Լրահոս
Կարևոր


ԱԳՆ խայտառակ արձանագրումը. Միրզոյանի հիմնարկը՝ Բաքվի թեզերի գեներատոր

Քաղաքականություն

44–օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի թիմը և նրա կցորդը դարձած ԱԳՆ-ն բազմաթիվ խայտառակ հայտարարություններ է արել, բայց նախօրեին արած հայտարարությունը վեր է բոլոր տեսակի պատկերացումներից։ Արարատ Միրզոյանի հիմնարկը հարցմանն ի պատասխան հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։

Օրերս Գերմանիայի նախագահի հետ ասուլիս տված Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»»։

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», - նշել են Արտգործնախարարությունից։

ԱԳՆ-ն այս կերպ փորձում է պատասխանատվությունն իր վրայից գցել և ամբողջությամբ բարդել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի ոչինչ չասող հրամանագրի վրա։ Առավել ևս այսօր, երբ հայկական կողմն անմռունչ կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները, իսկ Բաքուն խաղաղության պայմանագիր ստորագրելու փոխարեն պատրաստում է ռազմական նոր էսկալացիայի, Նիկոլ Փաշինյանն ու նրա ենթակաները փորձում են նոր քավության նոխազներ փնտրել, թե նախկինում կատարած իրենց դավաճանություններն արդարացնելու և թե նոր դավաճանությունների համար մեղավորներ կարգելու նպատակով։ Փաշինյանի իշխանությունը երբեք չի ճանաչել ոչ Լեռնային Ղարաբաղը և ոչ էլ, առավել ևս, Սամվել Շահրամանյանի ընտրությունը, փոխարենը հաճույքով ճանաչում է Շահրամանյանի ստորագրած լուծարման հրամանագիրը` այդ կերպ ևս մեկ կռվան տալով Ադրբեջանի ձեռքին։

Մերի Գալյան

Ադրբեջանը՝ որպես հենահարթակ Իրանի ու Ռուսաստանի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Տոտալ ձախողումների և անարդյունավետության լակմուսի թուղթը. «Փաստ» «Տգետիզմի» հիմունքները և «պատուհասության» կետը. ո՞րն է ավելի «նախընտրելի». «Փաստ» Ահա թե ինչպիսինն է հակառակորդ երկրի «դեմքը» Ռուսաստանում. «Փաստ» Բանակցություններն արդյունք չեն տալի՞ս. «Փաստ» Լոգիստիկ «պատերազմներ». ի՞նչ դիրք պետք է գրավի Հայաստանը. «Փաստ» ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում». «Փաստ» Բնապահպանական վիճակի ռեյտինգով Հայաստանը շատ ավելի բարձր հորիզոնականներում է, քան մեր հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը. «Փաստ» Ալիևն ու Էրդողանը հանդիպել են Անթալիայում Վրաստանի առաջնահերթությունը ԵՄ-ին անդամակցելն է, բայց շահագրգռված ենք նաև Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններով. ԿոբախիձեՓաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանն արդարացվել է Գործող կառավարիչների արտաքին քաղաքականությունը ոչ միայն հենված է դավադիր տգիտության վրա, այլ նաև դարձել է ամբողջովին մերկ․ Արտակ Զաքարյան Ռոնալդուն ռեժիսոր Մեթյու Վոնի հետ անկախ կինոստուդիա է բացել «Պետք է շարունակական և հետևողական աշխատանք տանենք հանքարդյունաբերության ոլորտի ներուժն օգտագործելու համար» Վրաերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց Չինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 125% Սոսե Չանդոյանը հայտարարություն է տարածել հերթական հաղթանակի մասինԱրարատԲանկի աշխատակիցները հաղորդակցվեցին Շուրիշկանի խնդրակատար ավետարանի զորությանը Ցուցակներով նստած ստուգում էին, ովքեր եկան Գյումրիի ընտրություններին, ովքեր ոչ. Չալաբյան «Շատ բարդ նկարահանումներ են եղել». Բրյունետն անկեղծացել է տեսահոլավակի կադրից դուրս ապրումների մասինԲաքվում դատում են հայ ազգին՝ հայ լինելու համար Քաղաքացիների 80% համարում է,որ Արցախի հարցը փակված չի՝ վարչախումբը «խաղաղության» թղթով թաղում է այն Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ԿոբախիձեՍպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու մասինԱնթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը Սալահը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ Հայ ժողովուրդը համարում է, որ Արցախի հարցը փակված չէ. Ավետիք ՉալաբյանՈչ թե օդ են կրակում, այլ հաճախ հենց դիրքերի վրա․ ինչպե՞ս է Ադրբեջանը սադրում հայկական կողմին Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու Համաշխարհային բանկին պատկանող «Toyota RAV 4»-ը. կա տուժած Դրամական նոր աջակցություն արցախցիների համար․ ում և որքան գումար կտրամադրվի ԵՊՀ-ի հրավերով ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ներկա է գտնվել Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը Գազամատակարարման պլանային դադարեցումներ` ապրիլի 14-ին և 15-ին Կոնվերս Բանկ. Անվտանգ և անհատականացված բանկինգի դարաշրջանը ՔՊ-ն Գյումրիում իշխանազավթման մի քանի տարբերակ է քննարկում Հանրային խորհո՞ւրդ, թե՞ Փաշինյանի անձնական «դուքյան» Հայաստանը վերադառնո՞ւմ է կառուցողական դաշտ Ֆասթ Բանկն իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Ալավերդիում Հայաստանում հարկերի հավաքագրումը տապալված է. Հրայր ԿամենդատյանԳիտնականներն առաջարկում են արևային վահանակները տեղադրել ուղղահայաց Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են Երիտասարդ ամուսինների և նրանց 7-ամյա որդու մահվան պատճառ դարձած վարորդը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ԶՊՄԿ բնապահպանության բաժնի աշխատակիցների օգնությամբ Արծվանիկում աշակերտներն իրականացրեցին ծառատունկԿայծակի հարվածներից 25 մարդ է մահացել Հնդկաստանում Ծանր գիշեր է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Կրթական ուղևորության դեպի Դուբայ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը պատանի երաժիշտների և ուսուցիչների համար ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Իսրայելը վերջին 24 ժամում հարվածել է Գազայում 35 թիրախի
Կո՞ղմ եք Սահմանադրության փոփոխությանը