ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում
Հասարակություն
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք Բրյանսկի և Ռոստովի շրջանների, Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ծովի վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Անցած գիշեր հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 28 անօդաչու թռչող սարք՝ 12 անօդաչու թռչող սարք Բրյանսկի և Ռոստովի շրջանների վրա, երկու անօդաչու թռչող սարք Ղրիմի Հանրապետության տարածքում և մեկ անօդաչու թռչող սարք՝ Կրասնոդարի երկրամասի և Ազովի ծովի ջրերի վրա»,- ասվում է հաղորդագրությունում։