Լրահոս
Կարևոր


Պրագմատիզմը՝ նոր աշխարհակարգի խաղի կանոնների պայմաններում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղուց նորություն չէ, որ ամբողջովին նոր աշխարհակարգ է ձևավորվում, որտեղ հին խաղի կանոններն այլևս չեն աշխատելու։ Դրա համար պետք է ունենալ իրադարձությունների նկատմամբ նորովի մոտեցում՝ հասկանալու, թե ինչ խաղի կանոններով են ձևավորվելու պետությունների միջև փոխհարաբերությունները։

Եթե նախկինում ԱՄՆ-ն իր վրա միջազգային հարաբերություններում հեգեմոնի դերակատարություն էր ստանձնել և աշխարհի ամեն մի կետում տեղի ունեցող իրադարձություններին միջամտում էր՝ միաբևեռ համակարգի պատասխանատվությունը վերցնելով իր ուսերին, ապա ներկայում իրավիճակն այլ է։ Դոնալդ Թրամփի վարչակազմը, հռչակելով «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը՝ առաջին հերթին կենտրոնանում է իր երկրի շահերի վրա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի գլոբալ ընդգրկվածությունը երկրին որևէ օգուտ չի տալիս, իսկ աշխարհի այլ կետերում տեղի ունեցող գործընթացները կարելի է թողնել նաև տեղական խաղացողների պատասխանատվությանը։

Մյուս կողմից էլ՝ փոխվել են նաև մյուս խոշոր խաղացողները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և ԵՄ-ն, որոնց տարածաշրջանային և գլոբալ դերակատարությունն անտեսելն անհնար է։ Ու տարբեր մեկնաբանություններ կան, թե կոնկրետ ինչպիսին է լինելու նոր աշխարհակարգը։ Փորձագետները քննարկումների մակարդակում դիտարկում են, օրինակ՝ եռաբևեռ աշխարհակարգի հավանականությունը, երբ նոր աշխարհի պատասխանատուները կարող են լինել ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը։ Իսկ որոշ վերլուծաբաններ էլ այն կարծիքին են, որ ապագայում հիմնական դիմակայությունն ընթանալու է գլխավորապես Չինաստանի և ԱՄՆ-ի միջև։

Եվ, իսկապես, եթե տասնամյակներ շարունակ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հիմնականում պտտվում էին Եվրոպայի շուրջ, ապա միջազգային հարաբերությունների ծանրության կենտրոնն աստիճանաբար թեքվում է դեպի ասիական և խախաղօվկիանոսյան տարածաշրջան։ Ընդամենը 4 տասնամյակի ընթացքում Չինաստանն այնպիսի տնտեսական վերելքի է հասել, որ աննախադեպ երևույթ է պատմության մեջ։ Ու, բնականաբար, տնտեսական հզորությունն իր հետ բերում է նաև քաղաքական ազդեցություն և փոխակերպվում է ռազմական ներուժի։

Իսկ ինչ վերաբերում է Եվրոպային, ապա եվրոպական համայնքը բարդ ընտրության առաջ է կանգնած։ Եթե ԽՍՀՄ փլուզումից ու սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայի անվտանգության ապահովման հարցն ԱՄՆ-ը վերցրել էր իր ուսերին, ապա Թրամփի երկրորդ կառավարման շրջանում իրավիճակը փոխվում է։

Մեկ անգամ չէ, որ նա հայտարարել է, թե ԱՄՆ-ն այլևս չի պատրաստվում վճարել եվրոպական դաշնակիցների ռազմական պաշտպանության համար, այդ երկրները պետք է ավելացնեն ռազմական ծախսերը և ապահովեն սեփական անվտանգությունը։ Ու Եվրոպայում դժվարությամբ են համակերպվում այս իրավիճակի հետ՝ չնայած սթափ վերլուծական միտք ունեցող փորձագետները եվրոպացիներին տարբեր կերպ ներկայացնում են նոր իրականությունը։

Օրինակ՝ պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը, որը, որպես փորձագետ, աշխատել է տարբեր կառավարությունների հետ, խորհրդատվություն է իրականացրել և բարձր մակարդակի կապեր ունի, Եվրախորհրդարանում իր ունեցած ելույթում նշում է, որ Եվրոպան չի կարող ապավինել ԱՄՆ-ի հեգեմոնիկ դերակատարությանը, այլ անհրաժեշտ է ձևավորել ինքնուրույն եվրոպական արտաքին քաղաքականություն։ Իսկ ՆԱՏՕ-ի վրա հույս դնելու փոխարեն Սաքսը ԵՄ-ին հորդորում է կենտրոնանալ միասնական եվրոպական անվտանգության համակարգի ստեղծման վրա և ներդրումներ կատարել եվրոպական զենքի արտադրության մեջ: Ու Եվրոպայի քաղաքական վերնախավի որոշակի շրջանակներում արդեն իսկ սկսել են հասկանալ, որ չեն կարող ընդմիշտ իրենց հույսը դնել ամերիկյան անվտանգային հովանոցի վրա։ Օրինակ՝ Գերմանիայում փետրվարի 23-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունների դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը, որն առաջիկայում կդառնա նաև կանցլեր, որպես առաջնահերթություն նշում է անվտանգության հարցերում ԱՄՆ-ից «իրական անկախացման» անհրաժեշտությունը։

Բայց մի կարևոր հարց ևս կա, որին Եվրոպան պետք է ինքնուրույն առնչվի։ Այն վերաբերում է Ռուսաստանի հետ առանձին հարաբերություններին ու համընդհանուր եվրոպական անվտանգային ճարտարապետության ձևավորմանը։ Դրա համար էլ պրոֆեսոր Սաքսը, հաշվի առնելով Ռուսաստանի հարևանությունը Եվրոպային, առաջարկում է, որ եվրոպական համայնքը չպետք է ապավինի միայն ԱՄՆ-ի նախաձեռնություններին, այլ պետք է ակտիվորեն բանակցի Ռուսաստանի հետ՝ փոխադարձ մտահոգությունները հանգուցալուծելու և տարածաշրջանային կայունությունն ապահովելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ին բնորոշ է, որ որոշակի ժամանակաշրջանը մեկ այդ երկրում գերակայում է մեկուսացման քաղաքականությունը, ԱՄՆ-ը բավական հեռու է ինչպես Եվրոպայից, այնպես էլ Ռուսաստանից, և, ըստ Սաքսի, ուղղակի անհրաժեշտ է նայել քարտեզին։ Ցանկացած պահի Վաշինգտոնը կարող է դուրս գալ Եվրոպայից՝ իր ներքին խնդիրների վրա կենտրոնանալու նպատակով, իսկ եվրոպական երկրները, հաշվի առնելով աշխարհագրությունը, միշտ ստիպված են լինելու հարաբերվել Ռուսաստանի հետ։

Ջեֆրի Սաքսի կատարած պրագմատիկ վերլուծությունը վերաբերում է նաև մեր տարածաշրջանին՝ Հարավային Կովկասին։ Մեկ այլ առիթով պատասխանելով այն հարցին, թե տեսակետ կա, որ ԱՄՆ-ը Հայաստանին փրկելու է, նա նշում էր, թե ԱՄՆ-ը Հայաստանին չի փրկելու, այն բավականաչափ հեռու է տարածաշրջանից, իսկ ամերիկացիների գերակշռող մեծամասնությունն էլ չգիտի Հայաստանի մասին։ Պարզ ասած՝ ուղղակի կարիք էլ չկա, որ հեղինակություն ունեցող մասնագետները մեզ բացատրեն, որ Հայաստանը պետք է առաջին հերթին հաշվի առնի տարածաշրջանային իրողությունները և աշխատի հարևան երկրների հետ համագործակցության ձևաչափեր ստեղծելու ուղղությամբ։ Մեր դեպքում առաջնայինը նախ՝ Ռուսաստանի հետ համագործակցությունն է, ապա՝ Իրանի հետ։

Իրավիճակը շատ պարզ է։ Ուղղակի չպետք է տարվել իլյուզիաներով, այլ անհրաժեշտ է գնահատել ռեալ իրավիճակը՝ հասկանալով տարածաշրջանում ուժերի բալանսը երկարատև հեռանկարում։ Օրինակ՝ վրացիները ժամանակին կարողացան դասեր քաղել Սահակաշվիլիի սխալներից, որի արդյունքում Վրաստանում իրավիճակը կայուն է, ու երկիրն էլ տնտեսապես զարգանում է՝ միաժամանակ համագործակցելով տարբեր կողմերի հետ։ Մնում է, որ Հայաստանը դասեր քաղի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանԵվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանՇնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանՀայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՄենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՄենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՓաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա Սողոմոնյան