Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ապրելակերպ
Երևանում մարտի 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Մարզերում մարտի 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը նաև ամպրոպ։
Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։