Լրահոս
Կարևոր


Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին հաճախ է արծարծվում այն, թե ինչ նոր պահանջներ է դնում (կամ դնելու) Ադրբեջանը Փաշինյանի, իսկ մեծ հաշվով՝ Հայաստանի ու հայության առաջ: Այդ պահանջաշարը, որի վերջը, բնականաբար, չի երևում ու չի երևալու, պարունակում է, օրինակ՝ այսպիսի կետեր. Սահմանադրության փոփոխություն, Հայաստանի ապառազմականացում, պարզ ասած՝ զինաթափում և բանակի, ընդհանրապես, զինված ուժերի լուծարում: Էլ ի՞նչ է պահանջում Ադրբեջանը Փաշինյանից ու ՔՊ-ից: Պահանջում է, որ վերջ տրվի Արցախի ազատամարտի մասնակիցների հերոսացմանը, որ ազատամարտի մասնակիցները ձերբակալվեն ու փոխանցվեն Բաքվին՝ դատաստանի ենթարկվելու համար: Ըստ առնվազն ադրբեջանական լրատվամիջոցների պարզ «մոնիթորինգի», պահանջում է (կամ պահանջելու է), որ մերժվեն ազգային կառույցները, առհասարակ՝ Հայաստանի, հայության պատմությանը, մշակույթին, հայության հավատին ու ինքնությանը առնչվող հաստատությունները, ինստիտուտները:

Կրկնենք՝ շարքը չափազանց երկար է ու շարունակական, քանի դեռ իշխանության են Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն, որոնք ադրբեջանաթուրքական տանդեմի համար երկնքից գլխներին թափված «մանանա» են:

Մի տեսակ արդեն ավելորդ էլ է թվում ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պատրաստ են անշեղորեն կատարել թշնամիների պահանջները: «Համարձակ զիջումներ» անում են ու հպարտանում, չէ՞: Երեկ էլ Նիկոլը նույնիսկ հայտարարել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»: Մի տեսակ միակողմանի ստորագրման պատրաստակամության է նման, այնպես չէ՞: Բայց դա էլ դեռ մի կողմ: Այստեղ ավելի հետաքրքիր շերտեր կան:

Իսկ ի՞նչ է, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու ՔՊ-ն ուրիշ բա՞ն էին անում, ուրիշ բանո՞վ էին զբաղված: Իհարկե, ոչ: Անում էին այն ամենը, ինչ փաստացի պահանջում է նշյալ տանդեմը:

Օրինակ՝ թշնամին պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, ինչին Փաշինյանը բացարձակ համաձայնել է: Բայց խնդիրը Սահմանադրությունը չէ, դա չի հետաքրքրում ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային: Պարզ ու բացահայտ է, որ նրանց խնդիրը բացառապես վերաբերում է Սահմանադրության նախաբանին, որպեսզի այնտեղ հղում չլինի ՀՀ Անկախության հռչակագրին, որտեղ ընդգծված են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը:

Էլ ավելի պարզ ասած՝ թշնամու պահանջն է հրաժարվել Արցախից, հրապարակավ ուրանալ Արցախը, մոռանալ Արցախի մասին, ուրանալ Հայոց ցեղասպանության զոհերին, չհիշել Հայոց ցեղասպանությունը, ճանաչման պահանջ-մահանջ չդնել և այդպես շարունակ:

Իսկ մի՞թե դրանք չի արել և անում Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարել է, և իր ամբողջ կառավարությունը, իր բոլոր քպականներն ընդունել են, որ Արցախը ադրբեջանական է, որ ոչ մի Արցախ էլ չկա ու երբեք էլ չի եղել, դեռ մի բան էլ ավելին՝ Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողականորեն ատելություն ու թշնամանք են սերմանում Արցախի հայության դեմ: Այսինքն՝ գերակատարում են թշնամու պահանջները:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուն, ապա Փաշինյանը հրապարակավ դրա ցրցամը տվել է. հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը իր ու իր իշխանության համար ոչ մի առաջնահերթություն էլ չէ, այլ այնպես՝ անկարևոր ու ստից մի բան: Ուրանալը էլ ո՞նց է լինում: Այսինքն, այն, ինչի համար պահանջվում է փոխել Սահմանադրությունը, գործնականում արդեն Փաշինյանն ու ՔՊ-ն արել ու անում են:

Ամենից կարևորը, որ հատուկ ուզում ենք ընդգծել. նրանք դա անում են հետևողականորեն, քայլ առ քայլ՝ 2018-ից սկսած, իշխանության գալուց անմիջապես հետո: Հայաստանի ապառազմականացո՞ւմ, բանակի կազմաքանդում ու թուլացո՞ւմ:

Իսկ ի՞նչ է, 2018-ից ի վեր դա չի՞ կատարվել Փաշինյանի ու նրա իշխանության կողմից: Բանակի հիմքերի թուլացում, բանակի, զինվորականների, սպաների դեմ բացահայտ արշավ, այդ թվում՝ «իրավական» գործիքակազմով, անպիտան զենքերի գնում, բանակի վարկաբեկում: Այս ամենն ինչի՞ մասին էր խոսում...

Պատերազմի, ազատամարտի հերոսների ժխտում: Իսկ ի՞նչ է, 2018-ից սկսած Փաշինյանի իշխանությունը դա չի՞ արել: Այն էլ ինչպես է արել. զինվորական ու պետական գործիչների հետապնդում, կալանավորումներ, դատեր, այդ թվում՝ Արցախի ազատամարտի հերոսների նպատակային թիրախավորում ու վարկաբեկում, հետապնդումներ ու հալածանքներ: Առանց որևէ Բաքվի կամ Ալիևի հնչեցված պահանջի: Փաշինյա՛նն ու ՔՊ-ն են արել: Ո՞վ, եթե ոչ Փաշինյանի նվիրյալ Սասուն Միքայել յանն է հայտարարել, որ իրենց համար «թավշյա հեղափոխությունը» ավելի կարևոր է, քան Արցախի ազատագրական պայքարը, առհասարակ՝ Արցախը: Պատահակա՞ն էր, իհարկե՝ ոչ:

Դենացիֆիկացիան...

Փաշինյանն ու ՔՊ-ն հետևողական պայքարել, կարելի է ասել՝ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն, արգելել ու հանրակրթական դպրոցներից դուրս են հանել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան: Փաշինյանն ու ՔՊ-ն աղավաղել ու խեղաթյուրանքի են վերածել «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերն ու դրանց բովանդակությունը: Քարոզել են ու ֆինանսավորել են ապազգային արժեքներ: Պայքարել են, ընդհանրապես, ամեն ազգայինի դեմ, ամենօրյա ռեժիմով: Էլի գերակատարել են՝ մի խոսքով:

Դեռ չենք խոսում պետական կառավարման համակարգի կազմաքանդման մասին: Ու այս ամենը, նկատենք, արվել է կամավոր, առանց պահանջների: Ներողություն, սխալվեցինք, առանց հրապարակային պահանջների...

Հա, ամենակարևոր պահերից մեկը: Սփյո՛ւռքը: Թշնամին պահանջում է, որ կտրվեն Սփյուռքի ու Հայաստանի կապերը: Դե, ադրբեջանաթուրքական տանդեմը միշտ է բողոքել Սփյուռքից: Իսկ մի՞թե Փաշինյանը 2018-ից ի վեր այլ բան է արել: Ոչ, հենց դրանով էլ զբաղված են եղել:

Չէ, այս ամենը նույնիսկ զարմանալի չէ, այլ ուղղակի, ի վերջո, հետևություններ անելու փաստեր:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փարիզում կայացել է Ուկրաինային աջակցող երկրների առաջնորդների հանդիպումը TikTok-ի ստեղծողը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը. Bloomberg Պուտինը պարգևատրել է Կիմ Չեն Ընին Կիլիան Մբապեն Մադամ Տյուսոյի թանգարանում «հանդիպել» է իր մոմե արձանին (տեսանյութ)Հուրգադայի ափերի մոտ 44 զբոսաշրջիկ տեղափոխող սուզանավ է խորտակվել. զnhերի մեծ մասը ՌԴ քաղաքացիներ ենՈւշիի ոլորաններում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. 2 աթոռին նստել չի հաջողվի. ՕվերչուկՎաղարշապատում կեղծ դոլարներով ոսկեղեն գնած ամուսինները հայտնաբերվել են (տեսանյութ)Պուտինը շուտով կյանքից կհեռանա, և ամեն ինչ կավարտվի. Զելենսկի Պուտինը Պետդումա վավերացման է ներկայացրել ՌԴ-ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Ֆլորիդայում հրաձգության հետևանքով զոհվել է կին և 3 երեխա, այդ թվում՝ նորածին Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմի հետ այցելել էր «Արցախ» թաղամասԿյանքից հեռացել է «Վամպիրի օրագրեր» սագայի ստեղծողը Վթարային անջատումներ. ապրիլի 1-ին և 2-ին ջուր չի լինի՝ տասնյակ հասցներում Զինապարտ քաղաքացիների ծանուցումները կկատարվեն նոր ընթացակարգով․ ինչ է հայտնի Մարտի 20-ին սկսված կրակոցների համեմատ անցած գիշեր Խնածախում հանգիստ է եղել, 2 անգամ են կրակել Fastex-ի բլոկչեյն լուծումները ներկայացվել են Գեղարվեստի ակադեմիայում Զբոսաշրջային բատիսկաֆ է խորտակվել, մաhացել է առնվազն 6 մարդ․ Եգիպտոս (տեսանյութ, լուսանկար) Փաշինյանին խաղաղության թուղթը պետք է ընտրություններում. Ալիևը գիտի դա. Ավետիք ՉալաբյանՆոր մանրամասներ՝ երեկ տեղի ունեցած երկրաշարժի մասին ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում Կնքվելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ զիջումնագիր. Արմեն ՄանվելյանOzon Հայաստանը գործարկել է ինքնաթիռով ապրանքների առաքման ծառայություն Ադրբեջանն անցել է բացահայտ սպառնալիքների Իշխանությունը ճնշումներ է սկսել Գյումրիի ընդդիմադիրների դեմ «Եվրաքվեն» ընդունեցին, մնացին հետևանքները «Փոքրիկ Հայաստան` Սիբիրում». Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը՝ իր նախնիների հայրենիքի, Ռուսաստանի և դեպի Տաճար տանող ճանապարհի մասին Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի․ Արարատ Միրզոյան Անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան․ Վարդապետյանը հետքայլ չի անում Ինչ է ինքնիշխանությունը, ինչպիսի տարրերից է այն բաղկացած, արդյոք այն կարող է լինել բացարձակ որևէ երկրի դեպքում. Ավետիք ՉալաբյանDartsolar-ը ներկայացրել է արևային մարտկոցներով ավտոմոբիլային թափքի նախատիպ Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի նախընտրական շտաբները Ժամանակակից ակումբ-գրադարան Կապանի Շինարարների թաղամասում Կենսաթոշակների մասին«Սրանց ընդունած «օրենքը» ո՛չ կարգավորման առարկա ունի, ո՛չ էլ պարտականություն»․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ էր Նիկոլը երեկ նմանօրինակ ցնցումների մեջ. Արմեն ՀովասափյանԹուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները»․ «Փաստ» Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ․ «Փաստ» «Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով»․ «Փաստ» Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին․ «Փաստ» Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը․ «Փաստ» ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները․ «Փաստ» ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ» Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան․ «Փաստ» Առանց սեթևեթանքի և աներկբա ուզում եմ ասել՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. EuractivԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 10 մլն դոլար արժողությամբ զարդերի գողության գործովԻ՞նչ պետք է շնչենք, դրա համար էլ այսքան քաղցկեղ կա. երևանցիները՝ հատվող հաստաբուն ծառերի մասին (տեսանյութ)
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը