Երևանում ընթանում է «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» խորագրով սեմինար-քննարկում
Հասարակություն
Մարտի 28-ին Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունենում «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» խորագրով միջֆակուլտետային սեմինար-քննարկում։
Սեմինար-քննարկմանը մասնակցում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, տնօրենների խորհրդի անդամ Արտյոմ Պետրոսյանը, ՓԲԸ կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, կայուն զարգացման տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց փորձն ու տեսակետները հանքարդյունաբերության տնտեսական նշանակության վերաբերյալ՝ անդրադառնալով ոլորտի զարգացման հիմնական ուղղություններին, առկա մարտահրավերներին եւ դրանց լուծման հնարավոր ուղիներին։
Հանդիպման մասնակիցները կծանոթանան ճյուղի նորագույն միտումներին եւ հանքարդյունահանման դերին տնտեսության կայուն զարգացման գործում։