Լրահոս
Կարևոր


ԱՄՆ նոր ադմինիստրացիան արմատական վերանայման է ենթարկում իր նախորդների արտաքին քաղաքականությունը. Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն
Երեկ երեկոյան ողջ աշխարհը ականատես եղավ այս անհավանական, աբսուրդի ժանրից տեսարանին, երբ ԱՄՆ նախագահը, մատը թափ տալով Ուկրաինայի նախագահի վրա, տառացիորեն ասում է «Լռիր, ինչ որ շատ ես խոսում այսօր», և կամ «Քո ձեռքում խաղաքարտեր չկան, որ այստեղ այսպիսի ելույթներ ունենաս»:
Դիվանագիտության պատմության մեջ վաղուց այսպիսի սկանդալ չի եղել (համենայն դեպս ես չեմ մտաբերում), և տեղի ունեցածը չի տեղավորվում որևէ խելամիտ տրամաբանության մեջ՝ նույնիսկ ամենասուր տարաձայնությունները կարող էին քննարկվել փակ դռների ետևում, և այսպիսի համատարած ծաղրի և պարսավանքի առարկա չդառնային, մանավանդ հաշվի առնելով այս ամենի լրջագույն աշխարհաքաղաքական հետևանքները:

Գիշերը ես ուշադիր նայեցի ողջ պրես կոնֆերանսը: Այն սկսվում է ավանդական ջերմ խոսքերից և դիվանագիտական ռեվերանսներից, և թվում է, որ կողմերը կպատասխանեն լրագրողների հարցերին, հետո կգնան իրենց բանակցություններին, և «Հազվագյուտ մետաղների» վերաբերյալ արդեն համաձայնեցված համաձայնագրի ստորագրմանը: Սակայն նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողի հարցին, հիմնավորում է, թե ինչու է երեք տարի կռվելուց հետո վերջապես անհրաժեշտ խաղաղություն հաստատել, Ուկրաինայի նախագահը սկսում է նրան կոշտ հակաճառել, բացատրելով, որ Ռուսաստանի հետ հնարավոր չի խաղաղություն հաստատել, և բերելով իր տարաբնույթ հիմնավորումները:

Սա կրկնվում է մի քանի անգամ, և ամեն անգամ խոսակցությունն ավելի է լարվում, կարծես կողմերն ընդհանրապես իրար չեն լսում: Պրես կոնֆերանսի 39-րդ րոպեին, խախտելով տարրական դիվանագիտական էտիկետը, Ուկրաինայի նախագահը դիտողություն է անում ԱՄՆ փոխնախագահին, նա իր հերթին կոշտ հակադարձում է, որից հետո և սկսում է սկանդալային վիճաբանությունը, որի արդյունքում բանակցությունները ձախողվում են, Ուկրաինայի նախագահը հապշտապ լքում է Սպիտակ տունը, և ողջ աշխարհը փորձում է հիմա գուշակել, թե ինչ է տեղի ունենալու նրա և Ուկրաինայի հետ:

Իմ համար այս ամենից արվում է մի քանի անմիջական հետևություններ՝

ա) Ուկրաինայի նախագահը տոտալ ձախողեց իր առաքելությունը. Սովոր լինելով վերջին երեք տարիների ընթացքում բոլոր արևմտյան հարթակներում հանդես գալու աննկուն հերոսի կերպարում, նա չկարողացավ մինչև վերջ ընկալել, որ ԱՄՆ նոր ադմինիստրացիային այլևս «հերոս» պետք չի՝ պետք է ճկուն, բանակցող և համագործակցության ընդունակ առաջնորդ, դադարեցնելու այս անհեռանկար պատերազմը, որի թեստն ինքը լիակատար ձախողեց:

բ) ԱՄՆ նոր ադմինիստրացիան արմատական վերանայման է ենթարկում իր նախորդների արտաքին քաղաքականությունը, և այդ համատեքստում անխնա կերպով ճնշում է նրա հիմնական արտաքին գործընկերներին, եթե նրանք չեն հարմարվում նոր ադմինիստրացիայի կուրսին, և նրան հավատարմություն չեն հայտնում: Սթարմերը և մասամբ Մակրոնը դա հասկացան, և փորձեցին ճշգրտումներ մտցնել իրենց հռետորաբանության և գործողությունների մեջ, իսկ Զելենսկին՝ ոչ, և խայտառակվեց ողջ աշխարհի առաջ:

գ) միջնաժամկետ հեռանկարում, ԱՄՆ նոր ադմինիստրացիան փորձելու է համաձայնության գալ ՌԴ հետ՝ դադարեցնելու անհեռանկար դարձած պատերազմը, և կենտրոնացնելու իր ռեսուրսներն այլ արտաքին քաղաքական գերակայությունների վրա: Այս ճանապարհին այն կշարունակի նոր տակտիկական զոհաբերություններ կատարել՝ դյուրացնելու վերջնական համաձայնությունը, ներառյալ նաև մեր տարածաշրջանում:

Մեր համար սրանից ևս մեկ կարևոր հետևություն կա՝ մեր երկրին ժամանակավորապես տիրացած վարչախմբի պարագլխին պետք է նայել Զելենսկուն, և ինքն իրեն խղճալ: ԱՄՆ նոր ադմինիստրացիան նրա պես «հերոսների» կարիքն այլևս չունի, առավել ևս այն չունի Եվրաքվեական խեղկատակների ողջ բազմության կարիքը, որոնք երկար տարիներ այստեղ փորձում էին մեզ համոզել, որ Հայաստանի միակ փրկությունը մոլի հակառուսականության մեջ է:

ԱՄՆ այսպիսի ադմինիստրացիայի հետ կարող են խոսել միայն այնպիսի առաջնորդներ, որոնք խորապես գիտակցում են սեփական ազգային շահը, հենվում են սեփական ուժերի վրա, և արտաքին ուժերի պատվերով սեփական երկիրը չեն նետում արկածախնդրություների մեջ: Միաժամանակ ընկալելով աշխարհում ուժային հաշվեկշիռը՝ չեն փորձում տեսախցիկների առջև հերոս ձևանալ, այլ օգտագործում են թե կոշտ և թե փափուկ ուժը՝ սեփական ազգային շահերը առաջ մղելու համար: Մեր նպատակը այսպիսի ուժ ձևավորելն է, մինչ այդ այս ամենից պետք է դասեր առնել, և երբեք այսպիսի վիճակներում չհայտնվել:

P.S. հետաքրքրվողների համար ամբողջական տեսագրությունը տեղադրում եմ հղումում:
 
Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին Երևանի «Արարատ» կոմբինատի հոսքագծից դուրս է եկել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակի առաջին շիշը. Գագիկ Ծառուկյան «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանՀոգեբանությունը այ այդքան ուժեղ գիտություն է. Մարգարիտ ԵսայանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիԻշխանությո՛ւն, հիմարություն դուրս մի տուր, հեռացե՛ք, մի շաբաթ ղեկավարած Շահրամանյանին եք մեղադրո՞ւմ Վրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան «Իշխանությունը ստում է, մեղադրել Շահրամանյանին, որ ինքն Արցախը լուծարեց, ուղղակի ծիծաղելի է»․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է. ինչ միջոցառումներ են նախատեսված7-12-րդ դասարանների աշակերտների բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ. սպարտակիադաԱմուսինները տանը հանկարծամահ են եղել․ նախնական տվյալներով՝ մարինացված վարունգից Ստի շղթաները կոտրելու ժամանակն է. Դավիթ ՍարգսյանՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 57 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ Եվրոդիտորդներն արձանագրե՞լ են Խնածախի դեպքերը, և համապատասխան գործողություններ արվե՞լ են այդ մասով․ Դավիթ Դանիելյանի հարցը Նիկոլ ՓաշինյանինՄեր զինվորներին ստիպել են իջնել դիրքերից. Ավետիք ՔերոբյանԲնակչության տեղահանումը և Լեռնային Ղարաբաղի օկուպացումը խնդրի լուծում չէ. Չալաբյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանը հանդիպում է արցախցիների հետԱդրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված Չալաբյան. Ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ Արցախի էջը փակվա՞ծ է, թե՞ ոչ Հայաստանը կարող է նորովի դիրքավորվել պղնձի համաշխարհային շուկայում․ փորձագետ DAF-ը հաճախորդներին առաջարկում է իրենց բեռնատարների տանիքներին արևային մարտկոցներ տեղադրել Այս իշխանության տերը Էրդողանն է. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակում Անթալիա այցը ձախողված էր Պետրոս Ղազարյանը հանդիսանում է Ադրբեջանի ու նրա ղեկավարության թիվ մեկ խոսափողը Հայաստանի Հանրապետության տարածքում. Աննա Կոստանյան ՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր Մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը․ Փաշինյանն առաջարկով դիմեց Ադրբեջանին ՀՕՊ ուժերը գիշերը ուկրաինական 115 ԱԹՍ են խոցել, որոնցից 109–ը՝ Կուրսկի մարզի վրա. ՌԴ ՊՆՓաշինյանը թուրքերին տված բոլոր խոստումները կատարել է. քաղաքացիՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ» «Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ» Ի՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ» Սրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ» Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ» Մայիսի 9-ին Երևանում երթ կլինի. «Փաստ» Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում. «Փաստ» «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ի՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն. «Փաստ» Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հայտարարել ենք մեր պետությունը կործանման տանող միակ թիրախի և դրա դեմ պայքարելու անփոփոխ որոշման մասին. Սերժ ՍարգսյանԻ գիտություն ինքնահռչակ տգետի․ Հրայր ԿամենդատյանՇահումով էլեկտրոնային խաղերը պետք է արմատախիլ արվեն. Հրայր ԿամենդատյանՀայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին կորած թուրք երիտասարդի դին Ինչ անել զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար Պետք է բացառել կոշտ վարչարարությունը փոքրերի նկատմամբ, և միլիոնավոր դրամների տուգանքները. Միքայել Մելքումյան Հաղթանակի 80-ամյակը՝ արցախցի երեխաների սրտերում. մրցույթը կայացել է Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը