Լրահոս
Կարևոր


Մտադիր են հեռացնել ապազգային իշխանություններին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Հայաստանի գործող իշխանությունները սարսափահար են լինում հենց միայն Ղարաբաղ, առավել ևս՝ Արցախ բառերից, Հայաստանում տեղի ունեցած միջոցառումներից մեկն օրերս սկսվել է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի Հանրապետության օրհներգերով: Խոսքը «Համահայկական միասնության խորհուրդ» միավորման հիմնադիր համաժողովի մասին է, որով, ըստ էության, հայտարարվեց նոր ուժի ստեղծման մասին:

Հիշեցնենք, որ այս Խորհրդի ձևավորման նախաձեռնությունը պատկանում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին ու «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանին: Համաժողովը բավական մարդաշատ է եղել, ներկա են գտնվել մի քանի տասնյակ ազգային քաղաքական և հասարակական կազմակերպությունների, հայրենակցական միությունների, մշակութային և մարզական միությունների, հիմնադրամների, գիտական և բարեգործական միությունների ներկայացուցիչներ և անհատ գործիչներ: Ընդ որում, «Փաստի» տեղեկություններով, Խորհրդին միանալու ցանկություն ունեցողների քանակն այնքան շատ է եղել, որ ստիպված են եղել դահլիճում հավելյալ աթոռներ ապահովել:

Համաժողովի ժամանակ բավականին սուր ելույթներ են եղել, ներկաները քննադատել են ներկա իշխանությունների գործունեությունը, իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ այն որակելով որպես «թրքահաճո»:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն ասել է, որ հայ ժողովուրդն այսօր ունի լուրջ անվտանգային խնդիր և կանգնած է պետականությունը կորցնելու շեմին: «Լուծումը հստակ է՝ լինել ակտիվ, համախմբվել ազգային գաղափարների շուրջ՝ անկախ քաղաքական հայացքներից, ու իրականացնել իշխանափոխություն»:

Ալբերտ Բազեյանն իր հերթին նշել է, որ ձևավորում են այլընտրանք այս իշխանություններին ու եղանակները տաքանալուն պես ոտքի են հանելու մեր ժողովրդին՝ «հեռացնելու այս ապազգային իշխանությանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի գիտություն ինքնահռչակ տգետի․ Հրայր ԿամենդատյանՇահումով էլեկտրոնային խաղերը պետք է արմատախիլ արվեն. Հրայր ԿամենդատյանՀայտնաբերվել է հայ-թուրքական սահմանին կորած թուրք երիտասարդի դին Ինչ անել զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար Պետք է բացառել կոշտ վարչարարությունը փոքրերի նկատմամբ, և միլիոնավոր դրամների տուգանքները. Միքայել Մելքումյան Հաղթանակի 80-ամյակը՝ արցախցի երեխաների սրտերում. մրցույթը կայացել է Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Պետական փողերն օգտագործվում են անարդյունավետ՝ առանց պլանի ու նպատակների․ Նաիրի Սարգսյան Ահասարսուռ դեպք, մայրը կացնnվ uպանել է իր 3 երեխաներին. ՌԴ ՎՏԲ-Հայաստան Բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում Հունգարիան սուբսիդավորում է տներում արևային պանելների տեղադրումը Երկու իրարամերժ հայտարարություն ՊՆ-ից. Արտակ ԶաքարյանՔՊ-ի կադրային խայտառակ քաղաքականությունը ծնում է կոռուպցիոն նոր սխեմաներ Մոսկվայում տեղի է ունեցել ՀԳԱ-ի բիզնես ֆորումը Վարչախումբը տապալել է և´ դիվանագիտության, և´ բանակաշինության հարցերում. Ավետիք Չալաբյան Խոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կան․ Shamshyan Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Թուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններից Հանքարդյունաբերության ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ. Վարդան Ջհանյան Ձեր պահանջն արդար է, ձայնը՝ հզոր, և այն պետք է լսելի դառնա․ Նաիրի ՍարգսյանԽայտառակ իրավիճակ՝ Երևանում․ այս պահին 7 բալանոց խցանում է Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում գիշերն առատ ձյուն է տեղացել Ֆասթ Բանկը ՓՄՁ-ների կողքին է՝ իր գրավիչ առաջարկներով Երկրաշարժ է եղել Ուզբեկստանում, խոշոր վնասներ են եղել Հայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Ամեն ինչ առավել քան կանխատեսելի է ու իրագործվելու է ճիշտ և ճիշտ Բերձորի միջանցքի աստիճանական զավթման սցենարով․ Դավիթ ՍարգսյանԱրտակարգ լուր՝ Թուրքիայից Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվել են սարսափելի թվեր․ Հրայր ԿամենդատյանԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտի բրոնզե մեդալի համար «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը նվիրված էր ռազմավարական պլանավորմանը․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակն՝ ավտոճանապարհներին ՌԴ-ն հարվածել է Սումի քաղաքին. կան զոհերYouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունըՀայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը «Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Մենք պետք է պայքարենք, թուրքի մոտ չպետք է թույլ լինենք. քաղաքացի Այս իշխանությունը չգիտի` ինչ բան է տնտեսությունը. Հրայր Կամենդատյան Մոսկվան՝ եվրասիական միասնության դարբնոց Օտուբանջոն նոր ռեկորդ է գրանցել Սմարթֆոնները, համակարգիչները և մի շարք էլեկտրոնային սարքավորումներ կազատվեն ներմուծման «հայելային» մաքսատուրքերից․ Թրամփի նոր որոշումըԿայուն ապագա. արևային վահանակներն այժմ էկոլոգիապես մաքուր են Դիվանագիտական ռոք աստղը. Զախարովան՝ Լավրովի մասին Ճապոնիայում արհեստական ​​կղզիների վրա կառուցված օդանավակայանը ծովի տակ անցնելու վտանգի առջև էՏավուշում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը