Խոշոր հրդեհ՝ Արարատում, խորդանոց է այրվել, կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի 100 մետրից. Shamshyan
Հասարակություն
Այսօր՝ մարտի 25-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում կրակ և ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտբաբար տուժածներ չկան:
Այրվել է նշված հասցեում բնակչին պատկանող խորդանոցը: