Դերասանուհի Էլեն Ասատրյանը Women's Club նախագծում է
Ֆոտո
Դերասանուհի Էլեն Ասատրյանին հեռուստադիտողն այսուհետ կտեսնի Women's Club նախագծում:
Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում նշեց դերաանուհու պրոդյուսեր Վահան Թովմասյանը:
Նրա խոսքով՝ թիմից եղել է առաջարկ, որը դերասանուհին սիրով ընդունել է:
Նախագծում նա ներգրավված է որպես դերասանուհի, իսկ հաղորդումը Չարենցի հետ կրկին վարելու է Լուիզա Ներսիսյանը:
Դերասանուհին ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել առաջին թողարկման նկարահանումներից ու գրել՝ «Այսուհետ Women's Club»-ում: