Լրահոս
Կարևոր


«Եթե սպանդանոցները չեն դառնալու անվտանգության ապահովման ցիկլի մասնիկ, նշանակում է՝ ընդամենը «թիթիզ» մորթ ենք իրականացնում և ոչ թե լուծում անվտանգության խնդիրներ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպանդանոցներում պարտադիր մորթի թեման ի սկզբանե բուռն ընդունվեց: Մարդիկ տարակուսում էին՝ մարզերում սպանդանոցներ չկան, հետո դրանց քանակը քիչ էր, ստիպված են երկար ճանապարհ կտրել՝ մինչև իրենց մարզում առկա սպանդանոցներին հասնելը, իսկ դա ավելորդ բարդությունների է հանգեցնում, այդ թվում՝ կենդանին կարող է քաշ կորցնել: Պետք է անկեղծ լինել. սպանդանոցներում մորթ իրականացնելու պարտադիր պայմանն ընդունելի է առողջապահական տեսանկյունից, սակայն ինչպես բոլոր հարցերում, այս անգամ ևս գործադիրն օրենքը կիրառության մեջ դրեց՝ առանց համապատասխան պայմաններ ապահովելու, ինչն էլ հարուցեց մարդկանց զայրույթը: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն ասում է՝ պետությունն ինչպես ցանկացած, այնպես էլ այս դեպքում պետք է այնպիսի քաղաքականություն մշակի, որից գոհ լինեն բոլոր կողմերը:

«Պե՞տք է, որ ամբողջ երկրի տարածքով մեկ մորթն իրականացվի սպանդանոցներում և լինի սպանդանոցային ծագման: Անխոս, պետք է: Որևէ մեկը հակառակը չի ասում: Որպես պետություն՝ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու ապահովմանն ուղղված գործընթաց կազմակերպո՞ւմ ենք, թե՞ չենք կազմակերպում: Ոչ, չենք կազմակերպում: Կառավարությունն ասում է՝ տարբեր ծրագրեր ենք իրականացնում, շարժական սպանդանոցների ծրագրեր ենք իրականացնում և այլն: Առաջին հայացքից, եթե ոչ մասնագիտական, փորձագիտական աչքով նայես, կասես, իհարկե, ծրագրերն արեցին: Բայց սպանդանոցների պարագայում էլ գործ ունենք սխալ կառավարման հետ: Ունենք մարզեր, որտեղ արդեն կառուցված են սպանդանոցներ: Երբ այս մարզերում շարունակում ես շարժական սպանդանոցներ ֆինանսավորել, անուղղակի վնասում ես կառուցված սպանդանոցներին: Այն մարզերում, որտեղ սպանդանոց չկա, իրական քայլ չես անում, որովհետև մեկ կամ երկու շարժական սպանդանոցն այդ մարզերը չի ապահովելու: Այն բանից հետո, երբ պետությունը կհասկանար, թե որտեղ ենթակառուցվածք ունի և որտեղ ենթակառուցվածք չունի, շարժական սպանդանոցների ֆինանսավորման, աջակցման հարցը պետք է դիտարկեր այն մարզերում, որտեղ կա խնդիր: Այն մարզերում, որտեղ խնդիր չկա, ֆինանսավորելով, «զոռով» խնդիր է ստեղծելու: Պետք է հասկանանք մեկ բան, թե ինչ խնդրի է բախվում գյուղացին այսօր՝ սկսած տեղափոխումից: Սպանդանոցները ենթակառուցվածքներ են, որոնք տարբեր հիվանդությունների ժամանակ պետք է ունենան սանիտարական մորթի օրեր: Օրինակ՝ երկիրն ունի բրուցելոզի մեծ քանակությամբ դեպքեր, վերջին օրերին մարզերում լաբորատորիաների փակման շուրջ աղմուկ կա: Երբ վերահսկողություն չես իրականացնում ու սպանդանոցին ասում ես՝ սանիտարական մորթ իրականացրու, նա էլ ասում է՝ ինչո՞ւ պետք է անեմ, ձեզ համար հիվանդությունը սպանդանոց «բերեմ», դեռ մի բան էլ կրկնակի ախտահանություն անեմ, ինձ վրա դա ավելի թանկ է արժենալու: Այսինքն՝ պետությունը գործիքակազմեր, աջակցման իրական մեխանիզմներ չունի, որ սպանդանոցին ասի՝ մեկ գառը մորթում էիր պայմանական 1000 կամ 5000 դրամով, սանիտարական մորթի օրը պետությունը քեզ կվճարի ոչ թե 5000, այլ 7000 դրամ, որովհետև հետո պետք է սպանդանոցը լավ ախտահանես, գումարած դրան՝ քանի որ ինտենսիվ մորթի սեզոն չէ, պարապ չես լինի, սպանդանոցդ մի փակի, կապահովենք քո մորթը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀԿ-ի նախագահը:

Ընդգծում է՝ սա մեկ ամբողջ շղթա է, որտեղ մեկն առանց մյուսի չի աշխատում: «Եթե սպանդանոցները չեն դառնալու ենթակառուցվածքի մաս և չեն դառնալու անվտանգության ապահովման ցիկլի մասնիկ, դա նշանակում է, որ ընդամենը «թիթիզ» մորթ ենք իրականացնում և ոչ թե լուծում անվտանգության խնդիրներ։ Որոշումները կայացվում են կաբինետներում և ոչ թե հողի վրա: Գյուղացուն պետք է ասել, օրինակ՝ եթե անհրաժեշտ լինի, պետք է լուծես կենդանու տեղափոխման հարց, մյուս կողմից՝ պետք է տեղափոխման ապահովման մեխանիզմ ունենաս: Եթե պետությունն աջակցման ճիշտ մեխանիզմներ չներդնի, չեն ստեղծվելու այդ ենթակառուցվածքները: Ավելին՝ այն, ինչ ստեղծվում է, և բիզնեսն էլ ներդրում է կատարում, դա էլ է քանդվելու, որովհետև որոշումները մտածված չեն: Մարդիկ, որոնք պետք է դառնան աջակցող օղակ, դառնալու են խոչընդոտող օղակ: Պետք է աջակցման, մեկը մյուսի հետ փոխգործակցությամբ, նաև իներցիայով լուծումներ մշակի պետությունը: Այսինքն՝ ստեղծես այնպիսի համակարգ, որը կհրես, հետո ինքն իրեն կգնա: Իսկ եթե ստեղծում ես այնպիսի համակարգ, որը պետք է անընդհատ հրես, նա, միևնույնն է, առաջ չի գնալու: Գյուղատնտեսության մեջ հավերժ աջակցություն չի լինում։ Երբ ժամանակին ամեն կարկուտից հետո փոխհատուցում էին տալիս, միշտ ասում էինք՝ այդ փոխհատուցումը պետք է տան, որովհետև գործ չեն անում: Պետությունը կարող էր շատ գումար չունենալ, որպեսզի մեկ տարում բոլոր գյուղատնտեսական հողերը պաշտպաներ կարկուտից, «թողներ» կարկտապաշտպան ցանցի տակ, բայց եթե փոխհատուցման գումարների գոնե մի մասն էլ մասհանում աներ այս գործն անելու համար, այդ խնդիրը կլուծեր: Այսինքն՝ աջակցել այնքան, մինչև ստանաս մրցունակ ապրանք: Բայց եթե գիտես, որ շարունակ աջակցում ես, բայց, միևնույնն է, վերջում մրցունակ չի լինելու, նման աջակցություններ հարկավոր չեն: Դա գումարի վատնում է: Երբ մարդը գնում է հետազոտվելու, և նրա մոտ արձանագրում են խնդիր, հետազոտությունից հետո պետք է ստանա բուժում: Եթե բուժում չի ստանում, ևս մեկ տարի հետո փող տալն ու հետազոտվելն անիմաստ բան է, որովհետև հիվանդությունը բուժելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արել, ավելին՝ խնդիրը խորացել է: Այսօր ավելի շատ գումար ենք ծախսում պրոբլեմներն արձանագրելու, քան դրանք լուծելու ուղղությամբ: Հենց գումար ծախսենք պրոբլեմները լուծելու և ոչ թե պարզապես արձանագրելու ուղղությամբ, կունենանք ոչ այսպիսի իրավիճակ: Ինչո՞ւ ենք անում այսպես, որովհետև պետությունը կարողանում է աշխատանքի իմիտացիա ստեղծել, ասում է՝ եթե չաշխատեինք, որտեղի՞ց կիմանայինք, որ նման խնդիրներ ունենք: Իրենց գործը ոչ թե այդ խնդիրներն արձանագրելն է, այլ լուծելը»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մոսկվան մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներիԿոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը Օրեր առաջ իրեն տգետ անվանող անձը մոռացավ անդրադառնալ հարցերին, որոնք տնտեսական վտանգների կծիկ են դարձել․ Հրայր ԿամենդատյանԾառուկյանը ներկայումս զբաղված է «Ճիշտ Հայաստանի» քաղաքական, քաղաքակրթական հիմքերի ստեղծմամբ․ Սուրեն ՍուրենյանցՈւզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե ապրում ես կոյուղի չունեցող համայնքում, բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը՝ Արևից․ ՓաշինյանՀանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին Երևանի «Արարատ» կոմբինատի հոսքագծից դուրս է եկել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված կոնյակի առաջին շիշը. Գագիկ Ծառուկյան «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանՀոգեբանությունը այ այդքան ուժեղ գիտություն է. Մարգարիտ ԵսայանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիԻշխանությո՛ւն, հիմարություն դուրս մի տուր, հեռացե՛ք, մի շաբաթ ղեկավարած Շահրամանյանին եք մեղադրո՞ւմ Վրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան «Իշխանությունը ստում է, մեղադրել Շահրամանյանին, որ ինքն Արցախը լուծարեց, ուղղակի ծիծաղելի է»․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է. ինչ միջոցառումներ են նախատեսված7-12-րդ դասարանների աշակերտների բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ. սպարտակիադաԱմուսինները տանը հանկարծամահ են եղել․ նախնական տվյալներով՝ մարինացված վարունգից Ստի շղթաները կոտրելու ժամանակն է. Դավիթ ՍարգսյանՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 57 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 10 մարդ Եվրոդիտորդներն արձանագրե՞լ են Խնածախի դեպքերը, և համապատասխան գործողություններ արվե՞լ են այդ մասով․ Դավիթ Դանիելյանի հարցը Նիկոլ ՓաշինյանինՄեր զինվորներին ստիպել են իջնել դիրքերից. Ավետիք ՔերոբյանԲնակչության տեղահանումը և Լեռնային Ղարաբաղի օկուպացումը խնդրի լուծում չէ. Չալաբյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանը հանդիպում է արցախցիների հետԱդրբեջանի արձագանքը՝ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք մատակարարելու հետ կապված Չալաբյան. Ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ Արցախի էջը փակվա՞ծ է, թե՞ ոչ Հայաստանը կարող է նորովի դիրքավորվել պղնձի համաշխարհային շուկայում․ փորձագետ DAF-ը հաճախորդներին առաջարկում է իրենց բեռնատարների տանիքներին արևային մարտկոցներ տեղադրել Այս իշխանության տերը Էրդողանն է. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակում Անթալիա այցը ձախողված էր Պետրոս Ղազարյանը հանդիսանում է Ադրբեջանի ու նրա ղեկավարության թիվ մեկ խոսափողը Հայաստանի Հանրապետության տարածքում. Աննա Կոստանյան ՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր Մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը․ Փաշինյանն առաջարկով դիմեց Ադրբեջանին ՀՕՊ ուժերը գիշերը ուկրաինական 115 ԱԹՍ են խոցել, որոնցից 109–ը՝ Կուրսկի մարզի վրա. ՌԴ ՊՆՓաշինյանը թուրքերին տված բոլոր խոստումները կատարել է. քաղաքացիՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ» «Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ» Ի՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ» Սրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ» Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ» Մայիսի 9-ին Երևանում երթ կլինի. «Փաստ» Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում. «Փաստ» «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ի՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն. «Փաստ» Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հայտարարել ենք մեր պետությունը կործանման տանող միակ թիրախի և դրա դեմ պայքարելու անփոփոխ որոշման մասին. Սերժ Սարգսյան
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը