Գվարդիոլան բացառել է Մեսիի տրանսֆերը հունվարին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բացառել է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Հունվարին ձեռքբերումներ չեն լինի: Ես ունեմ ֆանստաստիկ թիմ, որպեսզի պայքարեմ տիտղոսների համար: Ֆուտբոլիստները, որոնք լավ են խաղում, շարունակում են խաղալ»,- մարզիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ այս ամռանը 33-ամյա Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս: