Լրահոս
Կարևոր


Արևմտյան «ապահարզանն» ու աշխարհաքաղաքական «եռացող կաթսան». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր գլոբալ աշխարհակարգը գտնվում է ակտիվ փոփոխությունների փուլում, որտեղ նախկին հավասարակշռությունը խախտվել է։ Միջազգային հարաբերություններում ակտիվ տեղաշարժեր են տեղի ունենում, որոնց արդյունքում առաջ են գալիս լիովին նոր երևույթներ։

Միջազգային արենայում շարունակվում է բազմաբևեռության ձևավորումը, որտեղ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի և Եվրամիության միջև առկա մրցակցությունը նոր հարթություն է տեղափոխվում։ Սակայն եթե նախկինում Արևմուտքը հանդես էր գալիս մեկ միասնական ճամբարում՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ապա ներկայում իրավիճակ է փոխվել։ Հատկապես Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ը սկսել է էականորեն դիստանցավորվել Եվրոպայից։ Վաշինգտոնը բացահայտ ուղերձներ է հղում, որ հրաժարվելու է եվրոպական երկրների պաշտպանության և անվտանգության ապահովման բեռի ծանրությունը վերցնել իր ուսերին, և եվրոպական երկրներն առաջին հերթին պետք է ձեռնամուխ լինեն սեփական անվտանգության ապահովման գործին։

Ըստ այդմ, եվրոպական երկրները մտադիր են էականորեն ավելացնել իրենց պաշտպանունակությանն ուղղված ծախսերը, և արդեն քննարկումներ են ընթանում միջոցներ ներգրավելու շուրջ։ Դիտարկվում է նաև համընդհանուր եվրոպական պաշտպանական համակարգ ստեղծելու թեման: Այս հարցում ևս որոշակի յուրահատուկ ուղղություններ են նախանշվում։ Ֆրանսիան ցանկանում է Երոպայի անվտանգության ապահովման հարցում առաջատարի դերակատարությունը ստանձնել, դրա համար էլ Փարիզից հայտարարում են, թե իրենք պատրաստ են ֆրանսիական միջուկային զսպման միջոցներն օգտագործել նաև այլ եվրոպական երկրների համար։ Արդեն իսկ մամուլում տեղեկություններ կան, որ Ֆրանսիան կարող է միջուկային զենք ունեցող կործանիչներ տեղակայել Գերմանիայում, եթե ԱՄՆ-ը դուրս բերի զորքերը տարածաշրջանից։ Գերմանիան էլ իր հերթին չի ցանկանում հետ մնալ ու ձևափոխել իր զարգացած արդյունաբերությունը անվտանգային համակարգի պահանջներին համապատասխան։

Բայց, ամեն դեպքում, Եվրոպային դժվար փորձություն է սպասում, քանի որ տասնամյակներ շարունակ հենվել է ամերիկյան պաշտպանական ռազմարդյունաբերության վրա, իսկ այդպիսի համալիրի ստեղծումը տևական ժամանակի հարց է։

Մյուս կողմից էլ՝ հենց Եվրոպայում է պառակտվածություն նկատվում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան «բրեքսիթի» գործընթացից սկսած ավելի կողմնակից է ԱՄՆ-ի հետ սերտ հարաբերություններ պահպանելուն, ու այս ֆոնի ներքո զգացվում են Փարիզի ու Լոնդոնի հակասությունները։ Իսկ Արևել յան Եվրոպայի մի շարք երկրներ, օրինակ՝ Սլովակիան ու Հունգարիան, Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման ու ռուսական ռեսուրսներից մեծապես օգտվելու կողմնակից են։ Դրա համար էլ այս երկրները պարբերաբար արգելակում են ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության փաթեթների հաստատումը։ Թե ինչքան հնարավոր կլինի ԵՄ-ի ներսում միասնականությունը պահպանել, դժվար է ասել, բայց որոշ փորձագետներ կարծում են, թե ԵՄ-ի գործունեության մեխանիզմների շրջանակում հնարավոր են էական փոփոխություններ։

Եվրոպայի և ԱՄՆ-ի տարաձայնությունները նկատելի են նաև Ուկրաինայի հարցում։ Թրամփը պատերազմը դադարեցնելու իր նախընտրական խոստումն իրականություն դարձնելու նպատակով ճնշում է գործադրում ուկրաինական և ռուսական կողմերի վրա, որպեսզի ինչքան հնարավոր է՝ շուտ հրադադար հաստատվի։ Ամերիկյան կառավարությունը նույնիսկ համամիտ է հակամարտության հանգուցալուծման այնպիսի տարբերակի հետ, երբ Ռուսաստանը կարող է տարածքային ձեռքբերումներ ունենալ, սակայն Եվրոպայում ավելի կոշտ մոտեցում ունեն այս հարցում՝ նկատի ունենալով, որ դրա արդյունքում եվրոպական անվտանգությունն ավելի խոցելի կդառնա։

Դրա համար էլ ԵՄ-ում կողմնակից են պատերազմի երկարաձգմանը, որպեսզի հնարավորություն ստանան թուլացնել Ռուսաստանին, բայց ի վիճակի չեն Ոկրաինային տրամադրել այն չափով ռազմական օգնություն, ինչքան ԱՄՆ-ն էր տրամադրում։

Գումարած՝ ԱՄՆ-ը ուկրաինական հարցով տարանջատ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ, հետո դրա արդյունքների մասին տեղեկացվում է նաև Ուկրաինան։ Բնական է, որ Եվրոպան խանդով է վերաբերվում այս գործընթացին, քանի որ ներառված չէ Ուկրաինայի հարցով բանակցությունների շրջանակում։

Այս ֆոնին ԱՄՆ-ի և ԵՄ-ի հակադիր կեցվածքներն ազդում են նաև այլ ոլորտներում տարվող քաղաքականության վրա։ ԱՄՆ-ի և Եվրոպայի «ապահարզանը» տեղի է ունենում նաև տնտեսական հարթության վրա։ Թրամփի վարչակազմը մտադիր է նոր մաքսատուրքեր սահմանել եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների վրա, ԵՄ-ից էլ խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել ամերիկյան արտադրության նկատմամբ:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա Կոստանյան