Լրահոս
Կարևոր


Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշն աճել է՝ պայմանավորված շաքարավազի, կաթնամթերքի և բուսական յուղի գների բարձրացմամբ

Ապրելակերպ

Փետրվարին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշն աճել է՝ պայմանավորված շաքարավազի, կաթնամթերքի և բուսական յուղի գների բարձրացմամբ, ինչպես հաղորդում է Միավորված ազգերի կազմակերպության՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից այսօր հրապարակված զեկույցը։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող մի շարք պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, փետրվարին միջինում 127.1 միավոր է կազմել, որը 1.6 տոկոսով բարձր է նախորդ ամսվա և 8.2 տոկոսով բարձր՝ նախորդ տարվա փետրվարի ցուցանիշներից։

Այս աճը մեծապես պայմանավորված է ՊԳԿ շաքարի գնային ինդեքսով, որը երեք ամիս անընդմեջ նվազումից հետո հունվարի համեմատ 6.6 տոկոսով աճել է՝ փետրվարին հասնելով 118.5 միավորի: Բարձրացմանը նպաստել են 2024-2025 թթ. սեզոնի համար գլոբալ մատակարարումների հնարավոր սահմանափակման շուրջ մտահոգությունները, հատկապես Հնդկաստանում արտադրության հեռանկարների անկման և Բրազիլիայում բերքի վրա անդրադարձող վատ եղանակային պայմանների պատճառներով։

ՊԳԿ-ի կաթնամթերքի գների ինդեքսը փետրվարին կազմել է 148,7 կետ՝ հունվարի համեմատ աճելով 5,7 կետով (4,0 տոկոս) և 28,0 կետով (23,2 տոկոս) բարձր լինելով մեկ տարի առաջվա մակարդակից։ Աճը պայմանավորված է բոլոր հիմնական կաթնամթերքի գների բարձրացմամբ: Պանրի միջազգային գներն աճել են երրորդ ամիսն անընդմեջ՝ հունվարի համեմատ աճելով 4,7 տոկոսով։ Աճը նպաստել է ներմուծման ուժեղ պահանջարկին, քանի որ Եվրոպայում վերականգնվող արտադրությունը փոխհատուցվել է Օվկիանիայի արտադրության սեզոնային անկմամբ:

Կաթի փոշու գնանշումները նույնպես աճել են՝ հունվարի համեմատ աճելով 4,4 տոկոսով, ինչը հիմնված է կայուն պահանջարկի վրա՝ չնայած Օվկիանիայում լճացած արտադրությանը:

Կարագի միջազգային գներն աճել են՝ ամսական կտրվածքով աճելով 5,2 կետով (2,6 տոկոս), քանի որ Օվկիանիայում կաթի արդյունահանման նվազումը, սեզոնային օրինակներին հետևելով, համընկել է ներքին և միջազգային ուժեղ պահանջարկի հետ: Յուղոտ կաթի փոշու գները ամսական կտրվածքով գրանցել են համեստ 1,8 տոկոս աճ, քանի որ Եվրոպայում սեզոնային բարձր արտադրությունը փոխհատուցվել է Օվկիանիայի արտադրության նվազմամբ:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը փետրվարին 156.0 կետ է կազմել, որը 2.0 տոկոսով բարձր է այս տարվա հունվարի եւ 29.1 տոկոսով՝ նախորդ տարվա հունվարի արժեքներից։ Գների այս աճը հիմնականում արմավի, սոյայի եւ արեւածաղկի յուղերի գների բարձրացման արդյունք էր, որը զուգակցվեց Հարավային Ասիայում մատակարարումների սեզոնային սահմանափակումներով եւ կենսադիզելի պահանջարկի սրընթաց վերելքով։

ՊԳԿ հացահատիկային ապրանքների գնային ինդեքսը փետրվարին 0.7 տոկոսով բարձրացել է՝ միջինում կազմելով 112.6 կետ։ Ցորենի գներն աճել են Ռուսաստանի Դաշնությունում մատակարարումների կրճատման եւ Արեւելյան Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում բերքի պայմանների հետ կապված մտահոգությունների հետեւանքով, չնայած նրան, որ ընդհանուր ցուցանիշը փոքր-ինչ ցածր է 2024 թվականի փետրվարի մակարդակից: Շարունակում են վեր ընթանալ եգիպտացորենի համաշխարհային գները, ինչի հիմքում Բրազիլիայում մատակարարումների սահմանափակումն է եւ ԱՄՆ-ի արտահանումների մեծ պահանջարկը։ Ի տարբերություն այս փոփոխությունների, փետրվարին 6.8 տոկոսով նվազել են  բրնձի համաշխարհային գները՝ պայմանավորված արտահանվող ապրանքների առատությամբ եւ ներմուծման ցածր պահանջարկով։

ՊԳԿ մսի գնային ինդեքսը փետրվարին կայունություն է պահպանել՝ միջինում կազմելով 118.0 կետ, ինչը 0.1 տոկոսով ցածր է հունվարի ցուցանիշից։ Եթե թռչնամսի եւ խոզի մսի միջազգային գներն առատ պաշարների շնորհիվ աննշան նվազել են, ապա ոչխարի եւ տավարի մսի գները կայուն են մնացել, ինչին ներմուծման համաշխարհային մեծ պահանջարկն է նպաստել:

Վաղ կանխատեսումներով 2025 թվականին ցորենի համաշխարհային արտադրության համեստ աճ է նախատեսվում

ՊԳԿ-ն հրապարակել է Հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի ամփոփագրի վերջին թողարկումը, ըստ որի՝ 2025 թվականին ցորենի համաշխարհային արտադրությունը կանխատեսվում է 796 միլիոն տոննա՝ նախորդ տարվա համեմատ գրեթե 1 տոկոս համեստ աճ։ Այս կանխատեսումը հիմնավորվում է Եվրոպական միությունում, մասնավորապես Ֆրանսիայում և Գերմանիայում, արտադրության ակնկալվող աճով, որտեղ փափուկ ցորենի ցանքատարածությունների ընդլայնում է ակնկալվում։ Սակայն այնպիսի մարտահրավերները, ինչպիսիք են չորային եղանակները Արեւելյան Եվրոպայում եւ անձրեւի գերառատ տեղումներն արեւմտյան շրջաններում, կարող են ազդել բերքի ծավալների վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցորենի ցանքատարածությունների ընդարձակում է ակնկալվում, չնայած բերքատվությունը կարող է փոքր-ինչ նվազել ձմեռային մշակաբույսերի վրա ազդող երաշտի պատճառով:

Կանխատեսվում է, որ 2024-2025 թթ. բրնձի արտադրությունը ռեկորդային բարձր մակարդակի կհասնի՝ 543 միլիոն տոննա (աղացած համարժեքը), ինչը պայմանավորված է Հնդկաստանում բերքի հուսադրող հեռանկարներով և Կամբոջայում ու Մյանմարում բերքատվության բարենպաստ պայմաններով:

ՊԳԿ-ն 2024 թվականին բարձրացրել է հացահատիկային ապրանքների արտադրության իր նախնական կանխատեսումները մինչեւ 2,842 միլիոն տոննայի, որը փոքր-ինչ բարձր է 2023 թվականին մակարդակից։  

Հացահատիկային ապրանքների համաշխարհային սպառման ցուցանիշները 2024-2025 տարվա համար կանխատեսվում է 2,867 միլիոն տոննա, ինչը 1.0 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից՝ պայմանավորված բրնձի սպառման ակնկալվող ռեկորդային ցուցանիշով: Ցորենի սպառումն, ըստ կանխատեսումների, կմնա կայուն, քանի որ սննդամթերքի սպառման աննշան նվազումը հավասարակշռության է բերվել արդյունաբերության մեջ օգտագործման ծավալի աճի միջոցով, մասնավորապես Չինաստանում:

ՊԳԿ-ն հացահատիկային ապրանքների համաշխարհային պաշարների 1,9 տոկոս անկում է կանխատեսում, իսկ 2025 թ. վերջնական պաշարները կանխատեսվում են 869,3 միլիոն տոննա։  Ռուսաստանի Դաշնությունում եւ Ուկրաինայում ավելի մեծ պաշարները կանխատեսվում է, որ կփոխհատուցվեն այլ հատվածներում անկմամբ: Կանխատեսվում է նաեւ, որ օգտագործման պատրաստ գլոբալ պաշարները կնվազեն մինչեւ 29.9 տոկոս, ինչն առաջարկի դեռեւս դրական միտում է մատնանշում։ Ի հավելումն, ՊԳԿ-ն վերանայել է հացահատիկային ապրանքների համաշխարհային առեւտրի իր կանխատեսումները՝ դարձնելով այն 484.2 միլիոն տոննա, որը 5.6 տոկոսով պակաս է նախորդ սեզոնի ցուցանիշից՝ արտահանման փոփոխական ցուցանիշների պատճառով։

2025 թվականի բերքի տարբեր հեռանկարներ տարածաշրջաններում

Այսօր ՊԳԿ-ն թողարկել է նաև Բերքի հեռանկարների եւ սննդամթերքի իրավիճակի մասին զեկույցի նոր տարբերակը։ Դիտարկելով Աֆրիկան՝ նշենք, որ 2025 թվականին Հյուսիսային Աֆրիկայում երկարատեւ չոր եղանակային պայմանները խաթարում են հացահատիկային ապրանքների արտադրության հեռանկարները, իսկ Հարավային Աֆրիկայի համար ակնկալվում է, որ առատ տեղումները կնպաստեն բերքատվության վերականգնմանը՝ 2024 թվականին զգալի անկումից հետո:

Հեռանկարները տարբեր են Ասիայի դեպքում։ Հեռավոր Արևելյան Ասիայում 2025 թ. ցորենի արտադրության շարունակական աճ է ակնկալվում, որը կապված է մեծաքանակ ցանքի և եղանակային բարենպաստ պայմանների հետ։ Դրան հակառակ, մերձարևելյան Ասիայի երկրները մաքառում են 2024 թվականի վերջից առ այսօր տեղումների սակավության խնդրի դեմ, ինչն ազդել է բերքատվության վրա և կարող է ցորենի բերքի՝ իր հնգամյա միջին մակարդակից անկման հանգեցնել:

Միեւնույն ժամանակ, Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում անկայուն եղանակներն ազդում են եգիպտացորենի արտադրության վրա Հարավային Ամերիկայում, իսկ բերքի գաճաճության հիվանդության բռնկման վտանգը լուրջ սպառնալիք է Արգենտինայում։ Չնայած այս բոլոր դժվարություններին, համախառն արտադրության կանխատեսումները միջինից բարձր են, որը հիմնականում կապված է Բրազիլիայում բերքատվության լավ հեռանկարների հետ։ Կենտրոնական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանի երկրներում շարունակվող չորային եղանակների հետեւանքով Մեքսիկայում նվազել է հացահատիկային մշակաբույսերի ցանքը, մինչդեռ բարենպաստ եղանակներն այլ շրջաններում թույլ են տալիս բարձր բերքատվություն ակնկալել։ 

Զեկույցում նաև ընդգծվում է, որ 45 երկիր, այդ թվում՝ 33-ը՝ Աֆրիկայում, երկուսը՝ Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում և մեկը՝ Եվրոպայում, ներկայում սննդամթերքի հարցում արտաքին օգնության կարիք ունեն: Զեկույցի տվյալներով՝ շարունակվող հակամարտությունները եւ քաղաքացիների անվտանգության բացակայությունը շարունակում են մնալ սաստիկ սովի հիմնական պատճառը, քանի որ Գազայի հատվածի (Պաղեստին) և Սուդանի բնակիչները ներկայում ԻՊԱ 5-րդ փուլի՝պարենային սուր անապահովության խնդրի առաջ են կանգնած։

Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (ԳՇՏՀ), որը կառավարում է ՊԳԿ-ն, ուրբաթ օրը թողարկել է նաեւ իր Շուկայի ամենամսյա մոնիտորը։  Շուկայի վերլուծության մշտական բաժինների հետ միասին զեկույցում ներկայացված է նաև ցորենի արտադրության 2025 թվականի առաջին կանխատեսումը։

Վրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ