Լրահոս
Կարևոր


Ջուրը չտեսած՝ բոբիկացողներն ու նրանց վազվզոցը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային ընդգրկմամբ տեկտոնիկ փոփոխություններ են սկսվել: Դա նախանշվել էր արդեն իսկ ԱՄՆ-ում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Բայց կարելի է ասել, որ «գետնի վրա» դրա առաջին շոշափելի դրսևորումն արձանագրվեց Էր Ռիադում՝ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի ու Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցություններով: Դա Ռուսաստանի ու ԱՄՆ միջև մի տևական շրջան խաթարված հարաբերությունների վերականգնմանը նպատակաուղղված առաջին գործնական քայլն է: Ու, դատելով արդեն իսկ արված հայտարարություններից, կողմերի միջև առկա է որոշակի փոխըմբռնում՝ երկուստեք կարևոր խնդիրների հետ կապված:

Էական էր նաև հանդիպման վայրը՝ Սաուդյան Արաբիան: Հարկավ, Էրդողանն անթաքույց ցանկանում էր, որ հանդիպումը տեղի ունենա Թուրքիայում: Բայց շահագրգիռ կողմերը ևս հրաշալի հասկանում էին նրա ցանկության շարժառիթները, որոնց հետ իրենց հնարավոր պայմանավորվածությունները շաղկապելու առանձնակի հետաքրքրվածություն չունեին: Այդ կոնտեքստում, բնականաբար, ոչ մեկի աչքից չէր կարող վրիպել Էրդողանի ցուցադրական հանդիպումը «խփված խաղաքարտ» Զելենսկու հետ: Հանդիպում, որ Էր Ռիադի խորապատկերում ավելի շատ Ռուսաստանի, ինչ-որ տեղ նաև՝ ԱՄՆ-ի դեմ ուղղված դեմարշի տպավորություն թողեց: Շատ հավանական է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն ընդունելը, որին Ռուսաստանի ղեկավարությունը լեգիտիմ չի համարում, Էրդողանի համար դեռ արձագանք կունենա:

Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում են մեր «կարկանդակները»:

Ի՞նչ է անում Հայաստանի ղեկավար համարվող Նիկոլ Փաշինյանը՝ իր սատելիտների հետ միասին: Նա, որին արդեն բնորոշում են որպես աշխարհաքաղաքական պանդուխտ, եթե ոչ՝ վտարանդի: Մինչ այս ամենը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չափազանց արագ բոբիկացան՝ ջուրը չտեսած: Դա ամենից ցավոտ ու ճակատագրական կերպով արտացոլվեց 2022-ին, երբ իրենք իրենց համոզելով, թե՝ «վա՜յ, Ռուսաստանը կործանվում է, Ռուսաստանը կապիտուլյացիայի շեմին է» (իրենց ու իրենց «գաղափարախոսների» բառամթերքն է), ոչ միայն բացեիբաց Արևմուտքի գիրկը նետվելու շարժումներ արեցին, այլև այդ թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը հրաժարվեց Արցախից, Արցախը հայտարարեց ադրբեջանական տարածք՝ Մակրոնի միջնորդությամբ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Թե ինչ կարգի հակառուսական հիստերիա Հայաստանում գեներացրեցին Փաշինյանն ու նրա սատելիտները, նույնպես հանրահայտ է: Չվերապատմենք վերջին 2-3 տարվա այդ ծեքծեքումները, որոնք հայությանն ու Հայաստանին շատ ծանր կորուստների առաջ կանգնեցրին:

Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, նրանց սատելիտների պարագայում խնդիրն այն է, որ նրանք, միասին վերցրած, նույն «երթուղին» են շարունակում նույնիսկ հիմա, երբ ակնհայտ է, որ դա ոչ մի տեղ չի տանում՝ Հայաստանը Թուրքիայի ոտքերի տակ նետելուց բացի: Այսինքն, նույնիսկ այն բանից հետո, երբ բացեիբաց պարզ է դարձել, որ Փաշինյանն ու իր թիմը, բացառապես սեփական իշխանությունը երկարաձգելու մտասևեռումից մղված, «ջուրը չտեսած՝ բոբիկացել» էին, նրանք էլի շարունակում են բոբիկացած վազվզել սուր քարերի ու իրենց «քաղաքականության» բեկորների վրա:

Ավելի պարզ. մի իրավիճակում, երբ Եվրամիությունն իսկ կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, Փաշինյանը «հանկարծ» նախաձեռնում է Եվրամիությանն անդամակցելու փուչիկ գործընթաց, ինչ-որ զավեշտական օրենքի ընդունում: Փաշինյանի հետ մտազուգահեռվող մեկ ուրիշ գործիչ հպարտ-հպարտ տարածում է, թե Բելառուսում իշխանափոխություն անելու համար Արևմուտքի կողմից ժամանակին օգտագործված անձնավորությունը հրավիրվել է Հայաստան: Մնում է, որ մի հատ էլ Զելենսկուն պաշտոնապես հրավիրեն:

Ավելին, վերջին կես ամսվա ընթացքում Փաշինյանը ոչ միայն ԱԺ ամբիոնի մոտ էր անհանգիստ ու նյարդային շարժումներ անում, այլև վազվզում էր աշխարհով մեկ: Բայց բոլորը տեսան, որ Բայդենի վարչակազմի հետ վերջին պահին իբր «ռազմավարական համագործակցության» թուղթ ստորագրած Փաշինյանը բացարձակապես անհետաքրքիր է Թրամփին, եթե չասենք՝ ուղղակիորեն արհամարհված:

Մյունխենում հայտնվելն էլ Փաշինյանին ոչինչ չտվեց, քանի որ որևէ կարևոր հանդիպում չկարողացավ ունենալ (Վենսի ելույթի խորապատկերում ոչ մեկը Փաշինյան մխիթարելու մղում չուներ, մեկը լիներ՝ մյուս ունկնդիրներին մխիթարեր), ավելին՝ Գերմանիայի հայ համայնքն իր բոլոր կառույցներով ուղղակիորեն բոյկոտեց Փաշինյանին:

Մնաց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուսին «արտասվելը», բայց ինքն էլ հրաշալի հասկացավ, որ դա այն չէ: Պուտինին զանգելն էլ, դատելով շրջանառվող տեղեկություններից, Փաշինյանի համար այն չի եղել: Բնութագրական է, որ հենց այս օրերին Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպումներ է ունենում ոչ իշխանական քաղաքական շրջանակների հետ:

Լավ, թե ինչ է անում Փաշինյանը, ինչպես է իրեն պատեպատ նետում՝ իր իշխանավարումը էլի մի որոշ ժամանակ երկարաձգելու ու անխուսափելի պատասխանատվությունից խուսափելու համար, դա հարցի մի կողմն է: Վատն այն է, որ նրա այդ չհաշվարկված, նյարդային ու փրփուրակառչական «շարժումները» կարող են էլ ավելի ծանր նստել Հայաստանի վրա: Իսկ որ ավելի վատ է, Փաշինյանը ու ՔՊ-ն Հայաստանը Եվրամիություն չեն խցկի, բայց Ռուսաստանի կողմից որպես թշնամական ընկալվող «բուռն գործունեությամբ» կարող են նոր փորձություններ բերել, որոնցից ամենավատը երկիրը գործնականում թուրքական լծի տակ դնելու ուրվականն է:

Ի դեպ, Էրդողանի, մի քիչ էլ՝ Ալիևի մասին: Ակնհայտ է, որ նրանք ինչ-որ պահի սկսեցին կորցնել իրականության զգացողությունը, Ռուսաստանի հանդեպ սկսեցին անբարյացկամ ու բացահայտ թշնամական քայլեր անել: Դրա հետ կապված ամենից վատ բանն այն է, որ նման իրավիճակում Հայաստանը չունի մեր պետության ու ժողովրդի շահերով առաջնորդվող իշխանություն, որը կկարողանար հնարավորինս օգտվել նման վիճակից: Դրա փոխարեն, Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր թիմով, որը գերազանցապես սպասարկում է ոչ թե պարզապես օտարների, այլ թշնամի Թուքիայի ու Ադրբեջանի շահերը՝ դա հանրության վրա սաղացնելով որպես... «պետականամետ» գործունեություն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումից