Այսօր հզոր և տևական մագնիսական փոթորիկ է սպասվում․ կմեծանա ինսուլտի և առիթմիայի զարգացման ռիսկը
Հասարակություն
Մարտի 26-ին սպասվում է չափավոր մագնիսական փոթորիկ՝ 5 բալ ուժգնությամբ, փոթորիկը կսկսվի Կրասնոյարսկի ժամանակով ժամը 9:00-ին և կուժեղանա մինչև 15:00-ն:
Փոթորիկը կտևի ամբողջ օրը, երեկոյան և կշարունակվի մարտի 27-ին, փոթորիկը կլինի հզոր և տեւական։ Այդ պատճառով եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն մարդկանց առողջական վիճակը կարող է վատթարանալ:
Ինչ հիվանդություններ կարող են սրվել մագնիսական փոթորկի ժամանակ
Բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան «Ապրիր առողջ» ծրագրում բացատրել է, որ գեոմագնիսական խանգարումների ժամանակ մեծանում է ինսուլտի և առիթմիայի զարգացման ռիսկը։
Թերապևտ Վիկտորյա Կրասնովան NEWS.ru-ի հետ զրույցում պարզաբանել է, որ շատ հիվանդներ խոսում են տարբեր ախտանիշների մասին, որոնք իրենք ունենում են գեոմագնիսական ցնցումների ժամանակաշրջաններում։ Ամենից հաճախ սա արյան ճնշման բարձրացում կամ կտրուկ նվազում է, ինչպես նաև ուժի կորուստ: