Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածի հարավում լրացուցիչ տարածքների նկատմամբ վերահսկողության մասին
Հասարակություն
Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածի հարավում լրացուցիչ տարածքների նկատմամբ վերահսկողության մասին:
Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել ռազմական գործողությունները, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ազատել գերիներին:
Հաղորդվում է, որ իսրայելական ուժերը հարվածել են նաև Սիրիային: Ըստ Իսրայելի՝ թիրախում են եղել մի շարք ավիաբազաներ, այդ թվում՝ մայրաքաղաքում, որոնք վտանգ են ներկայացնում իսրայելցիների համար:
Դամասկոսի տվյալով՝ քաղաքացիական անձինք և զինվորականներ են տուժել: Երկրի իշխանությունը միջազգային իրավունքի և Սիրիայի ինքնիշխանության կոպտագույն խախտում է որակել տեղի ունեցածը: