Լրահոս
Կարևոր


Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մեր տարածաշրջանում ուժերի դասավորությունը փոխվել է։ Եթե նախկինում Հարավային Կովկասը համարվում էր Ռուսաստանի ազդեցության գոտին, ապա ռուսական դիրքերն էականորեն թուլացել են, իսկ դրա փոխարեն ավելացել է Թուրքիայի ազդեցությունը։ Վրաստանում թուրքական կապիտալը էական դերակատարություն ունի տնտեսության մեջ, մյուս կողմից էլ՝ այդ երկրով են անցնում թուրքադրբեջանական այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են ԲաքուԹբիլիսիՋեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և «Հարավային գազային միջանցք» (SGC) նախագիծը, որի նպատակն է Կասպից ծովից Եվրոպա տեղափոխել բնական գազը՝ շրջանցելով Ռուսաստանը:

Իսկ վերջին տարիներին Թուրքիան հետևողականորեն հաստատվում է Ադրբեջանում, ու պայմաններ են ստեղծվում համընդհանուր ինտեգրացիոն դաշտի ձևավորման համար։ Պարբերաբար համատեղ թուրքադրբեջանական զորավարժություններ են իրականացվում։ Եվ Թուրքիան իր բանակի ՆԱՏՕ-ական մոդելը ներմուծում է Ադրբեջան։ Մյուս կողմից էլ՝ առաջ է մղվում քաղաքական, տնտեսական ու մշակութային համագործակցության խորացման գործընթացը, որը բխում է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսից։ Փոխգործակցության շրջանակն ընդլայնվում է նաև Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։ Հենց ինտեգրացիոն գործընթացի ավելի խորացման ու պանթուրքական ծրագրերի իրականացման համար թուրքադրբեջանական տանդեմը պահանջում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ըստ էության, Թուրքիան միակ պետությունն է, որը ամենամեծ ազդեցությունն ունի Ադրբեջանի վրա։

Իսկ Ռուսաստանի ազդեցությունն Ադրբեջանի վրա գնալով թուլանում է՝ չնայած մի շարք դեպքերում Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չունի մեծ լծակներ Ադրբեջանի վրա ազդելու՝ հաշվի առնելով, որ այդ երկիրը չի անդամակցում Ռուսաստանի գլխավորությամբ գործող գլխավոր կառույցներին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

Երբ ռուս խաղաղապահները գտնվում էին Արցախում, այդ հանգամանքը Մոսկվային լուրջ հնարավորություն էր տալիս Բաքվի վրա իր ազդեցությունն օգտագործելու հարցում։ Բայց Արցախի օկուպացիայից ու խաղաղապահների հեռանալուց հետո այդ լծակն իր ուժը կորցրեց։ Դեռ ավելին, մի շարք ուղղություններով Ռուսաստանն է կախված Ադրբեջանից։ Օրինակ՝ տվյալներ են հրապարակվում այն մասին, որ ռուսական գազն ադրբեջանականի անվան տակ հայտնվում է Եվրոպայում։ Այս պայմաններում Բաքվի հավակնություններն ավելի են աճում, որը դրսևորվում է նաև Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությամբ և հավակնություններով։ Ու չպետք է մոռանալ, որ միայն Հարավային Կովկասի միակ ռուսական ռազմաբազան Հայաստանում է, և Հայաստանն է, որ կարող է լինել Ռուսաստանի տարածաշրջանային հենարանը՝ չնայած տարածվող այն լուրերին, թե իբր Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք։

Այսինքն, եթե Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Հայաստանում, ապա այդ իրողությունը կարող է հանգեցնել նաև Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալուն։ Ներկայում Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազի ուղղությամբ։ Բայց Հարավային Կովկասի ուղղությամբ թուրքական գործոնի անտեսումը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Իսկ Սիրիայում տեղի ունեցածը Մոսկվան պետք է իր աչքի առաջ ունենա, երբ Թուրքիայի աջակցությամբ ապստամբներն այդ երկրում վերցրին իշխանությունը՝ տապալելով Ասադին, ինչի արդյունքում էլ այսօր արդեն խոսվում է Սիրիայի ռուսական ռազմաբազաները թուրքականով փոխարինելու մասին։

Ու բացառված չէ, որ թուրքադրբեջանական օրակարգի առաջմղման ու Հայաստանի նկատմամբ ճնշումների հետևանքով մի օր էլ Հայաստանը հայտնվի թուրքական ազդեցության տակ, ու կոնկրետ դրվի ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը։ Թեպետ պետք է նկատի ունենալ նաև, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման պարագայում մի օր էլ Ռուսաստանն արդեն լուրջ խնդիրների առաջ է կանգնելու՝ արդեն կապված Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի հետ։

Պատահական չէ, որ երբ վերջին շրջանում լարվել են Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները, ապա ադրբեջանական պրոպագանդան Ռուսաստանի դեմ աշխատում է այն մոտիվներով, ինչպես գործում է Հայաստանի դեմ։ Մասնավորապես, ադրբեջանական մի շարք լրատվականներում նշվում է, թե Ռուսաստանը իրենցից խլել է ադրբեջանական «պատմական հողերը», որոնց վրա իրենք ապրել են «հազարամյակներ» շարունակ։ Ադրբեջանը մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ, քանի որ Ալիևը դժգոհ է, որ Ռուսաստանը չի պատժել մեղավորներին ու փոխհատուցում չի տրամադրել։ Այս համատեքստում Բաքուն ոչ միայն հոխորտում է Ռուսաստանի ուղղությամբ, այլև այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարում են, թե պատրաստվում են դադարեցնել «Ռուսաստանի տան» գործունեությունը։ Ադրբեջանական հեռուստաալիքներում էլ ռեպորտաժ էր գնացել, որում նշվում էր, թե Բաքվում «Ռուսական տանը» «լրտեսների բույն, անջատողականների որջ կա»։ Ադրբեջանական կողմը հակառուսական քարոզչության համար օգտագործում է նաև այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևի պետական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության դեկտեմբերի 25-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս:

Թերևս ուշացած, սակայն ռուսական կողմն էլ իր հերթին սկսել է փաղաքշելուց անցնել Ադրբեջանին ատամ ցույց տալուն։ Ավելին, որոշ լրատվամիջոցներ արդեն բացահայտ զգուշացնում են, որ եթե Բաքուն շարունակի ճնշում գործադրել Կրեմլի վրա, ապա նա վտանգում է ոչ միայն կորցնել նրա աջակցությունը, այլ նաև դառնալ սակարկության առարկա աշխարհաքաղաքական մեծ խաղում։ Բայց ռուսաստանցի շատ փորձագետներ կարծում են, որ պետք է ավելի արագ գործել և Ադրբեջանին ցույց տալ իր տեղը, քանի դեռ իրավիճակը չի հասել ծայրահեղի։ Նման սցենարը կանխելու համար Ռուսաստանը պետք է համագործակցի հայկական կողմի հետ և ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանին։ Թերևս ԱՄՆ նորանշանակ նախագահ Թրամփի նախաձեռնության պարագայում առաջիկայում հնարավոր է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կանգնեն։ Արդեն Մոսկվան կկարողանա ժամանակ տրամադրել Հարավային Կովկասով զբաղվելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը«Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք Չալաբյան