Կիլիան Մբապեն Մադամ Տյուսոյի թանգարանում «հանդիպել» է իր մոմե արձանին (տեսանյութ)
ՍպորտՄադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հանդիպել է իր մոմե արձանին հանրահայտ Մադամ Տյուսոյի թանգարանում։
Մբապեն նշել է՝ արձանը գեղեցիկ է ստացվել, և որ իր համար շատ հաճելի է նման պատվի արժանանալը:
Արձանը կցուցադրվի Մադամ Տյուսոյի՝ Լոնդոնի գլխավոր թանգարանում:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Ֆրանսիացին Արքայական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։ Մբապեն «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։