Լրահոս
Կարևոր


Ընտրությունների հեռանկարը և «ապագա կա»-ի կործանարար հետևանքների դասերը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական հերթական ընտրություններին։ Իրապես հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրական գործընթացը վճռորոշ է լինելու մեր երկրի համար։ Նշում ենք հաջորդ տարին՝ չբացառելով նաև այս տարեվերջին արտահերթ ընտրությունների հավանականությունը: Սակայն որ տարբերակն էլ լինի, փաստը մնում է փաստ, որ առաջիկա ընտրությունները «յոթ սարից այն կողմ» չեն:

Եվ հասկանալի է, որ մեր քաղաքացիների ձայներից է կախված լինելու, թե ինչ իրավիճակ կունենանք, ներկա պարտվողական, զիջողական, կոլապսային վիճակը կփոխվի, թե ոչ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ողջ ուժող կիրառելու է վարչական ռեսուրս, այդուամենայնիվ, նրա վարկանիշն այնքան ցածր է, որ մեր քաղաքացիների ակտիվության, սթափության ու անցած տարիներից դասեր քաղելու ունակության պարագայում նույնիսկ դա չի կարող փրկել ներկա իշխանություններին:

Իսկ մինչ այդ փորձենք վերհիշել, թե ինչպես էր 2021 թվականին Փաշինյանն իր ընտրարշավն իրականացնում և ինչ մեծ խոստումներ էր տալիս։ Նա մուրճը ձեռքին բնակավայրից բնակավայր էր գնում՝ հայտարարելով, թե ինքը պողպատե մանդատ է ցանկանում, և իր ընտրությունից հետո մուրճը գործելու է։ Բայց իրականում այդ մուրճը գործեց միայն ընդդիմության և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ։ Նկատի ունենք առաջին հերթին բազմաթիվ ընդդիմադիր գործիչների ու իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած անձանց նկատմամբ քրեական հետապնդման գործիքակազմի կիրառումը։ Ու մինչև այսօր տեսնում ենք այս գործընթացի շարունակությունը։ Ավելին, որքան մոտենան ընտրությունները, այնքան Նիկոլ Փաշինյանն ավելի ուժգին է կիրառելու իրավապահ համակարգը՝ որպես իր քաղաքական ու անձնական շահերի սպասարկման գործիք:

Իսկ մյուս կողմից էլ դեռ 2018 թվականի իշխանափոխությունից ու նույն թվականի ընտրությունների քարոզարշավից սկսած արմատավորվող ատելության և թշնամանքի գեներացման «մշակույթը» 2021 թվականին ավելի խորացավ՝ ի հեճուկս առկա բարդ իրավիճակի։ Ավելին, այդ ամենը հիմա նոր «բարձունքներ» է նվաճում: Մարդիկ այնքան են թշնամացել միմյանց նկատմամբ, որ լրահոսում արդեն սովորական են դարձել մեկը մյուսին վնասելու, ծեծուջարդի ու սպանությունների մասին հաղորդագրությունները։ Էլ չենք խոսում այն մասին, որ սոցցանցերում պարզապես հայհոյանքի, սպառնալիքների, չարության, ատելության «խրախճանք» է, որը, բնականաբար, ավտոմատ տեղափոխվում է իրական կյանք:

Մյուս կողմից՝ Փաշինյանն անընդհատ խոստանում էր (թե՛ 2018 թվականին, թե՛ հատկապես 2021 թվականի ընտրությունների ժամանակ), որ ժողովրդից թալանվածը հետ է բերելու, բայց նրա պաշտոնավարման հերթական ժամկետն արդեն մոտենում է ավարտին, ժողովուրդն այդպես էլ չի նկատում, որ թալանվածը վերադարձվում է իրեն։ Եթե իսկապես մեծ միջոցներ վերադարձված լինեին, ապա կարելի էր դրանով ժողովրդի համար կոնկրետ հարց լուծել։ Առավել մանրակրկիտ դիտարկելու դեպքում կհասկանանք, որ մի քանի ցուցադրական հաղորդագրություններից, աղմուկ-աղաղակից ու չնչին չափերի վերադարձված միջոցներից բացի ոչինչ չկա։ Հիմա Փաշինյանն իր սոցցանցի էջում կենտրոնանում է 2010 թվականի արտադրության ինչ-որ «Range Rover»-ի, կամ մի քանի մետր հողատարածքի վերադարձի վրա։ Ընդունեք, որ զավեշտալի է։ Ավելին, ոչ միայն զավեշտ է, այլև ուղղակի ծաղր հանրության, հատկապես իր կողմնակիցների նկատմամբ, որքան էլ նրանք հիմա արդեն շատ փոքրաթիվ լինեն:

Սրան զուգահեռ իշխանությունները ժողովրդի հաշվին, այսինքն՝ հարկատուների վճարած գումարներով ոչ միայն խոշոր աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, այլև բազմաթիվ այլ շռայլ ծախսեր են իրականացնում։ Դեռ չենք խոսում այն մասին, որ շատ գնումներ էլ կատարում են գաղտնիության քողի ներքո, որ հանրությունը տեղյակ չլինի։

Արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարում էր, թե «ապագա կա», որն էլ դարձավ իր ընտրարշավի կարգախոսը։ Պարզվեց՝ ապագա կա միայն քպականների ու նրանց մերձավորների համար: Իսկ հայ ժողովուրդը հիմա «վայելում է» այդ «ապագան», երբ 2023 թվականին Արցախն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին, հազարավոր արցախցիներ ուղղակի բռնագաղթի ենթարկվեցին։ Այդ «ապագայի» մաս է կազմում նաև այն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասն այսօր գտնվում է օկուպացիայի տակ, գումարած, որ Տավուշում իրականացված «սահմանազատման» արդյունքում նոր տարածքներ զիջվեցին հակառակորդին։ Մյուս կողմից՝ հենց Փաշինյանն էր, որ ընտրարշավի ժամանակ խոստանում էր, թե Բաքվում պահվող գերիներին վերադարձնելու է, բայց մինչ օրս ոչ միայն գերիներ կան Ադրբեջանում, այլև Բաքուն գերեվարել, պահում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և նրանց մասնակցությամբ դատական շոու նկարահանում։

Փաշինյանը խոստանում էր, որ պաշտպանելու է Հայաստանի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը, բայց դրա փոխարեն արտաքին պարտադրանքը բերում է մեր ներքին հանրային կյանք։ Իրավիճակն այնտեղ է հասել, որ արդեն Ադրբեջանն ու Թուրքիան պետք է որոշեն, թե հայ ժողովուրդն ինչպիսի պետության մեջ պիտի ապրի կամ ինչպիսի Սահմանադրություն ունենա։ Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվից հնչող պահանջներին համապատասխան՝ Փաշինյանը սկսել է նոր Սահմանադրություն ունենալու նախապատրաստությունը՝ չնայած լոլոներ է կարդում, թե իբր դրանով բարձրանալու է Հայաստանի մրցունակությունը տարածաշրջանում։

Նոր Սահմանադրության ընդունման նպատակը շատ պարզ է՝ հանրային մակարդակում ընդունելի դարձնել հայ ժողովրդի անօտարելի իրավունքներից ու պահանջատիրությունից հրաժարվելը։ Ու դրսից հնչող պահանջներին համապատասխան՝ այնպիսի օրենսդրական միջավայր են փորձելու ստեղծել, որ հետագայում ապահովվի ադրբեջանցիների ներհոսքը դեպի Հայաստան։ Փաստացի ստացվում է, որ մինչ Փաշինյանը իր պողպատե մանդատն ու մուրճը կիրառում էր ընդդիմության նկատմամբ, թուրքադրբեջանական մուրճն անընդհատ Հայաստանի գլխին էր իջնում։

Իսկ եթե ավելացնենք, որ այդ «ապագայում» Հայաստանի քաղաքացիների (բացի քպականներից ու նրանց մերձավորներից) կյանքը գնալով բարդանում է, որ աղքատությունն ավելի ու ավելի մեծ ծավալներ է ստանում, ապա «ապագա կա»-ի կառուցվածքն ու հետևանքներն ավելի պարզ կլինեն: Ու ընդհանրապես, որևէ ուղղություն չկա, որ հնարավոր լինի ասել, թե իրոք հաջողությունների ենք հասել. միայն ձախողումներ են և ավերումներ։

Տրամաբանորեն այսքանից հետո Փաշինյանը հաջորդ ընտրություններին վերարտադրվելու շանս չպետք է ունենա, առավել ևս, կրկնենք, նրա վարկանիշը ձգտում է իր իսկական վարկանիշին, այն է՝ հայտնի 7 տոկոսին։ Ուղղակի ընդդիմության դաշտը ևս լճացած է, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մի կողմից, կարծես, հարմարվել են նոր իրավիճակին, իսկ մյուս կողմից՝ ընդդիմության շարքերում խանդը, ներքին բախումներն ու անառողջ մրցակցությունը լուրջ խոչընդոտ են դառնում։ Բայց ժամանակ կա, ու առկա վակուումը հնարավոր է ու պետք է լցնել համազգային օրակարգի շուրջ էներգետիկա ձևավորելու և իրական հույս արթնացնելու միջոցով։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըԿասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»