Սահմանում կրակոցներ հնչում են. Ղահրամանյանը՝ Գորիսում հնչող կրակոցների մասին
Հասարակություն
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սահմանում կրակոցներ հնչում են, բայց թիրախային ու ինտենսիվ չեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը:
«Պետք է գոնե մի 2 ամիս սահման պահած լինեք, որ հասկանաք՝ ինչի համար է արվում։ Օրինակ` սահմանային դիրքերում որ մառախուղ է լինում, մարդիկ ուղղակի օդ էին կրակում և՛ այս, և՛ այն կողմից։ Սա օրինակ է, դեպքեր էին լինում, երբ մենք ու իրենք օդ էին կրակում, դա հակառակորդին տեղյակ պահելու մասին է, որ մենք մեր դիրքերում ենք»,- նշեց Ղահրամանյանը։
Իսկ թե որ ուղղությամբ ու ինչ նպատակով են կրակում ադրբեջանցիները, սյունեցի պատգամավորը դժվարացավ պատասխանել։
Պատգամավորի խոսքով՝ սա կարող է արվել անհանգստություն առաջացնելու և խաղաղության օրակարգը նսեմացնելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ