընկել քաղաքական հետապնդումներով, Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևոր հայրերի դեմ հալածանքներով, անշնորհք դրսևորումներով, դպրոցական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս նետելով: Այս դրսևորումները Նոր Կտակարանի արժեքներո՞վ են: Իհարկե՝ ոչ: Ու, իհարկե, ավելի շուտ ու ավելի շատ՝ հակառակը. դրանք նշված արժեքները ոտնահարելու դրսևորումներ են:

Թե՞ աստվածաշնչյան արժեքների հիման վրա է, որ Փաշինյանի պաշտոնավարումն աչքի է ընկել ու ընկնում մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն ոտնահարումներով, կալանավորվածների խոշտանգումներով, կալանքի տակ գտնվող ընդդիմախոսներին մահվան հասցնելով:

Իսկ երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին ու, անօգնական թողնելով Պարոնյան փողոցի ասֆալտին, ճողոպրեց դեպքի վայրից՝ մահվան մատնելով երիտասարդ կնոջն ու նրա չծնված երեխային, այդ ժամանա՞կ էլ էր Փաշինյանը Նոր Կտակարանի արժեքներով առաջնորդվում:

Ո՞ր Սուրբ գրքում, ո՞ր կրոնական ուսմունքի մեջ կարող եք նման բան գտնել:

Էլ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք. ուրացել է Արցախը: Հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թշնամապատկան տարածք ու գործնականում հանձնել է թշնամուն: Դե, թող աստվածաբանները, եկեղեցականներն ասեն, կամ մեկնումեկը հիմնավորի, թե Աստվածաշնչի այդ ո՞ր արժեքի վրա է հիմնված նրա այդպիսի «գործունեությունը»:

Թե՞ դա «սիրեցեք ձեր թշնամիներին»-ի խեղաթյուրված ընկալումն է:

Իրականում Փաշինյանը երևի «աջ այտիդ հարվածում են, ձախը դեմ տուր»-ն է վերցրել, այն էլ... ճիշտ չի հասկացել, այն էլ... ոչ թե իր անձնական օգտագործման այտերն է դեմ տալիս, այլ Հայաստանի տարածքները: Արցախն ուզո՞ւմ են, ԳորիսԿապան ճանապարհն էլ է տալիս, Շուռնուխի կեսն ուզո՞ւմ են, Սև լիճն էլ է տալիս, Կիրանցն ուզո՞ւմ են, Ոսկեպարն էլ է տալիս ու այդպես շարունակ:

Առհասարակ (և նույնը ձեզ կասի ցանկացած պարկեշտ աստվածաբան), Հիսուս Քրիստոսը եկավ, որպեսզի իր վրա վերցնի մարդկության մեղքերը, ու գնաց խաչելության...

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նրա աչքերում ու նրա խոսքում բոլորը մեղավոր են, իր անվերջ աղետումների ու ձախողումների հարցում մեղավոր են ովքեր ասես՝ «նախկինները», ռուսները, զոհված զինվորների ծնողները, միջազգային իրավիճակը, բայց ոչ ինքը: Նա պատրաստ է խաչել Հայաստանն ու հայությանը, միայն թե անձամբ ինքը լինի կուշտ, ապահով, մեկմեկ էլ հեծանիվ քշի:

Իսկ կլինի՞ Նիկոլ Փաշինյանը վերցնի Նոր Կտակարանն ու առանձնանա մի հեռավոր, չգործող վանքում: Թե՛ կապաշխարի, թե՛ Աստվածաշունչը ավելի խոր կուսումնասիրի: Իսկ երկիրն էլ վերջապես նրա իշխանության չարիքից ազատվելու և վերականգնվելու հնարավորություն կստանա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումները