Լրահոս
Կարևոր


Փոխել դատավարության ընթացքը․ Վահե Հովհաննիսյան

Քաղաքականություն

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Բաքվում պահող հայերի համար, որպես հանրություն, կարող ենք ընտրել գործողությունների երկու սցենար։ Առաջինը՝ լացել, պահանջել, հետո ցրվել տներով։ Մյուս սցենարը՝ մի կողմ դնել զգացմունքներն ու անցնել ռացիոնալ քայլերի։

Պահանջ 1. Անհապաղ ազատ արձակել

Ակնհայտ է, որ Հայաստանը, աշխարհը և Հայաստանի կապերն աշխարհի հետ այն վիճակում չեն, որ այսօրվա մեր պահանջով Ալիևը գերիներին ազատ արձակի։ Հաղթանակի ամպերում ապրող Ալիևը ունի իր սեփական պատկերացումները։ Իհարկե, ազատության պահանջ հնչեցնելը ֆոնային առումով ճիշտ է, բայց եկեք ընդունենք, որ այսօրվա իրողությունների պայմաններում արագ արդյունք ստանալը շատ բարդ է։

Պահանջ 2. Բաց դատավարություն

1961թ. ապրիլի 11-ին Իսրայելը սկսեց ամբողջ աշխարհով հեռարձակել Ադոլֆ Էյխմանի դատավարությունը։ Էյխմանն իրավամբ համարվում էր նացիստական Գերմանիայի առանցքային հրեշավոր դեմքերից։ Իսրայելը խնդիր էր դրել՝ ամբողջ աշխարհին ցույց տալ իրականությունը, և արեց բաց դատ, որին մասնակցում էին աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Հենց այդ քայլով Իսրայելը հասավ առավելագույն արդյունքի։ Ի դեպ, Նյու-Յորք ամսագիրը ներկայացնող Հաննա Արենդտը հենց այդ դատավարության ժամանակ գրեց իր հայտնի աշխատությունը։

«Հակաէյխմանական» դատավարություն

Ալիևն ակնհայտորեն ուզում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ստանալ հավաքական Էյխման՝ ռազմական հանցագործների։ Երբ մենք օդում պահանջում ենք «անհապաղ ազատ արձակել» դա այսօր իսկապես մնում է օդում։

Ազատման պահանջին զուգահեռ՝ մենք պիտի զարգացնենք իսկական բաց դատավարության պահանջը.

ա. Ուղիղ հեռարձակում

բ. Միջազգային մամուլի ներկայություն

գ. Միջազգային իրավապաշպանության ներկայություն

դ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի ներկայացվածություն

ե. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացվածություն

զ. Վկաների հարցաքննություն (ունենք 100 հազարից ավելի վկա՝ արցախահայությունը)

է. Մինսկի խմբի համանախագահ երկրների մասնակցություն՝ որպես վկա կամ որպես դիտորդ։

ը. ՌԴ խաղաղապահ ուժերի վկայություն

Մեր պահանջն այսպես աշխարհի համար ավելի հասկանալի կլինի, և մեծ դաշտ կբացվի աշխատանքի համար։

Ալիևի նախաձեռնած «Էյխմանի դատավարությունը» պետք է վերափոխենք պայմանական ասած «հակաէյխմանի դատավարության»։ Ցեղասպանություն, էթնիկ զտում, խաղաղ բնակչության զանգվածային տեղահանություն, քաղաքների և գյուղերի ռմբակոծում, ամբողջական, թեկուզ՝ չճանաչված, բայց գոյություն ունեցող պետության նյութական և հոգևոր ժառանգության ոչնչացում։

Մենք այս դատավարությունը կարող ենք մեր օգտին ավարտել, եթե կարողանանք փոխել նրա ընթացքը. սա է բանալին։ Այս պահին խաղն Ալիևին լրիվ ձեռք է տալիս, սա նրա խաղն է։ Նա կարող է սա անվերջ ձգել՝ գերիներին օգտագործելով որպես պատանդ։ Բայց հենց դատավարության ընթացքը սկսի դուրս գալ նրա խաղի կանոններից, նրան սկսի նյարդայնացնել, նա հակված է լինելու լուծումներ գտնելու։ Ռ. Վարդանյանի խոսքում էլ կար. «Եթե դատում եք, դատեք բաց ու հրապարակային...»։ Պակիստանցի իրավապաշտպան, Ավրորայի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմանի պատրաստակամությունը՝ Բաքու մեկնելու, կարող է դառնալը մեկնարկը նման զանգվածային պրոցեսի։ Մենք ունենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի խոսքը, որը լավ ֆոն է ապահովում ճիշտ աշխատելու համար։

Փոխելով դատավարության ընթացքը՝ մենք կկարողանանք փոխել այս դատի շուրջ Ադրբեջանի պլանները։ Ալիևին ուղղակի ձեռք չի տա ունենալ ի վնաս իրեն աշխատող դատավարություն։

Շարունակությունը` հղումով.

https://altprojects.am/?p=1529&l=am/poxel+datavarutyan+yntacqy

Հայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg