Լրահոս
Կարևոր


Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հակասական ու իրողությունները խեղաթյուրող բազմազան պնդումներով հագեցած հերթական հարցազրույցն է տվել Հ1-ին: Մենք հասկանում ենք, իհարկե, որ անշնորհակալ գործ է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները, ելույթները մեկնաբանելը, քանզի չկա ոչ մի երաշխիք, որ մի որոշ ժամանակ անց նույն անձը չի հայտարարի, թե ինքն այլ բան է նկատի ունեցել կամ, ընդհանրապես, ինքը նման բան չի ասել: Հետո ինչ, որ տեսագրություն կա, ձայնագրություն կա: Մեկ անգամ չէ, որ այդպես է եղել, երբ նա, այսպես ասած, աչքերը կլորացնելով, «զարմանք» է ցուցադրել, թե՝ «ես նման բա՞ն եմ արել (ասել)»: Այդ հնարքը կարող է մեկ-երկու անգամ աշխատել, բայց երբ շարունակաբար կրկնվում է, արդեն ունկնդրին, առհասարակ՝ հանրությանը հիշողությունից ու դատողականությունից զուրկ (մեղմ ասած) մարդկանց տեղ դնելու տպավորություն է թողնում և արդեն այդպես էլ ընկալվում է:

Գանք բուն հարցազրույցին:

«...Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության, Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Այո, ինքը՝ Փաշինյանը, բազմիցս է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավելին՝ նշել է կոնկրետ չափով տարածք՝ 86600 քկմ-ով: Ավելին՝ հատուկ ընդգծել է, որ ինքը՝ Փաշինյանը, Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ադրբեջանական, ադրբեջանապատկան: Հարկավ, դրանից հետո Հայաստանի որևէ ղեկավար պետք է վայրկենապես դադարեր այդպիսին լինելուց, բայց Փաշինյանը, ինչպես տեսնում եք, ոչ միայն նստած է վարչապետի աթոռին, այլև հարցազրույցներ է տալիս, դեռ մի բան էլ՝ իր արածը հանրությանը մատուցում է որպես մի մեծ լավություն կամ սխրանք:

Բայց չշեղվենք: Բուն հարցը՝ որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս են Ադրբեջանը, Ալիևը հայտարարել (ու քանի անգամ), որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այնպես են «ճանաչում», որ Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտոնապես հայտարարում ու կոչում են «արևմտյան Ադրբեջան», բացահայտորեն դրսևորում են Հայաստանը զավթելու և ադրբեջանական հրոսակով բնակեցնելու նպատակադրումներ, որոշակի քաղաքական, կազմակերպչական ու դիվանագիտական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ:

Ավելին, Ադրբեջանն այնպես է «ճանաչում» ՀՀ տարածքային ամբողջականությունը, որ Հայաստանի սուվերեն տարածքի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք շարունակում է օկուպացված պահել...

Հաջորդը. երբ Փաշինյանը օրերս իրարահաջորդ ստատուսափոթորիկ արեց՝ անդադար պնդելով, թե պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագիրը», մեկնաբաններն ու ընդդիմախոսները հեգնեցին, որ Փաշինյանը կարող է նույնիսկ միակողմանիորեն այն ստորագրել: Այդ կսմիթների վերաբերյալ հարցին արձագանքելով՝ Փաշինյանը ձևացրեց, թե ինքը հեգնանքը չի նկատել ու փորձեց իր հերթին հեգնել, թե հանձնարարել է, որ ստուգեն՝ արդյոք եղե՞լ է այդպիսի պրակտիկա պատմության մեջ:

Բայց ինչո՞ւ շատ հեռու գնալ: Օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին՝ արդեն Արցախը էթնիկ զտման աղետի ենթարկելուց հետո, Փաշինյանը Գրանադայում, ըստ էության, միակողմանի հայտարարություն ստորագրեց: Ի սկզբանե նախատեսվում էր, որ Ալիևին էլ պետք է մեկնի Գրանադա, ու ենթադրվում էր, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն՝ Փաշինյանի, Ալիևի և ԵՄ քաղաքական ղեկավարության կողմից: Բայց Ալիևը չմեկնեց այնտեղ, այնպես որ, տարածաշրջանից միայն Փաշինյանը ստորագրեց, մի անգամ էլ... ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Հարցազրույցում Փաշինյանը նորից ու նորից վկայակոչել է Ալմա Աթայի 1991 թվականի տխրահռչակ հռչակագիրը, որով իբր Արցախը էն գլխից ճանաչվել է ադրբեջանական, նորից պնդել է այն խախուտ թեզը, թե՝ «ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս»:

Փաստորեն, «միջազգային հանրությունը» պարապ-սարապ, կներեք, հիմարնե՞ր էին, որ 1992-ից ի վեր ու նույնիսկ աղետաբեր պատերազմից հետո խոսում էին ազգերի ինքնորոշման իրավունքի՝ որպես բանակցային կարևոր կետի ու հակամարտության կարգավորման առանցքային մոտեցման մասին: Էլ ի՞նչ էին տասնամյակներով բանակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ, եթե «փաստաթղթավորված» կերպով Արցախը ճանաչում էին ադրբեջանական:

Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, ապա դա ԽՍՀՄ-ի անցնցում լուծարման ու փոխարենը ԱՊՀ ձևավորելու մասին է: Եթե այն հակամարտություններ կարգավորելու համար պիտանի մի բան լիներ, ապա վաղուց արդեն «Սաղմոսագրքի» վերածված կլիներ նախկին ԽՍՀՄ տարածքում՝ բազմաթիվ հակամարտությունների կարգավորման առումով (Մերձդնեստրյան, վրաց-օսական, վրացաբխազական, ռուս-ուկրաինական և այլն): Բայց ո՛չ անցած բանակցային տասնամյակներում, ո՛չ էլ հիմա ոչ ոք, բացի Փաշինյանից, դրա մասին չի նշում, չի խոսում: Ի՞նչ է, Փաշինյանը միակ խելացի՞ն է, թե՞ տասնյակ ու տասնյակ բարձրակարգ դիվանագետները, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահների խորհրդատու փորձագետները, մի խոսքով՝ բոլորը այդ հռչակագրի տեղը չգիտեին:

Պարզապես Փաշինյանը մի ինչ-որ թուղթ է գտել, որով փորձում է գտնել հայ ժողովրդի, Արցախի դեմ կատարված աններելի ավերի գոնե մի ինչ-որ արդարացում: Բայց չի անցնում այդ հեղհեղուկ արդարացումը: Հենց ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էր, որ հայտարարեց, թե Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ընդունել է Արցախը՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: Առաջինն ու միակը: Դե, միակի մեջ ներառում ենք նաև ՔՊ-ն՝ «ես որ ասում եմ ես...» տարբերակով:

Հաջորդը: Փաշինյանը, իրեն բնորոշ «չքմեղացող»-ագրեսիվ ոճով հակադարձում է, թե ինքն ի՞նչ է զիջել: Այս առնչությամբ մի շարք գործիչներ արձագանքել են՝ երկար թվարկելով, թե ինչեր է թշնամուն զիջել Փաշինյանը, կետ առ կետ՝ սկսած Ամարասից, վերջացրած՝ Ոսկեպարի ու Կիրանցի հայկական դիրքերով: Ի՞նչ է զիջել: Արցախն է զիջել, նաև՝ ուրացել: Հայաստանի ինքնիշխանությունն է զիջել: Հայաստանի, մեր զավակների ու հաջորդ սերունդների ապագան է զիջել: Մեր հաղթանակներն ու տոներն է զիջել: Մի քանի սերնդի զոհողությունների, կյանքի ու արյան գնով նվաճած, պահպանած ու պաշտպանածն է զիջել: Մեր պետականության հեռանկարն է զիջել ու շարունակում է զիջել:

Ի՞նչ է զիջել: Նայեք քարտեզին ու տեսեք, թե ինչ է զիջել: Հայաստանի հարյուրավոր բնակավայրերի բնակչության անվտանգ կյանքն է զիջել՝ դնելով նրանց թշնամական նշանառուների թիրախի տակ:

Հա, ու Փաշինյանի խոսքով ստացվում է, որ... կորցնելով Արցախը, պարտվելով պատերազմում՝ Հայաստանը... անկախություն ձեռք բերեց: Ավելի ապշելու բան երևի մեկ էլ... հենց միայն ինքը կարող էր ասել: Այսի՞նքն: Եթե պատերազմում հայոց բանակը հաղթեր, ի՞նչ էր լինելու, Հայաստանը կորցնելո՞ւ էր իր անկախությունը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի