Լրահոս
Կարևոր


Մեծ-մեծ խոստումներով հանձնեցին Արցախը, իսկ հիմա փորձում են փակել Արցախի էջը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր լրանում է Ղարաբաղյան շարժման 37-ամյակը: Արցախի թեման միշտ զգայուն հարց է եղել մեր հասարակության համար, այդ թվում՝ նույնիսկ խորհրդային տարիներին։ Ի՞նչ ունենք այսօր՝ 37 տարի անց, իսկ ավելի ստույգ՝ «նիկոլական իշխանափոխությունից» 7 տարի անց:

Հայաստանի ղեկավարները 28 տարի շարունակ բանակցությունների սեղանին եղած բովանդակությունը, որը պետք է տաներ հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը, հիմնական դրույթներով հանրայնացնում էին։ Այնքան, որքան թույլատրելի էր: Ու այնպես չի եղել, որ բանակցությունները սեպարատ կամ գաղտնի եղած լինեն, քանի որ դրանք ընթացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո կազմակերպվող հանդիպումներում և համանախագահների հետ քննարկումների արդյունքում։ Սակայն միջնորդները ոչ միայն հանդիպումներն են կազմակերպել, այլև որոշակի առաջարկներ են ներկայացրել։ Ըստ այդմ, եղել են բանակցային որոշակի մոտեցումներ, որոնց հիման վրա Արցախի հիմնախնդիրը պետք է կարգավորվեր։ Իսկ 2007 թվականին արդեն այդ առաջարկները բյուրեղացան Մադրիդյան սկզբունքների տեսքով, որոնք, ընդհանուր առմամբ, հակամարտության կողմերի համար ընդունելի էին։

Մյուս կողմից էլ՝ ժամանակի ընթացքում ներկայացվեցին տարբեր բանակցային փաթեթներ, որոնց մի մասն էլ, ճիշտ է, մեր երազած տարբերակը չէր, այնուամենայնիվ, որոշակի փոխզիջումային լուծումներ էր նախատեսում։ Ավելին, Արցախի թեմայով ողջ բանակցային պատմության մեջ չի եղել որևէ առաջարկ, որտեղ Արցախի հայ բնակչության իրավունքների հարցը չի դիտարկվել այս կամ այն չափով։ Բայց նույնիսկ այդ պարագայում քննադատությունների պակաս չկար։ Որոշ քաղաքական շրջանակներ էլ փորձում էին խաղալ ժողովրդի հույզերի վրա։ Օրինակ՝ 2016 թվականին Փաշինյանը հայտարարում էր, թե «դաշինք է կազմվել Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է «Լավրովյան պլան» անունով»։

Իշխանության գալուց հետո ևս Փաշինյանն օգտագործում էր Արցախի թեման ու ճոռոմ խոստումներ տալիս։ Նա, մասնավորապես, նշում էր, թե «ժողովուրդը պետք է որոշի՝ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը մեզ ձեռնտու է, թե չէ»: Կամ՝ «նույնիսկ ամենաբռնապետական իշխանությունը չի կարող Ղարաբաղի հարցը լուծել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու»։ Ընդ որում, սկզբից նա հայտարարում էր, թե Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել բանակցությունների համար, իսկ Արցախը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում՝ որպես հակամարտության հիմնական կողմ։ Բայց Արցախին բանակցային կողմ դարձնելու խոստումը ևս իրականություն չդարձավ, քանի որ Ադրբեջանն էլ առաջ էր մղում այն մոտեցումը, թե այդ դեպքում կողմ պետք է դառնա նաև Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը»։ Տարբեր օտարերկրյա պաշտոնյաներ էլ սկսեցին պաշտոնական հանդիպումներ ունենալ այդ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բացի այդ, Փաշինյանն Արցախի շուրջ ծավալվող գործընթացներում հանկարծ «մոռացավ», որ ինքը մանդատ չի ստացել բանակցությունների համար ու սկսեց կոնկրետ բանակցել ու հանդիպումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ։ Նա հատուկ ընդգծում էր, որ ինքը բանակցությունները չի շարունակում նախկինների թողած ժառանգությանը համապատասխան, քանի որ իրեն շատ ծանր ժառանգություն են թողել Արցախյան հիմնախնդրի հարցում, և ինքը բանակցությունները սկսում է զրոյական կետից։ Իսկ նրա պատկերացրած լուծումն այն էր, որ դա «պետք է ընդունելի լիներ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Մի լուծում, որն ի սկզբանե անհնար էր թվում, քանի որ շատ դժվար է միանգամից այնպիսի տարբերակ գտնել, որը կարող էր բոլոր կողմերին միաժամանակ բավարարել, հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանը մաքսիմալիստական մոտեցում էր որդեգրել։

Ու այդ ֆոնին Փաշինյանը նույնիսկ հայտարարում էր, թե «Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում», «Արցախը Հայաստան է, և վերջ», «թավշյա հեղափոխությունը պետք է բերի Արցախի ինքնորոշման միջազգային դե յուրե ճանաչման» և այլն։ Արդյունքում տեսանք, թե որտեղ հայտնվեցին այս հայտարարությունները, երբ այսօր իշխանությունների համար ուղղակի Արցախի թեման փակված է։ Նրանց մտքի ծայրով անգամ չի անցնում խոսել նույնիսկ արցախցիների վերադարձի իրավունքի մասին։

Մի խոսքով՝ Արցախի հետ կապված բոլոր խոստումներում են իշխանությունները տոտալ ձախողում ունեցել։ 44- օրյա պատերազմից օրեր անց Փաշինյանը ճանապարհային քարտեզ հրապարակեց, որտեղ առանձին նշում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության մասին՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ: Բայց, արի ու տես, որ Փաշինյանը հիմա արդեն փորձում է «հիմնավորել» ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ադրբեջանական պահանջի իրականացման անհրաժեշտությունը, թե իբր մեզ «30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ»։

Այսքանից հետո էլ իշխանությունների լեզուն դեռ պտտվում է այնպիսի թեզեր տարածելու հարցում, թե «նախկիններն» արդեն հանձնել էին Արցախը, նրանք մեկ հարցի շուրջ էին բանակցում, թե ինչպես հանձնեն և այլն։ Բայց եթե համեմատում ենք նախկինների ժամանակ բանակցված փոխզիջումների տարբերակները, նույնիսկ դրանցից ամենածանրը մեզ համար շատ ավելի լավ պայմաններ է նախատեսել, քան այն, ինչ ունենք հիմա Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով»։ Սարերի ու ձորերի տարբերություն կա։

Մանավանդ, որ այլընտրանք կար նաև հենց Փաշինյանի ժամանակ, բայց գնացին այլ ճանապարհով։ 2019 թվականին միջնորդների կողմից նախկինում բանակցվածի հիման վրա որոշակի փոխզիջումային տարբերակ է առաջարկվել Փաշինյանին, սակայն նա մերժել է այդ տարբերակը։ Չէ՞ որ ինքը պետք է տարբերվեր, բանակցությունները զրոյական կետից սկսեր ու իր պահանջներն իրականություն դարձներ, բայց այսօր նրա պատճառով բոլորս կանգնել ենք «կոտրած տաշտակի առաջ»։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը