«Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների վիճակագրական ռեկորդ է սահմանել
Սպորտ
Մադրիդի «Ռեալը» դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2024/2025 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության հասնելով «Ատլետիկոյի» նկատմամբ: Այսպիսով, «սերուցքայինները» եվրագավաթների գլխավոր մրցաշարի պատմության մեջ ռեկորդային քանակով հաղթել են 11-մետրանոց հարվածաշարերում։ Այս մասին հայտնում է Squawka վիճակագրական պորտալը։
Աղբյուրի համաձայն՝ Արքայական ակումբը չորս հաղթանակ է տարել այն բանից հետո, երբ դիմակայությունն անցել է 11-մետրանոցների շարքի։ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի չեմպիոնների գավաթի պատմության մեջ ոչ ոք նման վիճակագրություն չունի։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Արսենալի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Լոնդոնում ապրիլի 8-ին։ Պատասխան խաղը կկայանա Մադրիդում ապրիլի 16-ին։