Ինգա Մանուչարյանը սկսել է ելույթները Ղազախստանում
ՍպորտԲասկետբոլի կանանց Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին առաջատար Ինգա Մանուչարյանը սկսել է ելույթները ղազախական «Կասպիյ» ակումբի կազմում, hաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
20-ամյա Մանուչարյանը «Կասպիյ» է տեղափոխվել հայկական «Երևան Բասկետից»:
Բասկետբոլի կանանց Ղազախստանի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Կասպիյը» տարել է 4 հաղթանակ, կրել 1 պարտություն և ընթանում է երկրորդ տեղում: Թիմի գլխավոր մարզիչը հայազգի Բագրատ Առաքելյանն է:
Հիշեցնենք, որ Ինգա Մանուչարյանը նախկինում հանդես է եկել լատվիական «Պապիրս» և ղազախական «Սինեգորիե» թիմերում: