Լրահոս
Կարևոր


Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, ինչ կատարվում է Բաքվում, պարզապես ազգային խայտառակության ու ամոթի խարան չէ: Էությամբ ֆաշիստական, ցեղասպանական ոճրագործությունների ու հայության անմեղ արյան մեջ հիմնովին թաթախված Ալիևի ռեժիմը ցուցադրական «դատավարություն» է անում, ավելի ճիշտ՝ դատական ֆարսի միջոցով դատաստանի է ենթարկում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ ըստ էության՝ Հայաստանն ու, առհասարակ, բոլոր հայերին: Այս առումով միանգամայն իրավացի է Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանը, երբ Բաքվից, իր ընտանիքի միջոցով հղված ուղերձներում, այդ թվում՝ նախօրեի ուղերձում նշում է, որ Բաքուն ու Բաքվում «դատվում» են Հայաստանի Հանրապետությունը և բոլոր հայերը: Բայց ամեն ինչի մասին՝ որոշակի հերթականությամբ, մանավանդ, որ մեկ օրվա ընթացքում տեղեկատվական «կարկուտ» տեղաց:

Նշենք, որ նախ՝ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց Բաքվում ապօրինի պատանդների կարգավիճակում պահվող հայ գերիների վերաբերյալ՝ պահանջելով նրանց ազատ արձակել: Հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ընդունել է իրենց ևս 2 պահանջ, ըստ այնմ՝ «խաղաղության համաձայնագրի» տեքստի վրա «բանակցային» աշխատանքն ավարտված է: Կարճ ժամանակ անց, մի փոքր սեթևեթելով ու ադրբեջանական գործընկերների ուղղությամբ նեղացածության «պռոշ անելով», փաշինյանական վարչախմբի ներկայացուցիչը հաստատեց, որ Բայրամովը ճիշտ է ասում՝ համաձայնագրի տեքստի շուրջ «բանակցությունն» ավարտված է:

Ըստ որում, մեր անդրադարձում «պայմանագիր», «համաձայնագիր», «բանակցություն» բառերը նշում ենք, զուտ, այսպես ասենք՝ մեջբերման կարգով: Ըստ էության, չի եղել որևէ բանակցություն, այլ տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միակողմանի թելադրանք, իսկ Փաշինյանն ու նրա լիազորած ներկայացուցիչները պարզապես գրել ու արել են այն, ինչ թելադրել են Հայաստանի ու հայության թշնամիները:

Փորձագետներից շատերն էլ դա բնորոշեցին որպես ոչ թե «խաղաղության պայմանագիր», այլ՝ «Հայաստանի կապիտուլյացիայի պայմաններ», «դիվանագիտական կապիտուլ յացիա»: Իսկ Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը շատ ուղիղ ու դիպուկ նշեց, որ Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետաց դաս է:

Գործնականում հարցը նույնիսկ այն չէ, թե կոնկրետ այդ վերջին «երկու կետը» ինչի՞ մասին են: Որքան հայտնի է կամ թափանցիկ ակնարկվում է, խոսքը Ադրբեջանին Սյունիքի մարզի տարածքով «միջանցք» տրամադրելու, հայ-ադրբեջանական սահմանին «երրորդ երկրների» ուժեր չտեղակայելու և միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ հայցերը «հետ կանչելու» մասին է: Բուն հարցն այն է, որ այդ «պայմանագրի» նախագիծ ասվածը ծայրից ծայր հակահայկական է, նպատակաուղղված է Հայաստանի պերմանենտ թուլացմանն ու սուվերենային զրոյացմանը:

Ի դեպ, Ալիևը, առանց ձևականությունների ետևից ընկնելու, հայտարարեց, որ այդ նախագծի հեղինակը լիովին ադրբեջանական կողմն է, Ադրբեջանը զրոյական վստահություն ունի Փաշինյանի ու նրա կառավարության նկատմամբ, առաջադրեց նորանոր պահանջներ՝ հիշյալ հակահայկական թղթի կտորն ստորագրելու (Փաշինյանի նվիրական երազանքն ու ապագա նախընտրական «հաղթաթուղթը») համար: Մասնավորապես, Ադրբեջանի հաջորդող պահանջներն են՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, հրապարակայնորեն պատառոտել ու այրել ՀՀ Անկախության հռչակագիրը, զինաթափել և արձակել Հայաստանի բանակը, պարտավորվել Ադրբեջանին վճարել մի քանի տասնյակ միլիարդ դոլար, որպես «30 տարվա օկուպացիայի» փոխհատուցում, Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործներին», այն է՝ Արցախի ազատամարտին մասնակցած, երբևէ Արցախում կամ ՀՀ սահմաններում ծառայած բոլոր տղամարդկանց: Ու այս շարքն անվերջանալի է թվում. կարող եք չկասկածել, որ Բաքվի հաջորդ պահանջները էլ ավելի «ճոխ» կլինեն...

Տեղեկատվական օրվա ավարտին էլ Փաշինյանը հայ լրագրողների հետ բավականին նյարդային պահվածքով «ճեպազրույցում» հաստատեց, որ, այո, Ադրբեջանին ճանապարհներ տալու է, տալիս է: Տեսանք նաև, որ Փաշինյանը կարողանում է նաև շողշողուն ժպիտով հաղորդակցվել լրագրողների հետ, բայց... թուրքական քարոզչամիջոցների ներկայացուցիչների: Տեղեկացանք նաև, որ Փաշինյանը թուրք լրագրողներին տված հարցազրույցում ևս մեկ անգամ «ցրցամ է տվել», որ պատրաստ է ուրանալ Հայոց ցեղասպանությունը (բառացի՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումը փաշինյանական իշխանության համար առաջնահերթություն չէ):

Այն, թե ինչով է զբաղված և իրականում ինչ է անում Փաշինյանը, իր ՔՊ-ով հանդերձ, այնպես չէ, որ մեզ համար մի չտեսնված անակնկալ էր կամ անսպասելի մի բան: Վերջին հաշվով, մեր գրեթե բոլոր անդրադարձներում հստակ ու փաստարկված խոսում ենք այդ ամենի մասին, կանխատեսում, զգուշացնում, ահազանգում: Այստեղ էականն այն է, թե ինչ է պատրաստվում աղետի այս ընթացքին հակադրել երկրի ու ազգի, այդպես ասենք, քաղաքական և հոգևոր վերնախավը (այլ կերպ՝ էլիտան):

Ու մինչ էլիտաները մի քիչ էլ կխորհեն, կցանկանայինք վերադառնալ Բաքվում պահվող մեր պատանդներին, ի դեմս Ռուբեն Վարդանյանի: Նա դադարեցրեց ավելի քան 20 օր տևած հացադուլը և, ինչպես նշեցինք, ուղերձ էր փոխանցել՝ մասնավորապես շեշտելով, որ հացադուլ հայտարարելով՝ մի քանի նպատակ ուներ. «Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ: Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը: Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել այստեղ (Արցախում), այլ ոչ թե՝ հեռանալ»:

Այդ բոլոր առումներով Ռուբեն Վարդանյանը թերևս հասավ իր հետապնդած նպատակներին, որքան էլ համարենք, թե առանց այն էլ պարզ էր, որ այդ ամենը մինչև այդ էլ ակնհայտ էր: Ինչպես ակնհայտ է Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունը, որից Վարդանյանը զարմացած է:

Բայց ամենից հատկանշականը սթափվելու յուրօրինակ կոչն է. «Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: ...Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը, և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսեք ինձ և մտածեք այդ մասին, քանի դեռ ուշ չէ»: Իսկապես, արագորեն խելքի գալ է պետք, այլապես՝ հետո կարող է էլ պետք չլինել:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին