Ողջունում եմ Ռուբենի քաղաքական և մարդկային անօրինակ խիզախությունը, մեծապես արժևորում եմ նրա ուղերձը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր Բաքվում պատանդառված Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, 23 օրվա մաքառումից հետո, դադարեցրեց հացադուլը և հանդես եկավ դիմումով-ուղերձով:
Ողջունում եմ Ռուբենի քաղաքական և մարդկային անօրինակ խիզախությունը, մեծապես արժևորում եմ նրա ուղերձը, հատուկ ցանկանում եմ շեշտել Հայաստանը և Արցախը ազգովի պաշտպանելու մասին նրա խոսքերը՝ դրանք մեզ բոլորիս են ուղղված, և գործելու աներկբա կոչ են:
Ուժ ու կորով եմ քեզ ցանկանում՝ շարունակելու քո մաքառման դժվարին ուղին՝ այսօր դու պայքարում ես մեր բոլորի, յուրաքանչյուր արժանապատիվ հայի համար, և քո անօրինակ խիզախությամբ մոտեցնում ես պարտությանը խարանը թոթափելու և մեր հավաքական արժանապատվությունը վերականգնելու բաղձալի օրը: Աստված պահապան քեզ և բոլոր խիզախ ընկերներիդ!