Լրահոս
Կարևոր


«Հայաստանի իշխանությունները սոցիալական հարցերի միջոցով նույնպես ուզում են արցախցիների նկատմամբ ձևավորել հայաստանաբնակ մեր հայրենակիցների վատ վերաբերմունքը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 29-ին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հերթական անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Ազատության հրապարակում: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասում է՝ անթույլատրելի է Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ:

«Այդ վերաբերմունքի դեմ բողոքի հավաքական արտահայտման ձևը եղավ նաև ամսի 29-ին տեղի ունեցած հանրահավաքը: Այս ամենը պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ սկսած նրանից, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որ Արցախի հարցն այլևս փակված է, որ արցախցիների համար սոցիալական ծրագրերի վերաբերմունքը ներկայացնում են չհաշվարկված, ոչ հասցեական ու անարդյունավետ: Այս բոլոր իրողությունների պատասխանն էր այս հանրահավաքը: Դիտարկե՞լ սա որպես սոցիալական պահանջ: Բազմիցս ասել ենք, որ արցախցիները երբեք սոցիալական հարցերը չեն գերադասել իրենց հայրենիքից: Արցախցին բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է իր կոմֆորտ վիճակը զոհել հանուն հայրենիքի և ոչ թե հակառակը: Ներկայացնել, որ արցախցիները պահանջում են շարունակել այս կամ այն դրամական աջակցությունը, դա ուղղակի անթույլատրելի է: Ընդհակառակը՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պահանջում են, որ այն բոլոր սոցիալական ծրագրերը, որոնք իրականացվում են, էլ ավելի հասցեական և օգտակար կազմակերպել, իհարկե՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նրանք շատ լավ հասկանում են՝ Հայաստանի Հանրապետությունն անսպառ սոցիալական ծրագրեր իրականացնելու հնարավորություն չունի: Գտնում ենք, որ ծրագրերը պետք է լինեն հաշվարկված, գնահատված, որոշված լինի դրանց հասցեականությունը, օգտակարությունը և այլն: Բազմիցս այս հարցը բարձրացվել է, որ զուտ գումար բաժանելով՝ հնարավոր չէ արցախցու սոցիալական հարցերը լուծել: Արցախցին այդ հավաքով հայտարարեց, որ նա ուղղակի իշխանություններից պահանջում է ապահովել իր արժանապատիվ ժամանակավոր կեցությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մինչ հնարավոր կլինի վերադարձ հայրենիք: Եթե մարդիկ ցանկանային, ապա կնկատեին, որ կարմիր թելով անցնում էր վերադարձի գաղափարը: Արցախցիները նաև մասնավոր հարցազրույցների ժամանակ նշում էին՝ իրենց որևիցե գումար անհրաժեշտ չէ, իրենց անհրաժեշտ է, որ կարողանան վերադառնալ իրենց տները, կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմաններին, ուղղակի վերադառնան իրենց հայրենիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նա նաև հստակ կարծիք ունի, թե ինչու որոշ շրջանակներ փորձեցին այս հավաքին վերագրել բացառապես սոցիալական ուղղվածություն: Որքան էլ տգեղ լինի ձևակերպումը, բայց, այդ շրջանակների բնորոշմամբ, «արցախցիները փողի կռիվ են անում»: «Սա միանշանակ այս իշխանությունների ձեռագիրն է: Սրա միջոցով նրանք ուզում են ցույց տալ, որ արցախցիները պատրաստ չեն աշխատել և իրենց աշխատանքի միջոցով որևիցե գումար վաստակել, այլ պահանջում են իշխանություններից հավել յալ գումարներ: Այս իշխանությունները սոցիալական հարցերի միջոցով նույնպես ուզում են արցախցիների նկատմամբ ձևավորել հայաստանաբնակ մեր հայրենակիցների վատ վերաբերմունքը, որովհետև այս իշխանությունները դրանից բացի ուրիշ ասելիք չունեն ո՛չ հայ ժողովրդին ընդհանրապես, ո՛չ էլ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մասնավորապես: Իրենք չեն կարող ասել, թե ինչու են այսօր հայտարարում, որ Արցախի վերադարձի հարցը փակ է, չեն կարողանում բացատրել, թե ինչպես եղավ, որ Արցախը հանկարծ դարձավ Ադրբեջանի մաս և նման բազմաթիվ հարցեր: Հանրահավաքի կազմակերպիչները և մենք բոլորս կանխատեսում էինք, որ իշխանությունների կողմից նման արձագանք է լինելու՝ ներկայացնել արցախցուն որպես բեռ Հայաստանի համար: Այս թեզը բազմիցս հնչել է այս իշխանությունների կողմից: Սակայն Սյունիքի, Վարդենիսի, Ջերմուկի և մնացյալ դեպքերը մեզ ապացուցեցին, որ Արցախը ոչ թե բեռ էր Հայաստանի համար, այլ նրա պաշտպանն էր: Կորցնելով Արցախը՝ բազմաթիվ իրողությունների ականատեսը եղանք, որոնք չէին լինի, եթե Արցախը լիներ հայկական: Ուստի այս վերաբերմունքը և գործողությունները, որոնք իշխանամերձ շրջանակներում տարածում են, շատ հասկանալի և բացատրելի է, սակայն կարծում եմ, որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Հանրահավաքի ժամանակ հնչած մի ձևակերպում տարակուսելի էր դարձել շատերի համար՝ մեր պայքարն իշխանությունների դեմ չէ, մեր պայքարը մեր իրավունքների համար է: Բայց բոլորս ենք հասկանում, որ մեր օրերում Հայաստանում որոշումներ կայացնողը Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն են: Նման ձևակերպումը, կարծես, ինքնապաշտպանության մի ձև լիներ, չէ՞ որ 2023 թ. արցախահայության բռնի տեղահանումից հետո նրանց պարբերաբար կապում ու միաձուլում են քաղաքական այս կամ այն ուժերի և գործիչների հետ: «Այդ հայտարարության տակ ավելի մեծ գաղափար կա թաքնված, այն է, որ արցախցիները բռնի տեղահանումից հետո, երբ հաստատվել են իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում, չեն կորցրել Արցախ վերադառնալու իրենց նպատակը և հույսը: Նրանք ոչ թե ցանկություն ունեն այստեղ ձևավորել իշխանություն և մնալ ու հաստատվել Հայաստանում, ունենալ սոցիալական բարվոք վիճակ, այլ նրանք Հայաստանի ցանկացած իշխանությունից պահանջելու են, որպեսզի Արցախի վերադարձի հարցն օր առաջ լուծվի: Միևնույն ժամանակ շատ լավ հասկանում են, որ, ցավոք, Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի իշխանավարման օրոք այս հարցերը ընդհանրապես փակվելու են: Ելույթներից մեկի ժամանակ եղավ նման հայտարարություն, սակայն դա ունի հետևյալ նշանակությունը՝ արցախցուն հարկավոր չէ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձևավորել և դառնալ իշխանավոր, ինչպես բազմիցս նշել է Նիկոլ Փաշինյանը, թե շատերը եկել են Արցախից, որպեսզի այստեղ իշխանություն ունենան: Որևիցե մեկ արցախցի իր հայրենիքը չի փոխի Հայաստանում իշխանություն ունենալու հետ: Այսօր բոլոր արցախցիները միահամուռ կանգնելու են քաղաքական այն հոսանքների, ուժերի և գործիչների կողքին, որոնք կարողանալու են փոխել այսօրվա իշխանությունը՝ որպես այդպիսին, ոչ թե նրա համար, որ նրանց հետ գան իշխանության, այլ որովհետև եկող ազգային իշխանությունը պետության առաջնահերթություններից մեկը դիտարկելու է Արցախի վերադարձը»,- եզրափակում է Հակոբ Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավի