Կյանքից հեռացել է «Վամպիրի օրագրեր» սագայի ստեղծողը
Ապրելակերպ
Մահացել է «Վամպիրի օրագրեր» սագայի ստեղծող Լիզա Ջեյն Սմիթը։ Նա 66 տարեկան էր։
Սմիթի մահվան մասին հայտարարվել է նրա կայքում։
Վերջին տարիներին ամերիկացի գրողը տառապել է հազվագյուտ աուտոիմուն հիվանդությամբ, գրել են ԶԼՄ-ները։
Նա մահացել է մարտի 8-ին Կալիֆորնիայի Ուոլնաթ Քրիքի հիվանդանոցում, ասել է նրա ընտանիքը:
Լիզա Ջեյն Սմիթը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 4-ին Ֆլորիդայում։ 90-ականների սկզբին Սմիթը հրապարակել է «Վամպիրի օրագրերը» վամպիրային սագան ավագ դպրոցի աշակերտուհի Ելենա Գիլբերտի մասին, ում սիրո համար պայքարում են վամպիր եղբայրներ Դեյմոնը և Ստեֆան Սալվատորները:
2009 թվականից մինչև 2017 թվականը գրքերի հիման վրա թողարկվել է համանուն հեռուստասերիալ, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Նինա Դոբրեւը, Փոլ Ուեսլին և Յան Սոմերհալդերը։