Շուրջ 50 օր իր որդուց որեւէ լուր չունեցող մայրը զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ
ԱպրելակերպՇուրջ 50 օր իր որդուց որեւէ լուր չունեցող մայրը զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն մուրադյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Լույս խավարի մեջ...
Այսօր Հերացի համալսարանական հիվանդանոցում անչափելի ուրախության, անսահման երջանկության ականատես եղանք... Շուրջ 50 օր իր որդուց որեւէ լուր չունեցող մայրը`մեր բուժքույր Հասմիկը, զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ...
Ասում են,երբ խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է գոյություն ունենալուց: Տեսնում ենք թե քանի Ընտանիք է տառապում, ապրում անչափելի դաժան օրեր...
Աստված տա շատ Ընտանիքներում վառվի հույսի լույսը...
Հ.Գ. Այս օրերին հետեւում էի տիկին Հասմիկին թե ինչ հոգատարությամբ է խնամում մեր վիրավոր Զինվորներին, բոլորին դիմավորում էր սրտաբաց, ժպիտով... երբեմն անհետանում էր կարճ ժամանակով, հետո կրկին շարունակում էր իր գործը` մեղմ ժպիտով սակայն թաց աչքերով»: