Լրահոս
Կարևոր


Պետական պարտքի «կրակե շապիկն» ու կառավարության մանիպուլյացիան. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային մակարդակում պետական պարտքի հարցը շատ լուրջ քննարկումների թեմա է դարձել։ Պետական պարտքի ներգրավումը կարող է նպաստել երկրի տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը, պայմաններ ստեղծել բնակչության բարեկեցության համար, սակայն երբ խախտվում է պետության եկամուտների ու պարտքի հավասարակշռվածությունը, իրավիճակը դառնում է վտանգավոր։

Մի շարք պետություններ ուղղակի կքած են ահռելի պետական պարտքի բեռի տակ։ Այս երկրների կառավարություններն անընդհատ ավելացնում են պետական պարտքի ծավալներն այն պարագայում, երբ պետությունն ի զորու չէ դրան համապատասխան եկամուտներ ներգրավել, և բյուջեում հավասարակշռությունը խախտված է։ Երկարաժամկետ հեռանկարում պետական պարտքի չափից ավելի աճը կարող է խաթարել երկրի մակրոտնտեսական կայունությունը։ Եթե պետությունը մեծ պարտք ունի և չի կարողանում կամ շատ դժվարությամբ է վճարում պարտքի տոկոսները, ապա այդ դեպքում ներդրողները կարող են կորցնել վստահությունը երկրի տնտեսության հանդեպ, ինչն էլ կհանգեցնի ազգային արժույթի անկմանը։

Մյուս կողմից՝ երբ կառավարությունը մեծ պարտք է կուտակում, և այն սկսում է վճարել նոր տպագրված փողերով, դա պայմաններ է ստեղծում հիպերգնաճի ու ինֆլ յացիայի տեմպերի արագացման համար։ Այդպիսի իրավիճակ է, օրինակ՝ Վենեսուելայում և Զիմբաբվեում։ Բացի այդ եթե պետական պարտքը վերահսկողությունից դուրս է գալիս, կառավարությունը կարող է ստիպված լինել կիրառել խիստ հարկային կամ խնայողության միջոցառումներ, որոնք կարող են հանգեցնել տնտեսական անկման։ Կառավարությունը բյուջեի մուտքերն ավելացնելու և դրանք պարտքի սպասարկմանն ուղարկելու համար կարող է վարել նաև հարկերի ու տուրքերի բարձրացման քաղաքականություն։

Սակայն առանց համապատասխան հաշվարկների ու ռիսկերի գնահատման պետական պարտքի սրընթաց աճի արդյունքում բացառված չէ նաև այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ պետական պարտքի սպասարկումն այլևս դառնա անհնար։ Օրինակ՝ այդպիսի իրադրություն ստեղծվեց Շրի Լանկայում 2022 թվականին, երբ սպառվեց ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ արտարժույթը և 51 միլիարդ դոլար արտաքին պարտքի դեֆոլտ հայտարարվեց, ինչի արդյունքում էլ կղզի պետությունը բախվեց ամենալուրջ ճգնաժամին իր անկախությունից ի վեր։ Պետական պարտքի բեռի ծանրացման պայմաններում հնարավոր է նաև ավելի բարենպաստ պայմաններով պարտք վերցնելու կամ գործող պարտքը վերակառուցելու անհրաժեշտություն առաջանա, բայց այդ դեպքում պարտատուները կարող են քաղաքական և այլ պահանջներ առաջ քաշել։ Օրինակ՝ երբ Պակիստանը փորձում է նոր ու ավելի թեթև պայմաններով վարկեր ձեռք բերել Արժույթի միջազգային հիմնադրամից, Իսլամաբադի առաջ պայմաններ են դրվում, որ պետք է դրա համար կրճատի իր կապվածությունը Չինաստանի հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա անհանգստացնող են ոչ միայն մեր պետական պարտքի ծավալները, այլև դրանց սրընթաց աճը։ 2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի ողջ պետական պարտքը, այսինքն՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը կազմեց 12 մլրդ 842 մլն դոլար։ Մեկ տարվա ընթացքում՝ 2023 թվականի վերջի համեմատ, ընդհանուր պետական պարտքն աճել է մոտ 997 մլն դոլարով կամ 8,4 %-ով։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում պետական պարտքն աճում է մոտավորապես մեկ միլիարդ դոլարով։ Ու պարտքի ծավալների ավելացման նման տեմպերի պարագայում բացառված չէ, որ այս տարվա ընթացքում արդեն մոտենանք 14 մլրդ դոլարի սահմանագծին։

Պետական պարտքի ավելացման թեմայի շուրջ հանրությունը շատ զգայուն է, քանի որ քաղաքացիների միջոցների հաշվին է, որ պարտքը վճարվելու և սպասարկվելու է։ Ու այս պայմաններում էկոնոմիկայի նախարարը մանիպուլացնում է հանրությանը՝ նշելով, որ ՀՀ արտաքին պարտքը ոչ թե 12 մլրդ դոլար է, այլ 5 մլրդ 962 մլն դոլար: Սա ակնհայտ «բառային» մանիպուլ յացիա է՝ ուղղված հասարակության՝ տերմինների մեջ չխորացող ու միայն թվերին ապավինող մասին: Ի վերջո, ոչ մի մասնագետ երբեք չի ասել, որ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար է։ Բոլոր տնտեսագետներն էլ շեշտում են՝ 12 մլրդ-ը (իրականում՝ 12,8) ՊԵՏԱԿԱՆ պարտքն է: Իսկ պետական պարտքը բաղկացած է ներքին և արտաքին պարտքերի հանրագումարից՝ 6 մլրդ 454 մլն դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 6 մլրդ 388 մլն դոլարը՝ ներքին պարտքը։ Այսինքն, բացի սեփական փոքրաթիվ ընտրազանգվածին մանիպուլացնելուց նույնիսկ արտաքին պարտքի թիվը նախարարը ճիշտ չի ներկայացնում: Ակնհայտ է, որ արտաքին պարտքը շատ ավելին է նախարարի նշած 5 մլրդ 962 մլն դոլար ցուցանիշից։ Միգուցե նա պարտքի ծավալներն ավելի պակասեցնելու համար հանել է ԿԲ-ի պարտքը և միայն կառավարության պարտքը ներկայացրել։ Հնարավոր է:

Իշխանությունների դեպքում մանիպուլ յացիաները նորություն չեն, քանի որ տնտեսական ոլորտի պատասխանատուները ժամանակին էլ ասում էին, թե պարտքը նվազում է, այնինչ իրականում պարտքն ավելանում էր, սակայն նվազում էր դրա ծավալը դրամային արտահայտությամբ, քանի որ դրամն արժևորվում էր դոլարի նկատմամբ։

Մինչ պետական պարտքի մասնաբաժինը մեծ արագությամբ աճում է, դրա դրական տնտեսական էֆեկտը չի զգացվում։ Մյուս կողմից՝ մեր երկիր շատ մեծ գումարներ են մտնում՝ հատկապես ուկրաինական պատերազմից հետո, բայց այդպես էլ դրանք տնտեսական առումով հեռնակարային արդյունք չեն ունենում, ու ստիպված պետությունը նոր պարտքեր է վերցնում։ Պատճառն այն է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունը հիմնվում է գերազանցապես վերարտահանման վրա։ Իսկ կառավարությունն էլ երկրում կապիտալի կենտրոնացման բարենպաստ պայմաններ չի ստեղծում, կուտակված կապիտալը արտահոսում է և դուրս է գալիս երկրից։ Անգամ հայ գործարարներից շատերը նախընտրում են ավելի շատ դրսում, օրինակ՝ Դուբայում ներդրումներ անել կամ գույք գնել, քան Հայաստանում։

Ինչպես ընդհանուր հարկային համակարգը, այնպես էլ օրենսդրական դաշտն ու վարչարարությունը դյուրին չեն տնտեսական գործունեություն իրականացնելու և ներդրողներին գրավելու համար։ Դրա համար էլ, քանի որ երկարաժամկետ առումով ռեսուրսների բազա չի ստեղծվում բյուջե մուտքեր գրանցելու համար, կառավարությունը ստիպված հենվում է պարտք վերցնելու վրա, որպեսզի պետության ֆինանսական պարտավորությունները կարողանա իրականացնել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևային վահանակների ստվերում կարելի է հաջողությամբ կարտոֆիլ աճեցնել Արժանապատիվ աշխատանքն ուղղակիորեն կապված է երկրի զարգացման հետ. Նաիրի ՍարգսյանՀրթիռակոծություններից ավերված Սոթքը կարող էր վերածվել լքված բնակավայրի. վերականգնման համար Սամվել Կարապետյանը հատկացել է մոտ 376 մլն դրամՊետական համակարգը պետության ողնաշարն է, և նրա արդյունավետ աշխատանքը էապես կփոխի պետության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը. Գագիկ ԾառուկյանՈւժեղ պետություն՝ ուժեղ դիվանագիտությամբ, ոչ թե կախվածություններով Ահաբեկում են մարդկանց՝ վախեցնելով պատերազմով․ Աննա ԿոստանյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվԱշխատանքով հնարավոր է հասնել հաջողության, հնարավոր է աշխատանքով հասնել բարձունքների, և պետք է գնահատել աշխատանքը և աշխատավոր մարդուն. Մհեր Ավետիսյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ Արժանապատիվ ծերություն՝ խոստում, որը չի իրականանում 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքըԱշխատանք, որը դառնում է տնտեսության հենասյուն. «Աթենք» մսամթերք «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղաuպանnւթյnւնը․ Տիգրան Աբրահամյան Պետք չէ որևէ մեկի վասալը կամ գուբերնիան լինել. Էդմոն ՄարուքյանԹշնամու փաստաբանը ՀՀ բարձր ամբիոնում. ինչո՞ւ է Փաշինյանը արդարացնում վանդալիզմը. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե Փաշինյանին ընտրելով, նրա կողմից «ասֆալտով» մոլորեցված քաղաքացին ինչ նոր աղետներ է բերելու մեր երկրի և կոնկրետ իր ընտանիքի գլխին. Ա. ՉալաբյանՈՒժեղ Հայաստանը և գործընկերները մտադիր են վերացնել ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վեց ամսվա ընթացքում. Հրայր ԿամենդատյանԵվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներին100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Ալիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ ԾառուկյանինՄխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըԹրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Շուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Հայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան