Լրահոս
Կարևոր


Ովքե՞ր են հետևելու Գյումրիում և Փարաքարում տեղի ունենալիք ընտրություններին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը Գյումրիում և Փարաքարում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Այսօր լռության օր է, այսինքն, քաղաքական ուժերը քարոզչություն չեն անի, գյումրեցիներն ու փարաքարցիներն էլ «գլուխները խաղաղ» կմտածեն վաղվա իրենց ընտրության մասին:

Ցանկացած ընտրության ժամանակ կարևոր խնդիր ունեն լուծելու դիտորդները՝ հետևելու նախընտրական ու ընտրական գործընթացներին, արձանագրել խախտումները, հնարավորության դեպքում կանխել դրանք, ներկայացնել եզրակացություններ:

Օրեր առաջ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով հանդես գալու որոշում էր կայացրել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ների հետ միասին:

Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում քվեարկության ընթացքին հետևելու մասին հայտարարեց նաև Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը: Նշենք, որ խոսքը «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին է:

ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով մասնակցելու ընդամենը... հինգ հայտ է ներկայացվել՝ «ՀայաՔվեն», «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Ականատես» դիտորդական առաքելությունը, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն:

Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք հաճախակի են անդրադառնում ընտրական գործընթացներին, այս կամ այն կերպ առնչվում են ընտրություններին, ընտրական և այլ իրավունքներին, սակայն հայտ չեն ներկայացրել: Օրինակ՝ թվում է՝ այս առումով պետք է ակտիվ լիներ նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հիմնադրամը, առավել ևս, որ նա քաղաքական ակտիվության հայտ է ներկայացնում: Սակայն նա բավարարվել էր իրավապահների՝ նախօրեին Գյումրիում կազմակերպած շոուին իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադառնալով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրու «սպիտակ ծուխը» և իր դասերը․ Վահե ՀովհաննիսյանԱմենամեծ ՀՆԱ-ն ունի Սյունիքի մարզը, և դա հանքարդյունաբերության շնորհիվ է. Աննա Սաղաբալյան Գույքահարկը պետության և անհատի փոխհարաբերությունները կարգավորող հարկատեսակներից մեկն է, բայց այն պետք է լինի ողջամտության սահմանում. ՀայաՔվեԳյումրին ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանին ընտրություններով հեռացնել հնարավոր է. Ավետիք Չալաբյան Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արփինե Սարգսյանին փոխարինելու համար թեկնածու են փնտրում. «Ժողովուրդ» Պարտված, ծեծված մարդը պետք չի կարող բանակցել, պիտի թողնի-գնա․ քաղաքացիՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք Դիվանագիտության պատուհանը միշտ բաց է, բայց ճնշման ու uպառնալիքների ներքո ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների չենք գնա. Իրանի ԱԳ նախարարՀայաստանի պայքարը հողի և ինքնության համար` Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտnւթյունըՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՄհեր Ավետիսյանը հանդիպել է Առինջի, Բալահովիտի, Պտղնու և Մայակովսկու բնակիչների հետ Չինաստանում առաջին արտոնագրերն են տրվել թռչող տաքսիներինՄյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը Ինչու՞ չի կարելի առավոտյան սուրճ խմել դատարկ ստամոքսին Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներԳալա-համերգ. տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)«Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ». Չինաստանի ԱԳ նախարարը՝ ռուս-չինական հարաբերությունների մասինՌոնալդուն հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ․ Sky Sports SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերական զբոսաշրջիկներովՀայաստանը եվրոպական մշակույթի կարևոր մասնիկներից է և աշխարհին հայտնի է նախևառաջ մշակույթով. Մարագոս Շախմատի մրցումներով մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերըԱյս խելահեղ տեմպի մեջ մեզ փորձում են հոգնեցնել ու հանձնել երկիրը․ Դավիթ Սարգսյան Դրա հետևանքները կարող են աղետալի լինել ամբողջ տարածաշրջանի համար. ՌԴ ԱԳՆ Սարի թաղում դանակաhարություն է եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Չարենցավանում 21-ամյա երիտասարդին կյանքից զրկելու գործով 5 անձ ձերբակալվել է․ հայտնի է վիճաբանության պատճառը․ Armlur Ապրիլի տոնական և ոչ աշխատանքային օրերը Մեզ մեր արժեքներն են պահել, դրանից չի կարելի հրաժարվել․ Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեի» դիտորդները պատրաստված են և գրագետ․ Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում Երկրաշարժ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելքԳյումրիի և Փարաքարի ընտրատեղամասերում ընթանում է ձայների վերահաշվարկ, որին հետևում են նաև «ՀայաՔվեի» դիտորդները:Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերը Էլեկտրաէներգիայի բացասական գներ. ինչպե՞ս դա հնարավոր դարձավ Եվրոպայում և ի՞նչ է դա նշանակում Փաշինյանի քաղաքականությունը վնասել է մի ամբողջ ոլորտի Ucom-ի աջակցությամբ Տաշիրում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը Ձևավորե՛նք 100.000-անոց Ազգ-Բանակ. կռվե՛նք բոլոր թշնամիների դեմ, վերականգնե՛նք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կյանքի գնով պաշտպանե՛նք ամբողջական ՀԱՅԱՍՏԱՆԸ․ Խաչիկ ԱսրյանԳյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենա «Քաղպայմանագրում» խորը զտումներ են սպասվում Իշխանությունը խաբել է անհետ կորածների հարազատներին Միակ զավակին պատերազմում կորցրած Մանուկյանների ընտանիքը նոր Արման է լույս աշխարհ բերել Ջուր հավաքեք․ 36 ժամ ջուր չի լինելու «Հայաստանի իշխանություններն այսօր ունեն մոտեցումներ, որոնք որևէ կերպ Հայաստանի ազգային ու պետական շահերից չեն բխում». «Փաստ» Ինքնախաբեությո՞ւն, թե՞ հայ ժողովրդին հերթական անգամ դիտավորյալ մոլորության մեջ գցելու փորձ. «Փաստ» Հակաարցախյան քարոզչության հերթական հիստերիան. ինչի՞ց են ջղաձգվել իշխանություններն ու իշխանամերձ սատելիտները. «Փաստ» Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա. «Փաստ» Ո՞վ էր կազմակերպել Գյումրու ակցիան, և ի՞նչ կործանարար հետևանքների մասին էին զգուշացնում երիտասարդները. «Փաստ» Հայոց պետականության փրկությունը ՀՀ-ում օր առաջ վերջնական իշխանափոխությունն է. «Փաստ» Յոթնամյա ավեր. «Փաստ»
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը