Եվրամիությունը դեմ է արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության (ԵՄ) որոշ երկրներ ցանկանում են ուժեղացնել ՆԱՏՕ-ն՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու փոխարեն։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Միայն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան են հրապարակայնորեն հայտարարել Ուկրաինա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին, հիշեցնում է հրատարակությունը։ Միաժամանակ, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին դեմ է այս նախաձեռնությանը։
«Բանակցություններում ներգրավված այլ երկրների մեծ մասը փոխարենը ռազմական տեխնիկա կամ զորքեր են առաջարկել ՆԱՏՕ-ի մյուս երկրներին ուժեղացնելու համար»,- գրում է Bloomberg-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ