Լրահոս
Կարևոր


Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին

Հասարակություն

Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկից հետո Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համեմատելի ևս մեկ հանքարդյունաբերական ձեռնարկություն կգործի։ Դրա մասին Economix հաղորդման շրջանակում հայտարարել է ՀՀ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

«Ողջունում ենք  հայաստանյան բանկերից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու համար մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիքներ տրամադրելու՝ Հայաստանի կառավարության որոշումը»,- նշել է նա։ 

Ջհանյանը պարզաբանել է, որ դա  հնարավորություն կընձեռի նվազեցնելու արդյունաբերական ոլորտի ռիսկերը և ներդրողների տրամադրության համար կարևոր նշանակություն ունի: Նրա տվյալներով՝ արտադրությունը կսկսվիմոտ մեկ տարուց։

Նա ափսոսանք է հայտնել, որ ժամանակին օրինակելի նախագծի իրականացումը կասեցվել էր։

Հանքարդյունաբերության ազդեցությունը կենսամակարդակի վրա

«Մեր ոլորտն անչափ կարևոր է, և ոչ ոք չի կարող գերագնահատել դրա կարևորությունը։ Տնտեսության վրա տեսանելի ազդեցությունների շարքում կարելի է առանձնացնել հարկերը, ՀՆԱ-ի տեսակարար կշիռը և այլ ճյուղերի վրա ազդեցությունը։ Բայց տնտեսության վրա անտեսանելի ազդեցություն էլ կա։ Սա Հայաստանում միակ ոլորտն է, որտեղ համաշխարհային ցուցանիշների հետ համեմատելի աշխատանքի արտադրողականության բարձր մակարդակ է նկատվում»,- նշել է Ջհանյանը։

Երկրի սոցիալական վիճակը, զարգացման ընդհանուր մակարդակը, մարդկային զարգացման ինդեքսը կախված են աշխատանքի արտադրողականությունից։ Միաժամանակ, արտադրողականության բարձր մակարդակով երկրներում մարդկային զարգացման բարձր ցուցանիշ էլ կա, այսինքն՝ նման երկրներում մարդիկ ավելի բարեկեցիկ են ապրում, քան մյուս երկրներում։ Նա շեշտել է. Հայաստանի տարբեր մարզերում նույնիսկ այդ տարբերությունը կա։

«Զարգացած հանքարդյունաբերություն ունեցող Սյունիքի մարզի սոցիալական վիճակն ավելի լավ վիճակում է Շիրակի մարզի համեմատ, որտեղ նման արդյունաբերություն չկա: Եթե  Հայաստանի այլ մարզերում էլ հանքարդյունաբերությունը զարգանա, ամբողջ հանրապետությունում ևս տնտեսության մրցունակությունը կբարձրանա»,- նշել է մասնագետը։

Ուրիշ ի՞նչ ոլորտների հետ է կապված հանքարդյունաբերությունը

Հանքարդյունաբերությունը սերտորեն կապված է գրեթե բոլոր ոլորտների հետ։

Անմիջական կապ կարելի է գտնել էներգետիկայի հետ, քանի որ էլեկտրաէներգիայի մոտ 30-40%-ը սպառում է հանքարդյունաբերությունը, ընդգծել է Ջհանյանը։

Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության խոշորագույն ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման առաջատարն է։ Էներգիայի այլ աղբյուրների (դիզվառելիք, բենզին, գազ) դեպքում ոլորտը ևս կարևոր սպառող է։

««Հանքարդյունաբերությունը շոշափելի ազդեցություն ունի նաև տրանսպորտի ոլորտի վրա։ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր գործընկերը մեր ոլորտն է, առանց որի ընկերության շահույթը կարող էր մի քանի անգամ կրճատվել»,- հայտարարել է նա։

Կարելի է բազում նման օրինակներ բերել։ Առանց հանքարդյունաբերության մյուս ոլորտները չափազանց թույլ վիճակում կհայտնվեն կամ չեն կարողանա շահութաբեր գործունեություն ծավալել:

Հայաստանի ներուժը համաշխարհային շուկայում

Ջհանյանը հայտնել է, որ հանքարդյունաբերական ոլորտը էներգետիկայի հետ մեկտեղ այն ճյուղերից մեկը դարձավ, որը ոչ միայն չտուժեց ԽՍՀՄ փլուզման հետևանքով, այլև ավելի զարգացավ։

«Ընդ որում, հանքարդյունաբերական ոլորտի ամբողջ ներուժը չի օգտագործվում, իսկ դա հանգեցնում է նրան, որ համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում մեր դերն այնքան էլ բարձր չէ։ Հայաստանն արտադրում է համաշխարհային պղնձի ընդամենը 0,2-0,3%-ը։ Ոսկու դեպքում մեր մասնաբաժինը համաշխարհային շուկայում էլ ավելի փոքր է։ Ընդ որում, պղնձի համաշխարհային շուկայի ծավալը նավթի շուկայից 10 անգամ փոքր է։ Այսինքն՝ Հայաստանը, չնայած առկա ներուժին, համաշխարհային շուկաներում այնքան էլ տեսանելի չէ: Բայց նույնիսկ այս պարագայում ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում։ 

Ընդսմին, հարկ է նշել, որ նավթի դերը ժամանակի ընթացքում նվազելու է, մինչդեռ պղնձի դերը մեծանալու է: Բոլոր կանխատեսումներով՝ 10-15 տարի անց ռեսուրսների շուկայում պղինձը կարող է փոխարինել նավթին։ Այսինքն՝ պղինձն իր արժեքով ու նշանակությամբ ավելի կարևոր կլինի, քան նավթը։

Հայաստանը, ունենալով նման պաշարներ, պետք է օգտվի դրանից և մեծացնի դերը պղնձի համաշխարհային շուկայում՝ ավելացնելով արտադրության ծավալները։ Պղնձի պահանջարկի աճի հետ մեկտեղ այս մետաղի գները ևս կբարձրանան։ Նման պարագայում ոլորտը կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ տնտեսության վրա, քան հիմա։ Նույն պոտենցիալն է մոլիբդենի պարագայում, որն օգտագործվում է նաև այլընտրանքային էներգետիկայի գրեթե բոլոր ճյուղերում։ Առաջիկա տասնամյակների ընթացքում սպասվում է մոլիբդենի պահանջարկի և գների աճ»,- հավելել է Հանքագործների և մետալուրգների միության նախագահը։

Հանքարդյունաբերության զարգացման հիմնախնդիրները

Երբ հասարակության լայն շերտերը չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ հանքարդյունաբերության զարգացումը բերում է երկրում սոցիալական վիճակի ընդհանուր զարգացման, դա լրջագույն խնդիր է։ Այդ նկատառումով՝ Ջհանյանը գիտության, բիզնեսի, լրատվամիջոցների և պետության ներկայացուցիչներին հորդորել է այս հարցին օբյեկտիվ մոտենալ. «Մենք ցանկանում ենք լինել զարգացած, հզոր, անվտանգ երկի՞ր, թե՞ հուզական, սուբյեկտիվ պատճառներով ուզում ենք հրաժարվել տնտեսական աճի հեռանկարներից»:

Ջհանյանը հայտնել է, որ ԶՄՊԿ հիմնական սեփականատերը մտադիր է մաքուր պղնձի արտադրություն հիմնել, այս հարցը համաձայնեցված է կառավարության հետ, և արդեն իսկ առաջընթաց կա։ Սակայն, երբ քննարկվում է՝ արտահանել խտանյո՞ւթ, թե՞ մաքուր պղինձ, պետք է հասկանալ, թե ինչ արդյունքի է դա հանգեցնելու։ Մաքուր պղնձի (որը Հայաստանը ցանկանում է ստանալ) գնի և ներկայում արտահանվող խտանյութի գնի միջև տարբերությունը ընդամենը 5 տոկոս է կազմում։ Այդ ավելացված արժեքում ներառված են նաև ծախսերը։

Այս առնչությամբ նա կոչ է արել մաքուր պղնձի արտադրության մեջ հաշվի առնելու վտանգները, դրանց թվում՝ բնապահպանական ռիսկերը։ «Բացի դրանից, Չինաստանը, պատկերավոր ասած, «սպանում» է շուկան և այնտեղից դուրս մղում բոլոր մյուս երկրներին։ Ելնելով այդ հանգամանքից՝ արտադրության ավելացումն ավելի շոշափելի ազդեցություն կունենա, քան պղնձաձուլարանի ստեղծումը»,- նշել է նա։

Մասնագետը հավելել է, որ երկարաժամկետ հեռանկարում ֆերոմոլիբդենի զարգացումը Հայաստանում ներուժ չունի, չնայած այն հանգամանքին, որ Երևանում ձեռնարկությունների ներկա խնդիրները ժամանակավոր են։

Հանքագործների և մետալուրգների միության նախագահը ՀՀ կառավարության կողմից ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի ձեռքբերումը դրական երևույթ է անվանել, քանի որ դա հնարավորություն է ընձեռում հանրությանը, աշխատակիցներին և կառավարությանը համոզվելու, որ սա «անհասկանալի» ոլորտ չէ՝ մեծացնելով հասարակության վստահությունը ոլորտի նկատմամբ։

«Որքան հիշում եմ, ՀՀ վարչապետը կառավարության այս քայլը ժամանակավոր միջոց է անվանել, քանի դեռ չի լուծվել ոլորտի նկատմամբ հանրային վստահության բարձրացման հարցը, որից հետո այդ մասնաբաժինը վաճառքի կհանվի։ Ոլորտի նկատմամբ կառավարության վերաբերմունքի մասին ոչինչ չգիտենք։ Այսինքն, պարզ չէ՝ մեր արդյունաբերությունը ռազմավարական նշանակություն ունի՞, թե՞ ոչ։ Առայժմ հստակ դիրքորոշում չի ուրվագծվել։ Սա հասկանալը կարևոր նշնակություն ունի բիզնեսի վարքագծի տեսանկյունից՝ նույն երկրաբանական հետախուզական աշխատանքների հարցում, որոնք կարգին չեն էլ անցկացվում։ Հայաստանի հազվագյուտ մետաղների ներուժը գնահատելու համար անհրաժեշտ է երկրաբանական հետախուզական լայնածավալ աշխատանքներ իրականացնել։ Հուսով եմ՝ կառավարությունը կկարևորի դրա նշանակությունը, և ներդրումներ կարվեն։ 

Բիզնեսը պետք է հասկանա՝ արժե՞ ապավինել կառավարության աջակցությանը, թե՞ պետք է հույսը դնել սեփական ռեսուրսների վրա: Հաշվի առնելով, որ այս ոլորտում փոխհատուցումը երկարաժամկետ բնույթ ունի, պետք է հասկանալ՝ պետությունը նվազեցնո՞ւմ է ռիսկերը, թե՞ ոչ։ Մենք դրական ազդակներ ենք տեսնում մի քանի տարի առաջ ոլորտի զարգացման ռազմավարությունը որդեգրած կառավարության կողմից, բայց, միևնույն ժամանակ, այդ դիրքորոշման հստակ դրսևորում չկա»,- ասել է Ջհանյանը։ 

Ինչո՞վ է կարևոր կայուն զարգացման՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) ծրագիրը

Հանքարդյունաբերական ընկերությունները գործում են միջազգային շուկայում, որտեղ շատ խիստ պահանջներ են գործում, և եթե ընկերությունները դրանք չկատարեն, նրանք դուրս կմղվեն շուկայից:

«Քանի որ սա երկարաժամկետ ոլորտ է, այս ոլորտի ընկերությունները կայուն զարգացման ասպեկտը չեն կարող անտեսել: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ որպես ոլորտի խոշորագույն ձեռնարկություն, մեծ նշանակություն է տալիս ESG-ին և ոլորտի մյուս ընկերությունների համար ձգտում է օրինակ դառնալ»,- ընդգծել է Ջհանյանը։  

Արդեն երրորդ տարին անընդմեջ գործարանը կայուն զարգացման տարեկան հաշվետվություն է հրապարակում՝ նկատի ունենալով լավագույն համաշխարհային չափանիշները, ինչպես նաև ձգտում է ապահովել, որ ընկերության սպառած ամբողջ էլեկտրաէներգիան արտադրվի «կանաչ» էներգիայի միջոցով։  

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարել է, որ 100 Մվտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման հայտ է ընդունում։ Սա աննախադեպ է, քանի որ Հայաստանն այդքան խոշոր արևային կայան չունի։ Բայց անգամ այս ամենով հանդերձ՝ այն կապահովի կայանի էլեկտրաէներգիայի պահանջարկի միայն 21%-ը։  

Հետևաբար պետք է ձգտենք նրան, որ օգտագործելով էլեկտրաէներգիայի կուտակման սարքերը հասնենք 100%-անոց արդյունքի։ Սա խթան կլինի, որ ամբողջ երկիրն ինչ-որ պահի ամբողջությամբ կանաչ էներգիայի անցնի։ Մենք նման ներուժ ունենք, և դրա իրականացումը ներկրվող էներգառեսուրսներից կախվածությունից ազատվելու հնարավորություն կընձեռի»,- եզրափակել է ՀՀ Հանքագործների և մետալուրգների միության նախագահը։

Եվրոպան համառորեն փորձում է վերակենդանացնել նացիզմը նոր ձևով. Լավրով Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից` ծայրահեղ աղքատ ընտանիքներին100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. ՓաշինյանՄակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում Ալվարեսը Չեմպիոնների լիգայում գերազանցել է Մեսսիի ռեկորդը Ալիևն ասում է՝ եթե ես ձեզ հետ խաղաղ պլաններ ունենայի՝ չէի փլուզի եկեղեցին. Էդմոն ՄարուքյանԳերմանիայից ԱՄՆ զինվորականների դուրսբերումը կարող է ձախողել Tomahawk hրթիռների տեղակայման պլանը. PoliticoChanel-ը գլխավորել է ամենապահանջված «ամենաթեժ» բրենդերի վարկանիշը Դուք ծանրակշիռ դեր եք ունենալու նաև համաշխարհային սպորտի զարգացման գործում. ուղերձներ՝ ԾառուկյանինՄխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ըԹրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը՝ «Թրամփի նեղուց» գրառմամբ Շուտով՝ մեր հաղթանակից հետո հերոսները նորից դառնալու են հերոս. Ուժեղ Հայաստան3 մլն-ով բնակարա՞ն. Արսեն Թորոսյա´ն, ուղեղի տրամաբանության խնդիր ունե՞ք. ՀՃՇ անդամՔրիս Ջենները հերքել է «դեմքի անհաջող լիֆթինգի» մասին լուրերը և հայտարարել, որ լիովին գոհ է արդյունքից Մաֆիան այսօրվա իշխանությունն է. Էդմոն ՄարուքյանՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Հայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապվող ձայնագրությունների մասին (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել hիպերձայնային զենք. Bloomberg Մենք 100 դոլար էլ չենք նախատեսում կաշառքի համար․ Սամվել Կարապետյան ԶՊՄԿ-ն ներկայացրել է ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտումԱՄՆ-ը շուտով որոշում կկայացնի Գերմանիայում զnրակազմի կրճատման վերաբերյալ. Թրամփ«Մուսթաֆաևը Նիկոլի հետևից էր եկել, որ․․․»․ Նաիրա Գևորգյան Աշխատավորի օրվա տոնական շքերթի և համերգի հետ պայմանավորված փակ կլինեն մի շարք փողոցներ Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին Քաղսիի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Եթե գործող ռեժիմը մնա, Հայաստանն այլևս չի լինի․ Արմեն ՄանվելյանՈրպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան«Ռեմոնտադա ըստ ԼՀԿ»-ի. ի՞նչ կլինի ՀՀ-ի հետ. Կարպիս Փաշոյան Մուտաֆաևի այցի մանրամասները հույժ գաղտնի են պահվում Պետական բյուջեն ոչ թե լցնելու ենք մեր գրպանները, այլ ժողովրդի գրպանները. Սամվել Կարապետյան Սամվել Բաբայանը նեղացել է Նիկոլ Փաշինյանից Նրանք առաջ են մղում 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագիրը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն աջակցում է ՀՀ «բռնապետին»՝ անտեսելով իրավունքների և ժողովրդավարության ոտնահարումները․ Ամստերդամ Ինչո՞ւ է ոգևորվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայ-թուրքական հանդիպումից Մայիսի 15-ին էկրան կբարձրանա «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմըՍտեղծվելու է «Աղքատության հաղթահարման հիմնադրամ», որտեղ ներդրում են անելու պետությունը, տարբեր հիմնադրամներ և գործարար աշխարհի մեր գործընկերները. Ն. ԿարապետյանՓաշինյանը ամեն օր մի երազ տեսնում է. Սամվել Կարապետյան Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. ՄարուքյանՊուտինը կորոշի Հաղթանակի տոնի կապակցությամբ հայտարարվող hրադադարի հստակ ժամերը. Պեսկով Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը Արցախը իմ մեջ է` անջնջելի և անբեկանելի. այն ո´չ կարելի է մոռացության մատնել, ո´չ վերացնել մեր ազգային ինքնությունից. Արտյոմ Սիմոնյան Մեր գլխավոր խնդիրն այս ապազգային վարչախմբի հեռացումն է․ Մենուա ՍողոմոնյանՀայտնի է Էմանուել Մակրոնի Հայաստան պետական այցի օրակարգը. Այցելելու է Ծիծեռնակաբերդ և Մատենադարան Ռուսաստանը Եվրոպայի երկրների դեմ որևէ ագրեuիվ մտադրություն չունի. Մեդվեդև Հայաստանը շեշտակի հետընթաց է արձանագրել մամուլի ազատության ոլորտում Ցավալի է, որ ստիպված ենք ամաչել մեր երկրի ղեկավարության արարքների համար․ Լիլիթ ԱրզումանյանԱյսօր ովքեր չունեն սկզբունք և հլու հնազանդ ծառայում է ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է. Մեսրոպ ՄանուկյանԵրիտասարդության տրամադրությունների փոփոխությունը՝ քաղաքական դաշտի նոր ազդակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը՝ ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում