Լրահոս
Կարևոր


Ազգային ամոթ. միջազգային փաստաբանն է կոչ անում վարչապետի աթոռը զավթածին խոսել․ Ցոլակ Ակոպյան

Քաղաքականություն

Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարությունը.

«Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը մեկ շաբաթ առաջ դիմել է համարձակ քայլի՝ հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի Ադրբեջանում իր և մյուս հայ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվող քաղաքական ցուցադրական դատավարության։

Վարդանյանի գործով «դատավարությունը» մեկնարկել է հունվարի 17-ին՝ մոտ 500 օր կամայական կալանքի տակ գտնվելուց հետո։ Նրան ոչ միայն սպառնում է ցմահ ազատազրկում քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքների համար, այլև կոպտորեն խախտվել են նրա դատավարական իրավունքները:

Վարդանյանի դատավարությունը երեկ շարունակվել է՝ չնայած նրա առողջական վիճակի վատթարացմանը և դատավարությունը հետաձգելու բազմաթիվ միջնորդություններին։ Մասնավորապես, Ռուբենի զարկերակային ճնշումը եղել է վտանգավոր բարձր, ինչը պահանջել է բժշկական օգնություն։ Նրա զարկերակը նորմայից զգալիորեն բարձր է եղել: Նա հյուծված տեսք է ունեցել ու մի քանի անգամ ուշագնացության եզրին է եղել։

Չնայած առողջական լուրջ խնդիրներին, նրան, այնուամենայնիվ, ստիպել են կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին, որը գաղտնի և դռնփակ է եղել: Հաշվի առնելով Ռուբենի առողջական վիճակը՝ պաշտպանական կողմը նախնական միջնորդություն է ներկայացրել՝ նիստը հետաձգելու մասին, իսկ դատական կոլեգիան ընդմիջում է հայտարարել՝ պետության նշանակած բժշկի կողմից բուժզննում անցնելու համար։ Այդ բժիշկը, սակայն, իր դիտարկումները հայտնել է դատարանին միայն մասնավոր կերպով, այլ ոչ թե պաշտոնապես լսումների ժամանակ, ինչն էլ լուրջ հարցեր է առաջացրել եզրակացությունների իրական լինելու վերաբերյալ: Դատական կազմը մերժել է դատավարությունը հետաձգելու առաջին միջնորդությունը, ինչպես նաև ևս չորսը՝ տարբեր պարբերականությամբ՝ պնդելով, թե Ռուբենի համար անվտանգ է մասնակցությունը նիստին, քանի որ նա նստած է։

Նելսոն Մանդելայի կանոնների 27-րդ կետի համաձայն՝ «կալանքի [բոլոր] վայրերը հրատապ դեպքերում պետք է ապահովեն բժշկական օգնության արագ հասանելիություն»։ Պարտադրել Ռուբենին մասնակցել այս դատավարությանը, երբ նրա առողջությանը և անվտանգությանը լրջագույն վտանգ է սպառնում, նվազագույնը դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է կամ պատիժ:

Ես կոչ եմ անում միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներն, դիմել թույլտվություն ստանալու՝ Ռուբենին այցելելու համար: Բացի դրանից, խնդրում եմ անկախ դատական փորձագետներին հետևել Ռուբենի «դատավարությանը»՝ համոզվելու համար որ նրա իրավունքները լսումների ընթացքում հետայսու ևս չեն ոտնահարվի:

Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալ մեր միջազգային թիմի բժշկին այցելելու նրան, անհապաղ կերպով ապահովելու անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ նրա առողջական վիճակի մոնիտորինգը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը:

Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»:

Բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները․ Գրիգոր Գրիգորյան «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական ծրագիրը համակարգված մոտեցմամբ անդրադառնում է երիտասարդությանը հուզող առանցքային խնդիրներին. Շաքե ԻսայանՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Պարգևավճար ստացող պետական պաշտոնյան պարտավոր է պարգևի տաս տոկոսը ծախսել վերապատրաստման վրա. Հրայր ԿամենդատյանԱրևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ «Շու՛նչդ տուր, հոգի՛դ տուր, բայց Հայրենիքդ մի՛ տուր թշնամուդ»․ երբ երիտասարդները խոսում են Հայրենիքի մասին․․․ «Մեր Ձևով» շարժումը ներկայացնում է ուժեղ Հայաստանի իր տեսլականը 300 000 նոր աշխատատեղերը բերելու են նաև բարձր կենսաթոշակներ. Աշոտ ՄարկոսյանՇիրակի մարզը բարեգործություն չի ուզում. Շիրակի մարզը աշխատանք է ուզում. Ռուբեն Մխիթարյան Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթի«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՍամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու