Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են
Ապրելակերպ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է 391.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.22 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.7 դրամ (նվազել է 0.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506.56 դրամ (նվազել է 0.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.67 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387-390 դրամով, վաճառվում է 393.5-394.5 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 414-421 դրամով, վաճառվում է 425-431 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.43-4.61 դրամով, վաճառվում է 4.75-4.90 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 389 դրամով, վաճառվում՝ 393 դրամով:
Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 425.5-426 դրամով:
Ռուբլին գնվում է 4.58 դրամով, վաճառվում է 4.67 դրամով: