Երկու տարի առաջ «ՀայաՔվեն» մեկնարկեց որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ նպատակ ունենալով ամրապնդելու ՀՀ Սահմանադրությունը
Քաղաքականություն
Երկու տարի առաջ «ՀայաՔվեն» մեկնարկեց որպես քաղաքացիական նախաձեռնություն՝ նպատակ ունենալով ամրապնդելու ՀՀ Սահմանադրությունը և հատկապես Անկախության հռչակագրի սկզբունքներից բխող դրույթները։
•Առաջարկվում էր քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելու գործընթացը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության նշանակության նսեմացման փորձերը։
Սա Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխություններ առաջարկելու և ստորագրահավաք կազմակերպելու առաջին փորձն էր, երբ ՀՀ ժողովուրդը ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակիորեն իր կամքն էր թելադրում իշխանություններին` ստորագրահավաքի իրականացման միջոցով։