Դեռեւս հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը. Շարմազանով
ՔաղաքականությունԴեռեւս հոկտեմբերի 12-ին, կրկնում եմ հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ավելին. ասել եմ, որ այսօրվա զինադադարի առաջարկը վաղը կարող է չլինել եւ պատերազմը շարունակվելու դեքում հնարավոր են նոր մարդկային ու տարածքային կորուստներ։
Բայց նա դա չի արել ու շարունակել է ժողովրդից թաքցնել իրականությունն ու ասել թե հաղթում ենք։