Լրահոս
Կարևոր


«Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Տարեսկզբից դժգոհությունները հասարակության շրջանում նոր թափ են առել: Գնաճ է գրեթե բոլոր ոլորտներում, մյուս կողմից՝ բարձրացել են տարբեր հարկատեսակների դրույքաչափերը: Հարվածի թիրախում է փոքր ու միջին բիզնեսը և ոչ միայն: Իշխանությունը սա մեկնաբանում է որպես ստվերի դեմ պայքար, քաղաքացիները՝ իրենց էլ ավելի շատ հարկելու փորձ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ զրուցել ենք հետևյալ կոնտեքստում՝ արդարացվա՞ծ են տարբեր հարկատեսակների բարձրացումները: Նա նշում է՝ յուրաքանչյուր երկրի համար հարկային քաղաքականությունը կոչված է սպասարկելու տնտեսական քաղաքականությանը կամ օգնելու հասնել տնտեսական նպատակներին: «Մեր իրականության մեջ, ցավոք, տնտեսական նպատակը, թիրախները ձևակերպված չեն, և ստացվում է այնպես, որ հարկային քաղաքականությունը դարձել է ինքնանպատակ մի գործընթաց: Այն իր առջև դնում է խնդիր, հիմնականում ֆիսկալ, այն է՝ բյուջե լցնելու նպատակ, և փորձում է այդ նպատակին հասնել՝ անտեսելով, որ դա կարող է խնդիրներ առաջացնել տնտեսության, տնտեսական զարգացման, արտահանման, փոքր և միջին բիզնեսի զարգացման և այլնի համար: Սա է մեր ընդհանուր խնդիրը, որ գլոբալ առումով ունենք տնտեսության մեջ: Տնտեսական նպատակը, քաղաքականությունը բացակայում է, և հարկային քաղաքականությունն ինքն իր համար նպատակներ է սահմանում և փորձում այդ նպատակներն իրականացնել: Սրա արդյունքում, ցավոք, բավականին լուրջ խնդիրներ ենք ունենալու ապագայում՝ հաշվի առնելով այն, որ հարկային դրույքաչափերը կրկնակի ավելացել են զուտ այն նպատակով, որ, ըստ իրենց, ստվերը պետք է կրճատվի կամ պետք է լրացուցիչ հարկային հավաքագրումներ ապահովել՝ առանց գնահատելու առանձին ոլորտների առանձնահատկությունները, շահութաբերությունը, օրինաչափությունները և այլն»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:

Հավելում է՝ ստացվում է այնպես, որ, օրինակ՝ ոսկերչության ու հագուստի ոլորտների նկատմամբ կիրառվելու են նույն դրույքաչափերը, նույն մոտեցումները, ինչն, ըստ նրա, անտրամաբանական է և անարդար: «Կամ, օրինակ՝ կառավարությունն, ըստ իր հռչակած նպատակների, փորձում է ապահովել փաստաթղթավորում: Սակայն այդ փաստաթղթավորման ապահովման հիմնական բեռը դրվում է փոքր ու միջին բիզնեսի վաճառականների վրա, որոնք մեծ ազդեցություն չունեն մատակարարների, արտադրողների վրա: Այնպես չէ, որ մեր շուկայում կան հազարավոր այդպիսի մատակարարներ, կազմակերպություններ, որոնք կարող են թղթով ապրանք վերցնել: Բացի դա, մի շարք ոլորտներում պետության անարդյունավետ կամ անկատար գործունեության հետևանքով ունենք մեծ քանակությամբ մաքսանենգություն, օրինակ՝ նույն ոսկերչության պարագայում: Թուրքիայից մեծ քանակությամբ ոսկերչական ապրանքներ, ոսկե ձուլակտորներ են գալիս մաքսանենգ ճանապարհով, այս պայմաններում շուկայում ստեղծում են որոշակի բաց՝ առանց փաստաթուղթ էժան ապրանք, որը խաթարում է մրցակցությունը, և այն վաճառականը, որը կորոշի թղթով աշխատել, ուղղակի շուկայից դուրս կմնա: Կան մի շարք այլ գործոններ ևս, օրինակ՝ Հայաստանում շատ քիչ արտադրամասեր կան, որոնք լինցենզավոված են կամ գործում են որպես ոսկերչական արտադրամաս: Մեծ մասը ձևակերպված են որպես ծառայություններ մատուցողներ, որովհետև նրանց առաջադրվող պահանջներն ավելի մեղմ են, քան արտադրամասին առաջադրվող պահանջները: Բազմաթիվ հարցեր կան արտադրության, մատակարարման ոլորտներում, բայց այս ամենի լուծումը նրանք տեսնում են մանր ու միջին առևտրականներին հարկելու միջոցով: Սա անարդար ու անհասկանալի իրավիճակ է: Նման իրավիճակներ են նաև այլ ոլորտներում, օրինակ՝ հագուստի վաճառքը, հանրային սնունդը: Հանրային սննդի դեպքում ևս հարկային բեռը բարձրացվում է մինչև 12 տոկոս այն տրամաբանությամբ, որ պետք է փաստաթղթավորում ապահովեն: Գաղտնիք չէ, որ շուկայից մեծ քանակությամբ հանրային սննդի ապրանքներ են ձեռք բերվում, որոնք բավարար փաստաթղթավորված չեն: Սա ևս խնդիր է առաջացնում: Նման իրավիճակ ունենք հագուստի ոլորտում: Այս ոլորտում ՊԵԿ-ը հաճախ չի ընդունում ներկրողների փաստաթղթերը՝ անվանելով դրանք ոչ արժանահավատ և այլն: Եվ հիմա նրանք ստիպված են լինելու ավելի շատ վճարել դրա համար: Այս ամենն արվում է զուտ բյուջեն լցնելու, ստվերը կրճատելու նպատակով, սա չի արվում տնտեսական քաղաքականությունը բարելավելու, տնտեսական աճ ապահովելու նպատակով: Մինչդեռ սա պետք է լիներ նպատակը»,-նշում է մեր զրուցակիցը:

Դժգոհություններին իշխանությունները արձագանքում են տարբեր հարցազրույցների կամ աշխատանքային քննարկումների միջոցով: Ամեն անգամվա պես միայն որոշում կայացնելուց հետո է իշխանությունը «պարզում», թե ինչ խութեր կան դրանում: «Առավել քան ակնհայտ է, որ գործող իշխանությունները պատշաճ հանրային քննարկում չէին կազմակերպել, և դրա վառ ապացույցը մեր ՓՄՁ ներկայացուցիչների արդար դժգոհությունն է: Նրանք հաշվի չեն առել ոլորտային խնդիրներն ու առանձնահատկությունները, ինչի հետևանքով վաճառականները ստիպված են լինելու կա՛մ գները բարձրացնել, ինչը քիչ հավանական է, կա՛մ ստվեր անցնել: Իրենց հարկային քաղաքականությամբ դրդում են, որ փոքր ու միջին բիզնեսն ավելի մեծ ստվերում գործի: Հարկային այս դրույքաչափերով փոքր և միջին բիզնեսը մրցունակ չէ, նրանք չեն կարող գործել, նրանք ստիպված են լինելու անցնել ստվերային դաշտ: Դրանից տուժելու են և՛ պետությունը, և՛ բիզնեսը: Սա ճիշտ մոտեցում չէ, այն ավելի մեծ վնաս է հասցնելու պետությանը, քան հարկային այն եկամուտները, որոնք, ենթադրաբար, ակնկալում էին»,-ընդգծում է տնտեսագետը:

Բայց մյուս կողմից՝ իշխանությունը, որի վարկանիշը, մեղմ ասած, լավ վիճակում չէ, այս՝ ոչ պոպուլ յար քայլերով իրեն դնում է էլ ավելի վատ վիճակի մեջ: Տնտեսության վիճակն այսքան վա՞տ է: «Գործող իշխանությունները հարկային դրույքաչափերի աճը պայմանավորում են նրանով, որ տնտեսության մեջ կա հարկային ճեղք, այսինքն՝ որոշակի չհավաքագրված հարկեր, դրանք պետք է հավաքագրել: Իսկ դրա նպատակն այն է, որ հարկային եկամուտների մի զգալի մասն ապահովեն՝ հաշվի առնելով այն, որ 2024 թվականին պետական բյուջեն թերակատարեց հարկային եկամուտների հավաքագրումը՝ նախատեսվածից մոտ 220 միլիարդ դրամով քիչ հարկ հավաքագրվեց: Այս պահին նրանց փոփոխությունների գնալը պարտադրում է բյուջետային իրավիճակը:

Նրանք չեն կարողանում բյուջեի կատարողականն ապահովել, ստիպված են լրացուցիչ հարկեր հավաքագրել: Երկրորդ խնդիրն այն է, որ այս փոփոխություններն անելու պարագայում կարող են ակնկալել լրացուցիչ վարկեր: Տարբեր միջազգային կազմակերպություններ պարտադրում են այսպիսի փոփոխություններ անել, կրճատել հարկային ճեղքը, որ պետությունները կարողանան լրացուցիչ վարկ վերցնել: Անշուշտ, այստեղ անկազմակերպվածության և քաղաքական սխալ հաշվարկի հետ էլ գործ ունենք: Նրանց մի շարք ծրագրեր խնդրահարույց են, հանրության կողմից բացասական արձագանքներ կարող են ունենալ, դրանք կենտրոնացրել են 2025-2026 թվականների վրա: Պատահական չէ, որ, օրինակ՝ հայտարարագրումը հետաձգեցին մինչև նոյեմբեր՝ լարվածությունը մի քիչ թուլացնելու համար: Վստահ եմ, որ որոշ ծրագրեր կփորձեն վերանայել, հարկային եկամուտների կամ հարկային վարչարարության խստացման մասով որոշակի փոփոխության կգնան՝ փորձելով մեղմել իրավիճակը: Սա գործող իշխանությունների համար բավականին լուրջ գլխացավանք է դառնալու, նրանք չեն կարողանում խնդիրները համակարգված լուծել, և սրա արդյունքում պարբերաբար նմանատիպ խնդիրներ են լինելու»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»