Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ապրելակերպ
Իրանի Բուշեր նահանգի հարավում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը:
Ցնցումները գրանցվել են ժամը 02:13-ին: Ռիխտերի սանդղակով 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել 20 կիլոմետր խորության վրա: