Լրահոս
Կարևոր


Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական ու հատկապես թուրքական լրատվամիջոցների, իսկ ավելի ճիշտ՝ քարոզչամիջոցների թեկուզ թռուցիկ դիտարկումը թույլ է տալիս ընդհանրացնել մի քանի հիմնական թեզեր: Հպանցիկ արժե հիշեցնել, որ թշնամական քարոզչամիջոցների ճնշող մեծամասնությունը պետական «գաղափարախոսության» ու «գծերի մեջ» են: Այսինքն, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն զուտ քարոզչության մասին է, այլ դրանցում թուրքական ու ադրբեջանական իշխող շրջանակների ռեալ մոտեցումների արտացոլման:

Թուրքադրբեջանական քարոզչության ընդհանրական թեզերից առաջինն այն է, որ իրենք Հայաստանից ունեն պահանջներ, Հայաստանի հետ «հարաբերություններում» ունեն պայմաններ, իսկ դրանք կատարելու առումով Փաշինյանն ու նրա իշխանությունը պարզապես իդեալական են, որից ավել ին թուրք-ադրբեջանական տանդեմը չէր էլ կարող երազել: Մի խոսքով, թուրքական քարոզչությունը բավականին օբյեկտիվ է գնահատում իրավիճակը այդ տեսանկյունից՝ նկատելով, որ Փաշինյանը և նրա իշխանությունը համահունչ են գործում իրենց պահանջներին ու այդքանով ձեռնտու են:

Հիմնականը, ինչ անհանգստացնում է թուրքական ու ադրբեջանական քարոզչամեքենային, այն է, որ Փաշինյանին «խանգարողներ չլինեն», Փաշինյանի «թանին թթու ասող չլինի»: Դա, իրենց ընկալմամբ, ամենից կարևորն է:

Այստեղից էլ արտածվում է դրանց մյուս թեզը, այսպես կոչված՝ «ռևանշիստների» մասին: Ըստ այնմ, «ռևանշիստ» են բնորոշվում բոլոր այն հայերը, այն գործիչները, քաղաքական ուժերը, որոնք Փաշինյանի «թուրքական քայլերգին» համընթաց չեն:

Առանձնահատուկ ուշադրություն է գրավում այն, որ հատկապես թուրքական քարոզչամիջոցները բավականին կենտրոնացած են Ռոբերտ Քոչարյանի վրա: Սա իսկապես բնութագրական է. մարդն արդեն 17 տարի է, ինչ իշխանության ղեկին չէ, բայց թուրքական մամուլը, քարոզչամեքենան նրա դեմ կռիվ են տալիս, ստեղնաշարն ու միկրոֆոններն առած՝ պայքարում են Քոչարյանի ստվերի դեմ, նշում են, որ նա անզիջում է, նրա հետ հնարավոր չէ պայմանավորվել և այլն:

Ինչ վերաբերում է «ռևանշիզմի» թուրք-ադրբեջանական տեսությանը, ապա այն շրջանառող քարոզչության հիմնական փորացավն այն է, որ «իրենց» Փաշինյանին հանկարծ ձեռք չտան, հանկարծ Հայաստանում իշխանություն չփոխվի, մանավանդ՝ հանկարծ ազգային, «չզիջող» ուժեր չգան իշխանության:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նույնիսկ այս ծանր պայմաններում բանակը կատարում է իր առաքելությունը․ Արամ ՊետրոսյանՀաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Արևային էներգիա՝ մթության մեջ. Չինաստանը գործարկել է «հրաշք աշտարակը» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթի«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն Մանվելյան